Հայասա-Ազզի թագավորությունը
Հայասա-Ազզի (հիթիթերեն՝ URUḪaiaša, գերմ.՝ Ḫajaša-Azzi, հայերեն՝ Հայասա) եղել է հզոր հայկական պետական կազմավորում Հայկական լեռնաշխարհում մ.թ.ա. II հազարամյակում։ Այն տարածվում էր Եփրատի և Չորոխ գետերի վերին հոսանքներում՝ Վանա լճից հյուսիս-արևմուտք։ Գերմանացի և թուրք գիտնականները այն դիտարկում են որպես այն տարածաշրջանային պետություններից մեկը, որը ձևավորեց հետագա ուրարտա-արամական քաղաքակրթական միջավայրը։
Ըստ գերմանացի հնագետ Մեթին Ալփարսլանի (Brill, Hittite Landscape and Geography, 2017), «Azzi-Hayaša-ի գոյությունը ցույց է տալիս, որ մ.թ.ա. XIV–XIII դարերում Հայկական լեռնաշխարհն արդեն ուներ պետական կազմավորումների կայուն համակարգ, որոնք քաղաքական և ռազմական առումով հավասարազոր էին Հիթիթական կայսրությանը»։
Հայասա-Ազզին հիշատակվում է հիթիթական սեպագիր արձանագրություններում մ.թ.ա. XIV–XIII դարերում՝ որպես երկիր, որը միաժամանակ պատերազմում էր և խաղաղություն էր կնքում Հիթիթների հետ։ Ըստ World History Encyclopedia-ի հեղինակ Մարկ Քարթրայթի, «Հիթիթական աղբյուրները նկարագրում են Հայասային որպես հզոր և կազմակերպված թագավորություն՝ սեփական ռազմական ավանդույթներով ու մայրաքաղաքով՝ Կումմախայով (ներկայիս Էրզինջանի շրջանում)»։
Քաղաքական և ռազմական հարաբերությունները Հիթիթների հետ
Տուդխալիյա III-ի գահակալությունից առաջ հիթիթական վավերագրերը մատնանշում են Հայասայի ռազմական գործողությունները դեպի արևմուտք։ Հայասացիները ներխուժել էին Հիթիթների սահմաններ և այրել նրանց նոր մայրաքաղաքը՝ Սապինուվան։ Սեպագիր արձանագրություններում հիշատակվում են Հայասայի մի քանի թագավորներ՝ Մարիյա, Կարաննի, Հուքկանա և Անանիա։
Ըստ թուրք պատմաբան Serkan Demirel-ի (Archivum Anatolicum, 2017), «Հայասա-Ազզի պետությունը վերահսկում էր ռազմավարական ուղիները, որոնք միացնում էին Վանի ավազանը Եփրատի վերին հոսանքին և Սև ծովին։ Հիթիթական տեքստերը փաստում են, որ Հայասան մի քանի անգամ ոչ միայն դիմակայել, այլև հաղթել է հիթիթական բանակներին»։
Մ.թ.ա. 1405 թ. Հիթիթները հարձակվեցին Հայասայի վրա և գրավեցին Ծոփքի նահանգը, սակայն հետագա պատերազմներում Կարաննի թագավորը վերականգնեց վերահսկողությունը։ Մ.թ.ա. 1380 թ. Կարաննին նույնիսկ կարողացավ գրավել և այրել Հաթթուսան՝ Հիթիթների մայրաքաղաքը, ինչը վկայում է Հայասայի ռազմական ներուժի մասին։ (Ըստ Էրիխ ֆոն Դենիկենի ,
Աստվածների կառքերը, աշխատության Հաթթուսան կործանվել է միջուկային ռումբի պայթյունից: Հեղինակը ծանրակշիռ փաստեր է բերում, իր պնդումը հիմնավորելու համար):
Ըստ գերմանացի հնագետների մեկնաբանության (de.wikipedia.org/wiki/Ḫajaša
), «Հաթթուսայի այրումը Հայասայի բանակի կողմից հիթիթական պատմության մեջ մնաց որպես խորը վերքեր թողած իրադարձություն, որը ստիպեց նրանց խաղաղության դաշինք կնքել հյուսիսային հարևանի հետ»։Թուդհալիյա III-ի և Սուպպիլուլիումա I-ի դաշինքը
