Սրբազան Արարատի ուղերձը Նոր Հային

 

Նոր  Հայը.
Օ՛  Սրբազան Լեռ, որ դարերով մնում ես անշարժ, բայց միշտ կենդանի, ասա ինձ՝ ի՞նչ է Արևմտյան Հայաստանը։ 

Արարատ.
Արևմտյան Հայաստանն իմ մարմինն է, որդյա՛կ իմ։ Այն լեռների, գետերի ու քարերի այն անծայր երկիրն է, որտեղ Սուրբ Սրբոց Երկնքի և Երկրի Տեր Արամազդը արարեց ինձ՝ որպես հայության խորհրդանիշ։
Սակայն այսօր Արևմտյան Հայաստանը համարյա աբնակ է՝ ինչպես սրտի այն կողմը, ուր արյունը դեռ չի հասնում։ Միայն 35 մարդ է ապրում յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրում, ։
  Բնիկ հայերն արդեն մեկ դար է, ինչ  վտարված են իրենց Հայրենիքիցը, իսկ նվաճողները, նույնիսկ իրենց աճի մեծ չափերով, չեն կարողանում բնակեցնել իմ արմատները։
Որովհետև իմ հողը չի ծլում օտարի ոտքի տակ։

Նոր  Հայը.
 Քո աչքերի մեջ ե՞ն  լճերը ծնվել ։

Արարատ.

Ճշմարիտ է։ Իմ աչքերից ամենամեծը Վանա լիճն է՝ երեք անգամ մեծ Սևանից և հինգ անգամ խորը։ Նրա խորքում լույսը խտանում է՝ դառնալով սոդա։ Այնքան մաքուր է, որ մարդիկ լվանում են իրենց հագուստը առանց լվացքի փոշու։
  Ծիծաղախիտ լիճն ապրում է ոչ թե ջրով, այլ սիրահար տղայի մասին հիշողությամբ։ Նրա ալիքների վրա լողում է  կատուների մի սերունդ՝ վանի կամ հայկական կատուներ, որոնք չեն վախենում ջրից։

Նրանք՝ ինչպես հին հայերը, սիրում են ջուրը և արևը, ապրում են ազատ, աչքերն ունեն տարբեր գույն՝ մեկում արևն է , մյուսում լիճը։
Նրանց կերակուրը նույնպես ծնվել է այնտեղ՝ տխուկ ձուկը, որը միայն Վանա լճում է բնակվում։

Նոր Հայը.
  Ասում են թե այլ կենդանի շունչ չկա Վանա լճի շուրջը: 

Արարատ.

Այնտեղ են պելիկանների, վարդագույն ֆլամինգոների ու ճայերի գաղութները՝ լռության թևավոր վկաներ։
Իսկ նրանց ետևում բարձրանում են հազարավոր լեռներ ու հրաբուխներ։ Ամենաբարձրը՝ Սիփանը, իմ եղբայրն է՝ 4434 մետր։
Նա ինձնից փոքր է, բայց նույն ոգին ունի՝ լեռ, որ պահպանում է լռությունը։
Հայաստանից են տարածվում աշխարհի չորս կենդանի երակները Եփրատը, Տիգրիսը, Արաքսը և Քուրը՝ ։

Նոր  Հայը.
Ի՞նչն է քո հիշողության ամենախոր շերտը։

Արարատ.


   Այստեղ է պահված բնիկ հայ ազգի պատմամշակութային ժառանգության ութսուն տոկոսը։
Այստեղ էին առաջին քաղաքները, տաճարները, հուշարձանները, որոնց անունները դեռ շշնջում են քարերը։
Այստեղ էր Հայասան՝ առաջին պետությունը Հայկական լեռնաշխարհում՝ հազար տարի  Ուրարտուից առաջ։

Կարին քաղաքը կոչվել է արքա Կարանիի անունով, իսկ Անի քաղաքը՝ արքա Անիասի պատվին։
Եվ դու, երբ ասում ես «Անի», իմացիր՝ դա պարզապես ավերակ չէ, այլ անուն, որ կրում է արքայական և Հայաստան աշխարհի սրտի հիշողություն։

