Հակամարտություն, թե՞ ազատագրական պատերազմ
Նախկին դիրքորոշում – ինքնորոշում և անվտանգություն
2000-ականներին Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն աներկբա էր․ Արձախի Հանրապետության ապագան բնիկ հայության ինքնորոշման իրավունքն է և անվտանգության երաշխիքները։ Այն ժամանակվա պաշտոնյաները հստակ հայտարարում էին, որ Հայաստանը պատրաստ է պաշտպանել ոչ միայն Արձախի, այլև ՀՀ ազգաբնակչության անվտանգությունը բոլոր միջոցներով։
Այս մոտեցումը համահունչ էր միջազգային իրավունքի սկզբունքներին և այն պետությունների փորձին, որոնք երբեք չեն հրաժարվել իրենց ազգային պահանջներից՝ անկախ արտաքին ճնշումներից (Արգենտինա՝ Ֆոլկլենդներ, Իսպանիա՝ Գիբրալթար, Կիպրոս՝ թուրքական օկուպացիա)։
Ներկայիս իրականությունը՝ նահանջ, թե՞ անձնատվություն
Այսօր ՀՀ կառավարությունը հրաժարվել է Արձախի ինքնորոշման իրավունքը պաշտպանելուց, հրապարակավ ընդունել է այն Ադրբեջանի կազմում և դրանով իսկ ջնջել հարցը թե հայկական պետության և թե միջազգային օրակարգից։
Սա ոչ միայն հակասում է նախորդ բոլոր իշխանությունների որդեգրած գծին, այլև հակադրվում է միջազգային պրակտիկային, որտեղ պարտված կամ ճնշված պետություններն անգամ երբեք չեն հրաժարվում իրենց պատմական իրավունքներից։
Ժողովրդի խիզախությունը և ղեկավարության ձախողումը
Արձախի ժողովուրդը և Հայաստանից օգնության հասած բազմաթիվ կամավորականներ ադրբեջանական զավթիչների 44-օրյա և 2023 թ․ ինտերվենցիայի օրերին խիզախությամբ պաշտպանում էին բնիկ հայության անկախությունը սեփական բնօրրանում։
Նրանք կատարեցին իրենց պատմական պարտքը՝ անսասան վճռականությամբ դիմակայելով մեր Հայրենիքի Արձախ նահանգը ներխուժած ադրբեջանական զավթիչների գերազանցող ուժին։
Սակայն ողբերգությունը կայանում էր նրանում, որ գեներալների և թե՛ ԱՀ, թե՛ ՀՀ ղեկավարության ոչ պրոֆեսիոնալ, հակասական և անպատասխանատու գործունեությունը հանգեցրեց դաժան ու խայտառակ պարտության։
Ժողովրդի կամավորական և անձնազոհ ոգին բավարար չէր՝ առանց պետական ռազմավարական մտածողության և ազգային շահին նվիրված առաջնորդության։
Միջազգային դրական օրինակներ
Այլ ժողովուրդների փորձը ցույց է տալիս, որ խիզախությունը հաղթանակի է վերածվում միայն ազգանվեր և ճիշտ ղեկավարության դեպքում․
-
Ֆինլանդիա (1939-40, «Ձմեռային պատերազմ») – ԽՍՀՄ-ի դեմ համաժողովրդական դիմադրությամբ և ճիշտ ռազմավարությամբ ֆինները պահպանեցին անկախությունը։
-
Եգիպտոս (1973, Յոմ Կիպուրի պատերազմ) – կազմակերպված անակնկալ հարձակումը վերականգնեց կորցրած ազգային արժանապատվությունը և ստիպեց Իսրայելին նստել բանակցությունների սեղանի շուրջ։
-
Վիետնամ (1955-75) – համաժողովրդական դիմադրությունը և ղեկավարության համառությունը բերեցին ԱՄՆ-ի և դաշնակիցների պարտությանը։
Այս բոլոր դեպքերում ժողովրդի վճռականությունը զուգորդվեց իրենց Հայրենիքներին նվիրված առաջնորդների ռազմավարական կարողությունների հետ, ինչը բերեց հաղթանակի կամ պատվաբեր արդյունքի։
Եզրակացություն
Արձախում կար վճռական ժողովուրդ և կամավորականների նվիրվածություն, բայց չկար պետական մտածողություն և ազգային շահին հավատարիմ ղեկավարություն։
Այսօր էլ Հայաստանի իշխանության որդեգրած « անվերջ նահանջի» քաղաքականությունը ոչ միայն թուլացնում է մեր Հայրենիքի դիրքերը, այլև խաթարում է համահայկական պայքարի հեռանկարները։
Հասկանանք՝
ժողովրդի խիզախությունն ու կամավորական ոգին չեն կարող հաղթանակի բերել, եթե չլինի ռազմավարական մտածողությամբ, հայրենապաշտ առաջնորդություն և երկարաժամկետ ազգային ռազմավարություն։
Комментарии
Отправить комментарий