Հաղթում են միայն համարձակները

 

   
Ժողովուրդները չեն պարտվում, եթե չեն ուզում պարտվել:

Քրիս Ռայանի, Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի հոգևոր ընդհանրությունը

Քրիս Ռայանը՝ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների (SAS) նախկին զինվորական, դարձավ առասպել ժամանակակից ռազմական պատմության ամենաանսովոր գոյատևման պատմություններից մեկով։ 1991 թ․ Պարսից Ծոցի պատերազմի ընթացքում նա ընդգրկված էր ութ հոգուց բաղկացած «Բրավո Տու Զիրո» (Bravo Two Zero) հատուկ ջոկատում, որը խորությամբ ներթափանցել էր իրաքցիների թիկունք՝ հետախուզական տվյալներ հավաքելու և Իրաքի մատակարարման ուղիները խաթարելու նպատակով։ Նրանց գործողությունները աննկատ չմնացին Իրաքի հակահետախուզությունից: Գործողությունը բացահայտվեց, ջոկատը հարկադրված եղավ փախուստի դիմել անապատով՝ անընդհատ հետապնդման պայմաններում։

Կապը կորսված, ուժասպառ և առանց պաշարների մնացած Ռայանը որոշեց փրկվել ոտքով։ Ութ  օրերի ընթացքում նա անցավ ավելի քան 180 մղոն՝ Իրաքյան անապատով մինչև հասավ Սիրիա՝ դառնալով իր խմբի միակ անդամն, որին իրաքցիները չկարողացան  գերեվարել։ Դա մինչ օրս էլ համարվում է բրիտանացի զինվորի ամենաերկարատև փախուստն ու գոյատևման ճանապարհը պատմության մեջ։

 Մինչ օրս Քրիս Ռայանը մնում է հատուկ գործողությունների աշխարհում ամենահարգված դեմքերից մեկը՝ մարմնավորելով SAS-ի նշանաբանն ու ոգին՝ «Ով խիզախում է՝ նա էլ հաղթում է»։ 

 Տոկունության, խիզախության և անսասան հավատքի մասին պատմությունները միայն օտար բանակներում չեն կատարվել ։ Հայ մայրերն էլ են լույս աշխարհ բերել այնպիսի քաջորդիներ, որոնց պատմությունները դեռ չեն դարձել ֆիլմեր կամ առասպելներ, բայց որոնց արարքներն իրենց խիզախությամբ չեն զիջում աշխարհի ամենահայտնի հատուկջոկատայիններին։

Այդպիսին էր, օրինակ, Մարտակերտի խիզախ զորահրամանատար Վլադիմիր Բալայանը, որի ջոկատի տղաները Արձախյան պատերազմի ամենադժվար օրերին գործում էին աննախադեպ քաջությամբ։ Նրանք օրեր շարունակ պահում էին դիրքերը շրջափակման մեջ՝ առանց կապի, առանց բավարար սննդի կամ զինամթերքի՝ միայն հավատով, ընկերությամբ և հայրենի հողի գիտակցությամբ։ Բալայանի հրամանատարությամբ ձևավորված մարտական ոգին դարձավ օրինակ ողջ Արձախի համար։

Բալայանի մարտիկները՝ ի Քրիս Ռայանը նման, պայքարում էին ոչ միայն կյանքի, այլ նաև արժանապատվության, ընկերոջ հիշատակի ու Հայրենիքի պայածառ ապագայի համար։ Նրանք էին, որ դաշտային պայմաններում առանց հրամանատարական շղթայի վերակազմավորում էին պաշտպանական գծերը, կազմակերպում հակագրոհներ և փրկում ամբողջական շրջաններ։ 

Այդ նույն հխիզախ ոգին էր, որ մարմնավորում էր նաև Շահեն Մեղրյանը՝ Շահումյանի շրջանի անվեհեր հրամանատարը։ Նրա ղեկավարությամբ ձևավորված կամավորական ջոկատները չհանձնեցին իրենց դիրքերը նույնիսկ այն ժամանակ, երբ շրջանը գործնականում կտրված էր Արձախից և Հայաստանից։ Մեղրյանը պայքարում էր ոչ թե միայն զենքով, այլև գաղափարով՝ համոզված, որ յուրաքանչյուր քար, յուրաքանչյուր գյուղ իր մեջ կրում է հայ ժողովրդի շարունակության իրավունքը։ Նրա զինակիցները մարտադաշտում նրան անվանում էին «վերապրած լեգենդ», որովհետև նա միաժամանակ ղեկավարում, կռվում և ոգեշնչում էր։

Շահեն Մեղրյանի անունը դարձավ հավատի խորհրդանիշ՝ այն հավատքի, որ Հայրենիքը չի կարող թողնվել, որովհետև այն ոչ միայն տարածք է, այլև գհարատևման շարունակություն։ 

Այսպիսով, Քրիս Ռայանի , Վլադիմիր Բալայանի ը և Շահեն Մեղրյանի  պայքարը ներկայացնում են նույն անսասան ճշմարտությունը՝
մարդը կարող է պարտվել ժամանակին, բայց երբ չի հանձնվում՝  իր համոզմունքով  արդեն հաղթել է թշնամիներին։

Եվ եթե բրիտանական հատուկջոկատայինի նշանաբանն է «Who Dares Wins»՝ «Ով խիզախում է՝ նա է հաղթում», ապա հայ զինվորի՝ լինելով հայրենի հողի կուսակցության անդամ,  հավիտենական կարգախոս է մշակել՝
«Ով պաշտպանում է Հայրենիքը, նա ապրում է հավիտյան»։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»