Համառոտ քննական վերլուծություն պրոֆեսոր Յու.Մուրադյանի Հայկական լեռնաշխարհը՝ ոչ թե «Արևելյան Անատոլիա» հոդվածի
Հայ ազգի անփոխարինելի ժառանգության մի մասն են մեր Հայրենիքի հնագույն տեղանունները, որոնք հազարամյակների ընթացքում պահպանվել են և դարձել են պատմամշակութային ինքնության սյուներ։ Ցեղասպան Թուրքիայի ճիգերով մեր Հայրենիքի հնագույն հայկական տեղանանունները համակարգված կերպով ջնջվում են քարտեզներից և գիտական բառապաշարից։
Հնագույն հայ հեղինակները «Հայաստան» անունի փոխարեն գործածում էին նաև «Հայք» անվանումը։ Այն միաժամանակ նշանակում էր և՛ Հայրենիք, և՛ ազգ՝ «հայերի Հայրենիք»։
Պատմական Հայաստանը բաժանվել է երկու մասի՝ Մեծ Հայք (Մեծ Հայաստան) և Փոքր Հայք (Փոքր Հայաստան)։
Մեծ Հայքը ուներ 15 նահանգ, որոնցից կենտրոնականը՝ Այրարատն էր։ Տուրուբերան նահանգը մինչև մ.թ.ա. 700 թվականը կոչվել է Արդարքեխէ: Փոքր Հայքը տարածվում էր Եփրատ գետից արևմուտք՝ մինչև Անտիտավրոսի լեռները։
Հայերս հպարտանում են Տիգրան Մեծի աշխարհակալ տերության փաստով, բայց մոռացել ենք, որ նրանից շուրջ 4857 տարի առաջ գոյություն ուներ Հայկյանների կայսրություն, որը ընդգրկում էր Սև, Պարխարի ( 302թ. Բյուզանդիայի գործակալ Գրիգոր Խավարիչը ոչնչացրել է բոլոր հին քարտեզները և թողարկել է նոր քարտեզներ, որտեղ Պարխարի ծովը Բյուզանդիայի պահանջով դարձրել է Միջերկրական ծով), Կարմիր և Արաբական ծովերի եզրագծերրը։
Տարբեր ժողովուրդներ մեր երկրի անունը արտասանում են տարբեր ձևով՝ Armenia,Sumer, Armeni, Armaniya, Urartu, Somkheti ,Ermenistan և այլն։ Իսկ մենք՝ հայերս մեր Հայրենիքը անվանել ենք Հայաստան կամ Հայք։
Արմենիա անվան ծագումը
«Արմենիա» անվան ծագման մասին կան երկու մեկնաբանություն։
Առաջինի համաձայն՝ այն կապված է հայ ազգի նախահոր, Սուրբ Դից Հայկ Նահապետի անվան հետ։
Երկրորդ տարբերակի համաձայն՝ այն ծագում է հնագույն հայասա (խայասա) ժողովրդի անվանումից։ Հիմքում «հայ» արմատն է, որին հետագայում ավելացել է «կ» մասնիկը, իսկ ավելի ուշ՝ պեհլևի «ստան» վերջավորությունը, որը նշանակում է «Հայրենիք»։ Այսպիսով՝ Հայաստան նշանակում է «Հայերի Հայրենիք»։
Հայկական պետականության տարածական շարունակությունը
Հայաստանի պատմական, քաղաքական և ժողովրդագրական սահմանները տարբեր ժամանակներում տարբեր են եղել։
Հայկյանների և Տիգրան Մեծի աշխարհակալության սահմանները ձգվում էին Պարխարից մինչև Կասպից ծով, Կովկասից մինչև Պարսից ծոց և Կարմիր ծով։
Տարբեր դարերում Հայկական լեռնաշխարհում գոյացել են հայոց պետական կազմավորումներ՝
Միտանի, Հատտի, ՈՒրարտու, Շումեր, Մեծ Հայքի թագավորություններ, Կիլիկյան թագավորություն, Առաջին, Երկրորդ և Սերժա-Փաշինյանական Հանրապետություններ։
Այսօր «Հայաստան» ասելով մենք ընդգծում ենք երեք աքսեոմա.