Երբ Թուդհալիյա III-ը բարձրացավ գահին (մ.թ.ա. 1340 թ.), նա իր զորավարին՝ Սուպպիլուլիումա I-ին, ուղարկեց Հայասա՝ հնազանդեցնելու տեղացիներին և վերադարձնելու Սամուհան։ Սուպպիլուլիուման կնքեց խաղաղության պայմանագիր Հուքկանայի՝ Հայասայի թագավորի հետ։
Ըստ «Brill» հրատարակչության ուսումնասիրության՝ «Պայմանագրի տեքստը վկայում է, որ Հուքկանան երդվում էր հավատարիմ մնալ Հիթիթական թագավորին, վերադարձնել փախստականներին և անհրաժեշտության դեպքում տրամադրել ռազմական աջակցություն։ Այդուհանդերձ, Հայասան պահպանում էր իր ներքին ինքնիշխանությունը և իշխանական համակարգը» (Alparslan, 2017)։
Այս դաշինքը ամրապնդվեց հարսանեկան կապերով․ Սուպպիլուլիուման իր քույրերից մեկին կնության տվեց Հուքկանային՝ պայմանագրում ներառելով կետ, ըստ որի՝ հայասացի թագավորը իրավունք չուներ ամուսնանալու Հիթիթական արքունական այլ կանանց հետ։ Սա հստակ վկայություն է Հայասայի ազնվականական ավանդույթների և գերդաստանային կարգերի մասին։
Մ.թ.ա. 1324 թ. հիթիթները գրավեցին Դուկկումա բերդը և Էրզինկա քաղաքը, սակայն Անանիա թագավորի դիմադրության շնորհիվ ստիպված եղան կնքել նոր խաղաղություն։ Նույն աղբյուրների համաձայն՝ հաջորդ արշավանքները՝ մ.թ.ա. 1321, 1320, 1319 և 1318 թվականներին, ավարտվեցին հիթիթների պարտություններով։(Այս պնդումները ապատեղեկատվության ոլորտից են և գիտական քննարկման կարիք ունեն):
Ըստ Դեմիրելի, «Հայասայի անընդհատ դիմադրությունը և հիթիթներին պատճառած պարտությունները ցույց են տալիս, որ մ.թ.ա. XIV–XIII դարերում Հայկական լեռնաշխարհը ուներ ռազմական կազմակերպվածության և պետական կառավարման բարձր աստիճան»։
Հայասայի ժառանգությունը
Անգամ Հայասա-Ազզիի քաղաքական անկումից հետո (մ.թ.ա. XIII դ.), նրա ժառանգությունը շարունակվեց Հուրրիական և Միտաննի թագավորությունների մշակույթներում։ Ըստ World History Encyclopedia-ի, «Հայասան եղել է այն մշակութային միջուկը, որի վրա հետագայում ձևավորվեց ուրարտական պետականությունը և հին Հայաստանի վաղ պետական համակարգերը»։
Եզրակացություն
Հայասա-Ազզին եղել է Հայկական լեռնաշխարհի առաջին պետական համակարգերից մեկը, որն ունակ էր դիմակայել տարածաշրջանի խոշոր տերություններին՝ Հիթիթներին և Միտաննիին։ Գերմանացի և այլ օտարագետների հետազոտությունները փաստում են, որ Հայասան ոչ միայն քաղաքական, այլև մշակութային առումով հանդիսանում էր հայկական պետականության նախնական փուլը՝ նախորդելով Ուրարտուին և Մեծ Հայքին։
Գիտական հղումներ՝
-
Metin Alparslan, “The East: Upper Land, Išuwa-Malitiya, Azzi-Hayaša Philology”, in Hittite Landscape and Geography, Brill, 2017.
-
Serkan Demirel, “A Contribution to Localization of Azzi-Hayaša Mentioned in Hittite Cuneiform Texts”, Archivum Anatolicum, 2017.
-
Mark Cartwright, “Hayasa-Azzi”, World History Encyclopedia.
-
“Ḫajaša”, German Wikipedia, de.wikipedia.org/wiki/Ḫajaša.
Комментарии
Отправить комментарий