482 թ. Հայոց հաղթական ճակատամարտը Ներսեհապատում
Որպես այլընտրանքային պատմության տարբերակ «482 թ. Հայոց
հաղթական ճակատամարտը Ներսեհապատում» ուսումնասիրությունն հավակնում է լինել բացառիկ գիտական արժեք և ռազմահայրենասիրական վավերականություն ունեցող հրապարակում: Այն,
տեղանքի մանրակրկիտ ուսումնասիրությամբ, հայոց պետականության ռազմական-պաշտպանական
պատմության մեջ վերակենդանացնում է մեկ կարևորագույն պահ ՝ առանց խաթարելու Ղազար Փարպեցու դասական պատումը, բայց լրացնելով
պատմիչի կողմից չնշված տվյալներ՝ այլընտրանքային աղբյուրների հիման վրա։
482 թ. գարնանը, երբ պարսից
բանակը՝ 57 հազար մարտիկով, Ատրամետրի հրամանատարությամբ
ներխուժեց Հեր և Զարևանդ գավառների սահմանները, ։ Պարսից բանակը բաղկացած
էր յոթ զորամասերից՝ Զուռենի, Վէմ-Խոռյամի, Ատրվնասփ Տափյանի
և այլ հրամանատարների ղեկավարությամբ։ Նրանց տեղաշարժերի մասին հայկական հետախուզության կողմից տրված ճշգրիտ տեղեկությունների
հիման վրա սպարապետ Վահան Մամիկոնյանիը մշակեց հանճա-րեղ մարտավարական ծրագիր, որով կանխեց պատերազմի ծավալվելը մեր Հայրե-նիքի խորքերում։
Հայոց բանակը, 43460 զինվորով, գիշերային ռազմերթով, մարտի 25-ին
շար-ժվեց Դվինից դեպի Ներսեհապատ՝ ։ Սպարապետը տեղանքի առավելությունները գնահատելով՝
որոշեց հայոց զորքի մարաշարքը կազմակերպել այնպես, որ Տղմուը գետը, 10-15 մետր խորությամբ
լան ձորատափը,Ներսեհապատ գյուղի այգիներն ու ցանկապատները և ձախակողմյան 30-35 մետր
բարձրության քարքարոտ բլուրները (-Ա.Հ., Ռ. Գ. և Ս.Դ. Օ.) դառնան բնական պատնեշներ՝
զսպելու պարսից ծանրազեն հեծելազորի հարձակումը։ Աջ թևը պաշտպանելու համար նա հենվեց
Տղմուտ գետի վրա, իսկ աջ թևի թիկունքի ձորում թաքցրեց մեծաքանակ ծանրազեն հեծելազորը՝
նախատեսելով ճակատագրական հակագրոհ (ձորի լայնությունը թույլ էր տալիս , թշնամու
համար աննկատ թաքցնել հայոց այրուձիուն վեց անգամ գերազանցող զորք-Ա.Հ., Ռ. Գ. և Ս.Դ.
Օ.)։
Ապրիլի 10-ին հայկական բանակը հասավ Արտազ գավառի Ներսեհապատ գյուղ, որտեղ զորքը օրհնեց կաթողիկոս Հովհան Մանդակունին՝ 413 քահանաներից բաղկացած գումարտակի ուղեկցությամբ։ Հոգևորականների զորաջոկատի ներկա-յությունը և կաթողիկոսի կողմից Վահագն, Միհր և Տիր Դիցերին ուղղված աղոթքը վերածվեց զորքին ոգեշնչող խորհրդանիշի՝ Հայրենիքի, հավատքի և ազատության միասնության։
Ապրիլի 23-ի լուսաբացին Վահան Մամիկոնյանը 900 մետր լայություն ունեցող
մարտադաշտում (-Ա.Հ., Ռ. Գ. և Ս.Դ. Օ.) , դասավորեց իր զորքը երկշար մարտա-կարգով։
Աջ թևում՝ 15 հազարանոց ծանր հետևակով, հրամանատարներ էին Բապկեն
Սյունին, Ատոմ Գնունին, Փափակ Պալունին, Ներսեհ և Հրահատ Կամսարականները։
Ձախ թևում՝ 5 հազարանոց տեգաձիգներ և 2 հազարանոց նետաձիգներ՝ Բարշղ Վահևունու,
Վարդան և Վռամ Մամիկոնյանների, ինչպես նաև Վահան Կամսարականի հրամանատարությամբ։
Թիկունքում՝ անտառապատ ձորալանջ ունեցող ձորում (-Ա.Հ., Ռ. Գ. և Ս.Դ. Օ.)՝
թաքնված էր 21460 ծանրազեն հեծելազոր՝ մարզպան Սահակ Բագրատունու հրամանատարությամբ։
Զորքերի փոխկապակցվածությունը համակարգում էին սուրհանդակներ Վրեն Վանանդացին
և Պապին Արտակույացին։
Ճակատամարտի ընթացքը
Ապրիլի 23-ին պարսից հրամանատար Ատրամետը որոշեց նախահարձակ լինել։ Պարսից
և աջ թևերի գրոհը բախվեց հայոց աջ թևին՝ ծավալելով երկարատև և համառ մարտ։ Միօրյա
