Արձախում ոչնչացվել կամ վնասվել են ավելի քան 50 մշակութային հայկական վայրեր

     


Հայ ընթերցողների շատ քիչ մասն է տեղյակ, որ 2024թ. օգոստոսի 8-ին   Վատիկանի Avvenire/ ԳԱԼԻՔ թերթը հրապարակել է Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Ալդո Ֆերրարիի հոդվածը Բաքվի ռեժիմի կողմից Արձախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականության մասին։

  Ընթերցողներին տեղեկացնենք, որ իտալացի պրոֆեսորը, հղում անելով «Caucasus Heritage Watch» հետազոտական ծրագրի ներկայացրած փաստերին, շեշտում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Արձախի զավթումից հետո, ադրբեջանական զավթիչները  ավելի քան 50 մշակութային հայկական վայրեր են ոչնչացրել կամ վնասվել են։ 

Հայերն ու թորքերը շատ հակասական հարաբերություններ ունեն՝ սկսած 1905 թվականին ռուսական առաջին հեղափոխության ժամանակ բռնկված կատաղի կռիվներից։ 1918-ից 1920 թվականներին ռուսական կայսրության փլուզմանը հաջորդեցին այլ դաժան բախումներ:

Նախիջևանի և Արձախի նկատմամբ շովեն Բաքվի ռեժիմի նկրտումները ուժեղացրեց երկու երկրների միջև թշնամությունը: Արձախի հայերի` Հայաստանին միանալու խնդրանքը հրահրեց հայերի դեմ զանգվածային սպանություններ թորքական Սումգայիթ և Բաքու քաղաքներում 1988 թվականի սկզբում, այնուհետև 1992-1994 թվականներին` պատերազմ, որն ավարտվեց միջազգային հանրության կողմից չճանաչված Արձախի Հայկական Հանրապետության ծնունդով (տարածաշրջանի հնագույն հայկական անվանումը), որի մաս էին կազմում նաև թորքերը 1805թ.: Բանակցություններն արդյունք չտվեցին, մինչև շովեն Բաքուն՝ Հայաստանից շատ ավելի հարուստ և ուժեղ, վերականգնեց տարածաշրջանի ամբողջական բռնազավթումը նախ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերյան ինտերվենցիայովով, ապա՝ 2023 թվականի սեպտեմբերին կարճատև, բայց արյունալի ռազմական բռնազավթմամբ։ Միջազգային հանրության գրեթե կատարյալ անտարբերության պայմաններում Արձախի Հանրապետության 150 հազար բնիկ հայ բնակչությունը ստիպված եղավ փախչել՝ ընդմիշտ թողնելով իր տները, եկեղեցիներն ու գերեզմանները՝ ապաստանելով Հայաստանի Հանրապետությունում։ Շովեն Բաքվիի քաղաքական և ռազմական զավթումներն իրականում լամնարդկային է, բայց Բաքվի իշխանություններն այժմ հակամարտությունը շարունակում են այլ միջոցներով, մասնավորապես՝ վարելով հայկական ժառանգության մշակութային թալանման քաղաքականություն, որի ողբերգական նախադեպը Նախիջևանն է։

Խորհրդային իշխանությունների կողմից Հայաստանից խլված և շովեն Բաքվին նվիրված  իրականում Հայկական Ինքնավար Հանրապետությունում թորքերը վերջին տասնամյակներում իրական մշակութային ցեղասպանություն են իրականացրել բնիկ հայության նկատմամաբ՝ ոչնչացնելով հազարամյակների ողջ գեղարվեստական ժառանգությունը։ Խոսքը միայն 90 եկեղեցիների և 10.000 խաչքարերի մասին չէ, այլև հայ  հոգևոր արվեստին բոլոր կոթողների ոչնչացման մասին է։ Հայերի գեղարվեստական ժառանգության վերացումը ջնջել է այս տարածքում նրանց հազարամյա ներկայության հիշողությունը։ Հիմա, երբ Արձախն այլևս գոյություն չունի, մենք պետք է ինքներս մեզ հարց տանք, թե արդյոք կոչնչացվեն նաև  շովեն Բաքվի զավթած Արձախի  հազարավոր հայկական հուշարձանները: Այս առումով ամենավստահելի աղբյուրը «Caucasus Heritage Watch» հետազոտական ծրագիրն է, որը ստեղծվել է ԱՄՆ Քորնել և Փերդյու համալսարանների հնագետների կողմից:

Օդային լուսանկարչության օգնությամբ նրանք փաստում են, որ 2023 թվականի սեպտեմբերին Բաքվի ռեժիմի զորքերի կողմից իրականացված  Արձախի զավթումից հետո դիտարկված 452 տեղանքներից 57-ն արդեն ոչնչացվել, վնասվել կամ վտանգի տակ են հայտնվել։ Չնայած այդ ավերածությունների լրջությանը, միանշանակ չէ, որ շովեն Բաքուն մտադիր է կրկնել Նախիջևանում իրականացված հայկական հազարամյա հուշարձանների ամբողջական ոչնչացումը նաև Արձախում։ Իրականում հնարավոր է, որ նա ցանկանում է դրանք գոնե մասամբ պահպանել՝ ելնելով  «ալբանական ծագումից»։ Թեև ներկայիս թորքերը իբրև մահմեդականներ  են, նրանց պատմամշակութային դիսկուրսը կապված է Կովկասում գտնվող հին Ալբանիայի թագավորության հետ նույնպես, որտեղ բնակեցված էին 4-րդ դարում քրիստոնեություն ընդունած կովկասախոս բնակչություն, որը չպետք է շփոթել Բալկանների Ալբանիայի հետ։ Այն մասամբ համընկնում էր ներկայիս շովեն Բաքվի տարածքի հետ, թեև սկզբում այն սահմանափակվում էր միայն Քուռ գետի ձախ ափին գտնվող տարածքներով։ 387 թվականին, Սասանյան Իրանի և Հռոմեական կայսրության միջև Հայաստանի թագավորության առաջին բաժանումից հետո, նրա երկու ամենաարևել-յան նահանգները՝ Արձախը և Ուտիքը, բռնակցվեցին Կովկասյան Ալբանիային:

Բուն քրիստոնյա Ալբանիայի պատմությունը մեզ հայտնի է հիմնականում հայկական աղբյուրներից և մասնավորապես շնորհիվ 10-րդ դարի վերջին Մովսես Կաղանկատվացու կողմից կազմված Ալբանիայի պատմության։ Սակայն, ի տարբերություն Հայաստանի և հարևան Վրաստանի, Կովկասյան Ալբանիան մինչև 8-րդ դարի վերջ հիմնականում իսլամացվել է արաբների կողմից։ Հետագայում այս տարածքի մոահմեդական  բաղադրիչը դարձավ թորքական, մինչդեռ քրիստոնեական բաղադրիչը հիմնականում հայացվեց, անգամ փոքր ուդի համայնքը Ադրբեջանում այսօր էլ պահպանում է ուղիղ կապ հին ալբանական լեզվի հետ։ Քրիստոնյա մնացած ալբանների մեծ մասը հայ եկեղեցական համայնքի մաս է կազմում 8-րդ դարից։ Գանձասարի եպիսկոպոսական նստավայրը Արձախում  պահպանեց «Ալբանացիների կաթողիկոսություն» անվանումը մինչև 19-րդ դարը, չնայած կառավարվում էր հայ ազնվականների՝ Հասան-Ջալալյան ընտանիքի կողմից։ Մի քանի դար՝ չնայած թորք քոչվորների ներկայության ուժեղացմանը, Արձախում գոյատևեց հայ ազնվականությունը՝ ի դեմս իշխանների, քաղաքականապես ակտիվ մինչև 19-րդ դարի սկզբի շրջանի ռուսների նվաճումը։ Ի տարբերություն պատմամշակութային ինքնության ամուր շարունակականությամբ բնութագրվող Վրաստանի և Հայաստանի, շովեն Բաքուն իրականում նորագույն ֆաշիստական քաղաքական միավոր է և վերագրում  է անգամ մի անուն, որով մինչև 1917 թվականը կոչում էին միայն Իրանի հյուսիսում գտնվող տարածքը՝ Արաքս գետի հարավում։ Արդեն խորհրդային տարիներին Բաքվում ազգային ինքնություն ձևավորելու ջանքեր էին գործադրվում, որի շրջանակներում, թորքական մշակութային աշխարհին պատկանելուց բացի, պնդվում էր կովկասյան Ալբանիայի հետ հարաբերությունների կարևորությունը:

Այս տեսությունը մշակվել է կատաղի մուսավաթական Զիյա Բունիաթովի (1923-1997) բազմաթիվ հրապարակումներում։ Շովեն Բաքվիի հինավուրց Ալբանիայի հետ պատմական կապն իրականում կեղծ փաստ է, որն  օգտագործվում է խիստ ազգայնամոլական ձևով` ամբողջապես ալբանական ժառանգություն համարելով այն ամենը, ինչ քրիստոնեական է նրա ներկայիս տարածքում, ներառյալ Արձախի բազմաթիվ հայկական հուշարձանները: Այս մեկնաբանությունը, սակայն, հիմնված է պատմական և մշակութային տվյալների արմատական խեղաթյուրման վրա, որի հետևանքով Կովկասյան Ալբանիայի վերաբերյալ թորքական տեսությունները էապես դուրս են մնացել որևէ գիտական վավերականությունից: Փաստորեն, ըստ թորք «գիտնականների» վարկածի, հայերը Արձախ են ժամանել միայն ռուսնկեղծ  հիմնավորումների այս թեզը պաշտպանվում է շովեն Բաքվի կողմից՝ պատմական իրականության համակարգված կեղծման միջոցով, որը, ցավոք, համատարած միջամտությունների և ֆինանսավորման շնորհիվ սկսում է ընդունվել նաև արտերկրում։ Քաղաքական և մշակութային ազատության բոլոր համաշխարհային վարկանիշների մշտապես վերջին հորիզոնականներում գտնվող երկրին բնորոշ մի գործելաոճ է սա, որը սակայն հմտորեն օգտագործում է իր էներգետիկ հարստությունները հասնելու այնպիսի նպատակների, որոնց այլապես աներևակայելի կլիներ հասնել:

Իսկապես, հնարավոր չէ զբաղվել շովեն Բաքվի  պատմությամբ, մշակույթով և քաղաքականությամբ՝ առանց հաշվի առնելու այս քաղաքական իրավիճակը, մասնավորապես՝ Հայաստանի հետ հարաբերությունների հանատեքստում։ Կովկասյան Ալբանիայի թորքական վերակառուցումը առանց քննադատության ընդունելը նշանակում է մասնակցել հայերի դեմ իրականացվող մշակութային նոր ցեղասպանությանը, որոնք մեկ դարից փոքր ինչ ավելի ժամանակահատվածում ոչ միայն կոտորվել և վտարվել են իրենց նախնիների տարածքներից՝ սկզբում Օսմանյան կայսրության, իսկ այժմ՝ շովեն Բաքվի, այլև զրկվել են իրենց գեղարվեստական ժառանգության մեծ մասից։ Քրիստոնեական քաղաքակրթության հուշարձանները, որոնք ժամանակին տարածվում էին Կովկասից մինչև Միջերկրական ծով, շարունակում են գտնվել ոչնչացման վտանգի տակ։ Եթե դեպի Արևմտյան Հայաստան ուղևորությունը տանում է դեպի ցավալի երթուղի մի դար առաջ դաժանորեն ոչնչացված հայ ազգի հիշատակին, բայց որի հուշարձանները մասամբ շարունակում են վկայել իրենց մեծության մասին, ապա շովեն Բաքուն այժմ գործում է ավելի ֆաշիստական եղանակներով՝ ոչնչացնելով հայկական ներկայության բոլոր հետքերը, ինչպես, ցավոք սրտի, արդեն եղել է Նախիջևանում կամ ինչպես դա տեղի է ունենում այսօր Արձախում՝ «ալբանիզացման» միջոցով և որտեղ չեն պակասում նաև իրական ավերածությունները։

  շովեն Բաքվի իշխանությունների «ալբանական» նախագիծը Կովկասի Ալբանիա ստեղծելն է, որը լիովին զուրկ լինի Հայաստանի հետ առնչություններից. Ալբանիա՝ առանց հայերեն արձանագրություններով (որոնք պետք է ջնջել) եկեղեցիների, առանց խաչքարերի (որոնք պետք է ոչնչացնել, քանի որ հայկականությունը չափազանց ակնհայտ է), առանց միջնադարյան գերեզմանոցների (տապանաքարերը վկայում են հին հայկական ներկայության մասին, որը հերքվում է) և այլն։ Սա իսկապես կործանարար և ստոր նախագիծ է, որին չպետք է նպաստել որևէ ձևով։ Առավել ևս, որ այս ապահայացված Ալբանիայի մասին հորինվածքը Բաքվի հանրային դիսկուրսում մեկուսացված փաստ չէ, որը փաստորեն շարունակում է հաճախակի անվանել հենց Հայաստանի Հանրապետության տարածքը որպես «Արևմտյան Ադրբեջան»՝ կասկածի տակ դնելով նույնիսկ հայոց վերջին ռեզերվացիայի  գոյությունը (Broers 2019): Ինչպես տեսնում ենք, եթե մշակութային ասպարեզում Կովկասյան Ալբանիայի ուրվականը գրոտեսկային հետևանքներ ունի իր կատարյալ անհամապատասխանելիության պատճառով, ապա քաղաքական ասպարեզում կան ծայրահեղ վտանգավոր հետևանքներ, որոնք չպետք է թերագնահատել և ամեն դեպքում պետք է խորությամբ անդրադառնալ՝ ի հարգանք պատմական իրականության և հայ ազգի ողբերգական ճակատագրի։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»