Մեծ դուքս Հովակիմ Մյուրատը

         Աշխարհում քիչ են այն ազգերը, որոնց զավակները դառը «ոդիսականով» փառքի են հասել այնքան, որքան հայերս։ Բայց կա դառն մի ճշմարտություն՝ հայի տաղանդն իր հողում 975 տարի է չի ծաղկում։ Այնտեղ, որտեղ հայը ծնվել է՝  նա ,ա նարգության օրենքի համաձայն, մնում է ստվերում, իսկ այնտեղ, որտեղ օտար հողն է բացում ազատության դարպասները, հայը վեր է բարձրանում մինչև ցանկալի բարձունքներ՝  գիտության գագաթներ , զորավարական փառք, հանրահայտ երգահան կամ նկարիչ և այլն։

Այս ողբերգական ու խորհրդավոր ոդիսականի լավագույն խորհրդանիշներից է Ֆրանսիայի մարշալ Ժոաքիմ Մյուղատը՝ նույն ինքը ծնունդով Խամսայի մելիքության  Կրկժան գյուղի բնիկ հայ Հովակիմ Մուրադյանը։

Արձախի հողի որդին ՝ Ֆրանսիայի մարշալ

1767 թվականին  Արձախի խանության Վարանդայի իշխանության Կրկժան գյուղում ծնվեց ազնիվ արհեստավորի որդի Հովակիմ Մուրադյանը։
Նրա մանկությունը անցավ ազատատենչ հայերի երկրում՝ այն հողում, որտեղ հայը դեռ պահպանել էր իր վերջին պետական նշույլները՝ նածկին Խամսայի իշխանությունները՝ Գյուլիստանը, Ջրաբերդը, Խաչենը, Վարանդան և Դիզակը։ Սակայն այդ նշույլներն արդեն խամրում էին թուրքա-իրանա-ռուսական տերությունների աշխարհակալական ընդլայնամն ձգտումների, ռազմատենչ թուրքալեզու ցեղապետների ասպատակությունների, ներքին եղբայրասպան կռիվների և անարդարության պատճառով։

Երիտասարդ Հովակիմը  հոր հետ, ով զբաղվում էր մրցասպարեզի ձիերի առևտրով, հեռացավ Հայրենիքից՝ անցնելով նախ Մոսկվա, ապա Ավստրիա և Գերմանիա։ Այդ տառապալից ոդիսականը նրան տարավ Ֆրանսիա, որտեղ Մուրադյանը, այլ դարձավ Մյուղատ, իսկ Հովակիմը, ազատության և հավասարության երկրի որդի՝ Ժյոակիմ ։   Նա սովորել է Թուլուզի համալսարանի աստվածաբանության բաժանմունքում, բայց իր անզուսպ ու կրքոտ բնավորությամբ չհաշտվեց նահապետական կարգապահության հետ։ Թողնելով ուսումը, Ժյոակիմը մտավ հեծելազորային գունդ՝ որպես շարքային։ Երբ սկսվեց Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը, նրա առջև բացվեց արժանիքի և տաղանդի դուռը, որը փակ կմնար հայրենի Արձախի հողի վրա՝ խիստ կլանայինհամակարգի պատճառով ։

Մի քանի տարում Ժյոակիմ Մյուղատը դարձավ  Նապոլեոն Բոնապարտի աջ ձեռքը, ֆրանսիական բանակի հեծելազորի  հանրահայտ մարշալ և մասնակցեց հեղափոխական և նապոլեոնյան պատերազմներին։ ։
Նապոլեոնը գնահատելով նրա քաջությունը, նրան կապեց իր ընտանիքի հետ՝ ամուսնացնելով իր քրոջ՝ Կարոլին Բոնապարտի հետ։

Եթե Հովակիմը մնար իր հայրենի Կրկժանում, նրա ճակատագիրը, ամենայն հավանականությամբ, կսահմանափակվեր գյուղացու կամ իշխանի ծառայի կյանքով։
Խամսայի հողը, որքան էլ հարուստ էր մարտիկներով ու հավատով, չուներ այն հասարակական կառուցվածքը, որը կխրախուսեր տաղանդը։ Հայ հողում իշխում էին տոհմական ծագման՝ կլանային կապերի և ոչ թե արժանիքի օրենքը։