մարտի սկզբնական և միջին փուլում , շնորհիվ հայոց բանակի ցուցաբերած տոկունության, պարսից բանակը չկարողացավ պարտադրել հայոց բանակին նահանջելու և պարսից բանակի ծավալման համար ավելի լայն դաշտ դուրս գալու խնդիրը լուծելու համար: Ձախ թևում պարսիկները ծանր կորուստներ կրեցին՝ չկարողանալով դիմանալ տեգաձիգների և նետաձիգների տեղատարափ նետահարությանն ու տեգահարությանը (-Ա.Հ., Ռ. Գ. և Ս.Դ. Օ.)։ Մայրամուտին կողմերը զորքերը վերադարձան ելման դիրքեր և պայմանավորվածությամբ մարտադաշտից հանեցին վիրավորներին ու սպանավածներին:
Ապրիլի 24-ին Ատրամետը պարսից բանակի զգալի ուժերով, բացառությամբ պահեստում պահվող տասը հազար անմահների դիվիզիայի, ողջ ճակատով կազմակերպեց հարձակում, բայց ավելի մեծ ճնշում իրականացնելով հայոց բանակի ձախ թևի վրա։ Աջ թևում նիզակակիրներն իրար հանդիպելով , համառ ձեռնամար-տով փորձեցին ճեղքել միմյանց վահանափակի պաշտպանությունը՝ բայց
ապարդյուն: Մի քանի ժամ տևած արյունահեղ մարտից հետո, ճամը 15:00-ի կողմերը հայոց ձախ թևը կազմակերպեց կեղծ նահանջ դեպի անտառապատ ձոր և քաշեց պարսից բանակը դեպի ձորաբերան։ Պարսիկների ձախ թևում բացվեց լայն մարտա-դաշտը, որտեղ էլ անսպասելիորեն հայտնվեց հայոց թաքնված ծանրազեն այրուձին:, այդ պահին Վահան Մամիկոնյանի հրամանով : Շեշտակի գրոհի արդյունքում պար-սից ձախ թևը լրիվությամբ շրջապատվեց և շատ կարճ ժամանակամիջոցում գլխո-վին ոչնչացվեց։ Մարտը թեքվեց դեպի վերջնավարտ: Հայոց ծանրազեն այրուձին և ձախ թևի վերադասավորված
զորասյուները հզոր հարված հասցրին դանդաղ նահանջող պարսից բանակի աջ թևին։ Չդիմանալով ահռելի ճնշմանը, պարսից բանակը, տալով մեծաքանակ զոհեր դիմեց խուճապահար փախուստի։
Ղազար Փարպեցին այս մասին
ընդամենը վկայում է, որ «Հայոց զորավար Վահան Մամիկոնյանը զորացավ սրտով, երեսը խաչակնքեց
ու Կամսարականների հետ միասին հարձակվեց թշնամու վրա։ Թշնամիները փախչեցին, նրանց թեւերը
ցրվեցին, և Վահանի քաջերը անթիվ դիակներով ծածկեցին դաշտը...»
(Ղազար Փարպեցի, «Պատմություն
Հայոց», Գ. Գլուխ ՀԱ):
Հայոց այրուձին փախչող հակառակորդին մարտադաշտում հետապնդել
է շուրջ մեկ կիլոմետր տարածության վրա, որից հետո կազմակերպված վերադարձել է մարտադշատ:
Մանրակրկիտ քննության ընթացքում պարզել ենք , որ պարսից բանակը տվել է 46540 զինվոր
սպանված, 460 հոգի գերի, իսկ 10 հազար զինվոր՝ Ատրմետի գլխավորությամբ փախուստով փրկվել
է։ Հայերս կորցել ենք 9150 սպանված։(-Ա.Հ., Ռ. Գ. և Ս.Դ. Օ.)
Ներսեհապատի ճակատամարտի
պատմական նշանակությունը
Ներսեհապատի հաղթանակը
դարձավ ոչ միայն ռազմական, այլև հոգեբանական հաղթանակ՝ մի անգամ ևս ապացուցելով, որ հայկական բանակը ունակ է փոքրաթիվ
ուժերով հաղթել գերազանցող հակառակորդին՝ տեղանքի ճիշտ ընտրությամբ և մարտավարական
հնարամտությամբ։ Վահան Մամիկոնյանն այս ճակատամարտի նախօրյակին և ընթացքում ձևավորեց
հայ ռազմարվեստի մի նոր չափանիշ՝ սակավաթիվ, բայց բարձր կարգապահությամբ և տեղանքի
առավելությունները խելամտորեն օգտագործող բանակի մոդել։
Հաղթանակի արդյունքում
ոչ միայն կանխվեց պարսկական զորքերի ներխուժումը Հայաստանի կենտրոնական գավառներ, այլև
ստիպեց Պարսից արքունիքին, ռազմական գործողություններին զուգընթաց, որոնելու Վահան
Մամիկոնյանի երկխոսության ճանապարհներ։
Աղբյուրներ՝
- Ղազար Փարպեցի, Պատմություն Հայոց,
Գ․ Գլուխ
ՀԱ։
- ՈՒսուցիչ Օ․․․,Ռուբեն
Գրիգորյան, Ա․ Հարությունյան, , «Ներսեհապատի ճակատամարտի վերլուծություն», (հրատարակման
ընթացքի մեջ)։
- «Մեր Հաղթանակները», հատոր Բ․ էջ 79–85։
Դաշտային աշխատանքներ (-Ա.Հ., Ռ. Գ. և Ս.Դ. Օ.)
Комментарии
Отправить комментарий