Նոր  Հայը.
  Օտարի լծի տակ գտնվող Արարատ, ի՞նչ ես դու ինձ համար։

Արարատ.
Ես քո հոգու հայելին եմ։ Իմ բարձրությունը՝ 5165 մետր, որը քեզ հիշեցնում է, որ մարդն ու ազգը մեծանում են  բարձրանալով։


Ես նույնն եմ հայերի համար, ինչ Ֆուձիյաման՝ ճապոնացիների։
Եվ հիշիր, որդի՛ իմ, թե որտեղ Նոյը ստացավ երկրորդ շունչը մարդկության համար՝ հենց իմ գագաթին։

Նոր  Հայը.
Իսկ ինչո՞ւ են մեր պապերը իրենց երկիրը պարզապես «Երկիր» անվանել։

Արարատ.
Որովհետև նրանք չտեսան բաժանում։ Արևմտյան կամ Արևելյան, նրանք ասում էին՝ Երկիր, որովհետև այն ամբողջական էր։
Օտարներն էին նրան կոչում Սրբազան Արատտա, իսկ «երկիր» բառը պահպանվել է ուրարտական սեպագրերից մինչև այսօր։

Նոր  Հայը.
Լսել եմ մի առասպել՝ Մուշի մառախուղի մասին։ Ասա ինձ այն։

Արարատ.
Երբ Աստղիկ դիցուհին լողանում էր Վանա լճի ջրերում, Տարոնի հովտի երիտասարդները ցանկանում էին տեսնել նրա գեղեցկությունը։
Բայց նա պատեց հովիտը մառախուղով՝ «մշուշով», որպեսզի չտեսնեն։
Այդպես էլ առաջացավ Մուշ անունը։ Եվ այդ մառախուղը մինչ այսօր ծածկում է դաշտերը՝ որպես Աստղիկի վարագույր։

Նոր ի Հայը.

Իսկ ի՞նչ է այն հրաբուխը, որի մասին խոսում են բոլորը՝ Նեմրութը։

Արարատ.


  Երկու Նեմրութ կա՝ երկուսն էլ իմ հին եղբայրներ։ Առաջինի գագաթին՝ Վանի մոտ, խառնարանում լիճ է ծնվել՝ կեսը կանաչ, կեսը կապույտ։
Երկրորդը՝ Մալաթիայի հարավում, կրում է հայոց դիցերի քարե հիշատակը։
Այստեղ հանգչում է արքա Անտիոք Երվանդունին, և նրա կողքին կանգնած են Արամազդը, Տիրը, Վահագնը։
Նրանք քարացան, բայց հոգիներով դեռ պահպանում են երկիրը։
Նեմրութ անունը գալիս է Նեբրովթից՝ այն մարդուց, ով ցանկացավ հավասարվել աստվածներին։ Հայկյանները սպանեցին նրան՝ բացելով ազատության դարաշրջանը։

Նոր  Հայը.
Իսկ Վանի հարավում կա՞ դեռ մի հրաշք, որ պահպանում է քո հիշողությունը։

Արարատ.
Այո՛։ Այնտեղ ժայռեր կան, որոնք հիշեցնում են քարացած մարդկանց, ուղտերի ու ձիերի։
Ասում են՝ դրանք Բաբելոնի զորքն են, որ Հայքից փախչելիս քարացան։

Նոր  Հայը.

Արարատ, ինչո՞ւ ես այսքանը պատմում ինձ։

Արարատ.
Որովհետև եկել է ժամանակը, երբ քարերը պիտի խոսեն։



Ես լուռ էի հարյուր տարի, քանի դեռ ձեր լեզուն մոռացել էր ինձ հիշել։
Բայց դու նոր սերնդի հայ ես՝ քո մեջ են իմ ձյուները, իմ ջրերը, իմ լռությունը։
Մի՛ փնտրիր Արևմտյան Հայաստանը քարտեզի վրա․ փնտրիր այն քո ոգու մեջ։
Երբ դու արթնանաս, լեռներն էլ կարթնանան։ 

    Եվ լռության մեջ լսվեց Արարատի շունչը՝ ինչպես երգ, որ գալիս է քարից.

«Ես  սպասում եմ հայոց ազատարար բանակին, ես սպասում եմ հիշողության արթնացմանը։ Հիշողությունը կդառնա հավատ, և ԵՐԿԻՐՆ ինքը կբացվի՝
որպես  Վերադարձի Դարպաս »։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»