-
Պատմական Հայաստանը ամբողջ Հայկական լեռնաշխարհն է,
-
Ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է մեր Հայրենիքի ընդամնեը 7%-ը,
-
Եվ Արևմտյան Հայաստանի և Արձախի Հանրապետությունները՝ որպես մեր Հայրենիքի հողահավաքի մեթոդ։
Հայկական լեռնաշխարհի աշխարհագրությունը
Հայկական լեռնաշխարհը սահմանակից է հյուսիսից Արևելա-Պոնտական լեռներին, հարավից՝ Իրանական լեռնաշխարհին, արևելքից՝ Կասպից ծովին, իսկ հարավ-արևմուտքում եզերվում է Հայոց ծոցի ջրերով։
Այն ընդգրկում է մոտ 375–400 հազար քառ. կմ տարածք և համարվում է Մերձավոր Արևելքը աշխարհի չորս կողմերի հետ կապող խաչմերուկ:
Արևմտյան Հայաստանի տեղանունների խեղաթյուրումը
Վերջին տասնամյակներում թուրքական քարտեզներում և ուսումնական նյութերում Հայք, Հայաստան, Հայկական լեռնաշխարհ, Հայկական բարձավանդակ անունները նենգափոխվել են կեղծ՝ «Արևելյան Անատոլիա» անվամբ՝ փորձելով քողարկել, օրինականացնել թուրքական նվաճողական քաղաքականությունը մեր Հայրենիքի նկատմամաբ։
Սա միայն քարտեզագրական պատերազմ չէ՝ ուղղված հայոց ինքնության դեմ, այլև մեր Հայրենիքը յուրացնելու անթաքույց ծրագիր է։
Մինչև 19-րդ դարի վերջը նույնիսկ Օսմանյան կայսրության քարտեզներում նշվում էր «Էրմենիստան» կամ «Հայկական լեռնաշխարհ»։
Սակայն իր բնօրրանում՝ Հայկական լեռնաշխարհում Հայ ազգի դեմ զավթիչ թուրքերի կազմակերպած և մինչ այսօր անպատիժ մնացած ցեղասպանությունից հետո «հայ» բառը գրեթե արգելվեց, իսկ «Հայաստանը» փոխարինվեց «Արևելյան Անատոլիա»-ով։
Պատմականորեն Անատոլիա (հունարենից՝ «արևելք») վերաբերում էր ընդամե-նը Փոքր Ասիայի հյուսիս-արևմտյան հատվածին՝ Կյութահիայի շրջանին։
1959-ին թուրք աշխարհագրագետ Բեսիմ Դարկոթըհորինեց, օգտվելով Սառը պատերազմի ընձեռնած հնարավորությունից, մոգոնեց մի տեսություն, որով Անատոլիա է անվանում մինչև Կովկաս, Սիրիա և Իրաք ընկած տարածքները։ Չնայած հայ և առաջադեմ ուսումնասիրողները քաջատեղյակ են, որ այդ պնդումը հիմնազուրկ է թե՛ պատմական, թե՛ աշխարհագրական տեսանկյունից, սակայն հայրենապաշտ քաղաքական առաջնորդ չունենալով, դատապարտված են Թուրքական պետական քարոզչական հզոր մեքենայի դեմ պայքարել անհատական նախաձեռնություններով։
Գիտական պարզաբանում
Հայ և օտարերկրյա անվանի աշխարհագրագետները խստորեն տարանջատում են «Անատոլիա» և «Հայկական լեռնաշխարհ» հասկացությունները։
1880-ից է Թուրքիան արգելել «Հայաստան» անունը, իսկ 1914-ի վարչական փոփոխություններով Թուրքական քարտեզներում և պաշտոնական գրություններում գործաության մեջ է դրվել «Արևելյան Անատոլիա» հասկացությունը։
Օրվա հայագիտությունը պարտավոր է հիմք ընդունել հայ աշխարհագրագետ Լևոն Զոհրաբյանի «Հայկական լեռնաշխարհի լեռների քարտեզագրությունը» (1979) աշխատությունը, որի մեջ հստակ ընդգծված է․
«Հայկական լեռնաշխարհը կամ նրա որևէ մասը երբեք չի մտել Անատոլիայի կազմի մեջ »։
Այս թեզի դեմ հանդես եկող հայազգի ցանկացած գործիչ պետք է հայտարարվի Հայրենիքի և Ազգի թշնամի ու վտարվի ոչ միայն Հայաստանի տարածքից, այլև աշխարհասփյուռ հայության բոլոր բնակավայրերից;
Եզրակացություն
Այսօր անգամ որոշ հայկական շրջանակներ, գիտակցաբար կամ անտեղյակորեն, օգտագործում են «Արևելյան Անատոլիա» կեղծ արտահայտությունը՝ փոխարեն Արևմտյան Հայաստան ասելու։
Պահանջագիր՝
Հայ պատմաբանների, աշխարհագրագետների, դիվանագետների և մտավորականների ազգային պարտքն է վերականգնել մեր Հայրենիքի իսկական տեղանունները:
Սա միայն լեզվի հարց չէ, այլ մեր պատմական հիշողության և ազգային ինքնության պաշտպանություն։
Комментарии
Отправить комментарий