Իսկ Ֆրանսիայում, որտեղ հեղափոխությունը հայտարարեց, որ «բոլոր մարդիկ հավասար են», Մյուղատը իր քաջությամբ գրավեց Նապոլեոնի վստահությունը և դարձավ Նեապոլի թագավոր։

Այնտեղ, որտեղ հայն ազատվում է ստորացուցիչ կլանային կապանքներից, նա դառնում է առաջնորդ։ Իսկ այդ ընթացքում Արձախը տառապում էր օտար և տեղական ճնշողների կամայականություններից և չկար ազատություն և Մյուղատի և Մադաթովի նման տաղանդները մնում էին սվերում։   Հայ ազգի պատմության ամենացավալի դասերից մեկն այն է, որ տաղանդը մեզ չի պակասել, պակասել է միջավայրը, որտեղ այն կարող է ազատ շնչել։

1. Ազատության պակասը Հայ հողում դարեր շարունակ իշխել են օտարներն ու նրանց շան հավատարմությամբ ենթակա, ազգային արժանապատվությունից զուրկ «իշխանները»։ Տաղանդը չի ծաղկում, երբ մարդը չի հավատում իր ուժերին։

2. Ազգային ինքնավստահության բացակայությունը - Հայ հանրությունը ապերախտի կասկածամտությամբ կաշկանդել է իր զավակներին։ Հայ երեխան դեռ օրորոցից հաճախ է լսել է՝ «լռիր, թե չէ թուրքը կգա կսպանի» , «դու չես կարող», ոչ երբեք՝ փորձիր, խիզախիր, դու ես այսերկրի տերը։

3. Անարդար կառավարման ավանդույթը - Տաղանդը երբեք չի խրախուսվել, քանի որ այն սպառնում էր անարժան իշխանավորների ինքնահաստատմանը։

Հենց այս պատճառով Հովակիմի պես հարյուրավոր հայեր փառք են բերել օտար թագավորներին և ոչ թե իրենց Հայրենիքին։

Մյուղատը՝ հայ տաղանդի խորհրդանիշ  Մյուղատը Նապոլեոնի կողքին դարձավ անհաղթ հեծելազորի հրամանատար։ Նա իր քաջությունը դրսևորեց Եվրոպան շատ պետությունների մարտադաշտերում, իր անվան հետ կապեց Թյուիլրիի հաղթանակը, Իտալիայի, Եգիպտոսի ու Նեապոլի ճակատագրերը։ Բայց  ֆրանսիական բանակի կազմում նրա ձեռք բերած փառք, նրա թափած արյունը և խիզախությունը չծառայեցին Արձախին ։

Նա Ֆրանսիայում գտավ այն միջավայրը, որտեղ հայի բնատուր ուժը կարողացավ դառնալ խիզախ հրամանատարի և Նապոլեոնին հավատարիմ զինակցի պատմություն։

Հողի և Ազատության օրենքը

Հարցը, որ դնում է Ժյոակիմ Մյուղատի նույն ինքը՝ Հովակիմ Մուրադյանի կյանքը, նույնքան արդիական է այսօր, որքան երեք դար առաջ․
Ինչո՞ւ հայը պետք է փայլի օտարի հողում, բայց մնա աննշան իր Հայրենիքում։


Պատասխանը պարզ է՝
քանի դեռ մեր հողում տիրում է վախը, քծնանքը և նախանձը, քանի դեռ արժանիքը չի
բարձրանում կլանային ծագման ու կուսակցական կապերից վեր, մենք կշարունակենք ունենալ հարյուրավոր Ժյոակիմ Մյուղատներ օտար դրոշների տակ։

Բայց հենց այն օրը, երբ Հայաստանը դառնա այն երկիրը, որտեղ արժանի մարդն ունի իր տեղը, Ժյոակիմ Մյուղատները կվերադառնան իրենց արմատներին՝ որպես Հովակիմ Մուրադյաններ, և հայի տաղանդն այլևս չի խեղդվի, այլ կծաղկի իր Հայրենիքում։





Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»