Շուշիի «Քամու խաչը»՝ Սուրբ Սրբոց Երնքի և Երկրի Տիրուհի Այսեմիկէի սրբավա՞յր

 



Շուշին պահում է հուշեր, որոնք երբեմն ավելի խոսուն են, քան քարե կոթողները։ Այդպիսի մի հուշ է անհետացած սրբավայր  «Քամու խաչը», որի մասին  Մակար Եպիսկոպոս Բարխուդարյանցը 
գրել է.

«Քաղաքի ստորին մասում, Թուրքերի թաղում, կա մի հին քարե խաչ, որը կոչվում է Քամու խաչ։ Այն բուժում է հոդացավերն ու հիվանդությունները։ Ուխտագնացության օրը Ավագ չորեքշաբթին է, և այդ օրը, առավոտից մինչև երեկո, ուխտավորներն անընդհատ այցելում են խաչը՝ աղոթքով ու հավատով»։

 Մակար Բարխռւտարեանցի «Աղուանից երկիր ել դրացիք» եւ «Արցախ»,Եր-, Գանձասար, 1999, էջ 238

Այս վկայությունը մեզ փոխանցում է հին շուշեցիների հավատքը, թե այս խաչը ուներ բուժական զորություն, հատկապես քամուց առաջացած ցավերի ու ոսկրային հիվանդությունների դեպքում։
Այնտեղ մեղմ քամին համարվում էր մաքրող և վերականգնող ուժ, որի ժամանակ, հիվանդը դիպչելով խաչին, ութ անգամ  աղոթքում էր Սուրբ Սրբոց Երկնքի և Երկրի Տիրուհի Այսեմիկէին և   հիվանդությունից ազատվելու 
օգնության միջոց էր խնդրում։ ՈՒխտավորների աչքերի առջև հիվանդը ապաքինված հետ էր վերադառնում տուն՝ ուխտելով ութ օրը մեկ վերադառնալ ուխտատեղի և փառքի աղոթք ուղղեր Սուրբ Սրբոց Երնքի և Երկրի Տիրուհի Այսեմիկէին

Ըստ հին տեղբնիկ հայերի հուշերի, «Քամու խաչը» գտնվել է Շուշի քաղաքի ստորին մասում, Հողե հրապարակից ներքև, այն հատվածում, որտեղ բարերար Թադևոս Թամիրեանցը կառուցել էր իր հայտնի քսանմեկ  ջրավազաններից մեկը ։ Ասում են, թե խաչը, , կանգնած էր ջրավազանից մոտ 20–30 մետր աջ՝ հենված մի հացենու ծառին, որի ստվերը պահպանում էր խաչի սառնությունը և աղոթողներին խաղաղություն էր պարգևում։

Ցավոք, 1970-ականներին խաչը այլևս չկար։ Նրա տեղում թուրքերը կառուցել էին երկու փոքր, անշուք մինարեներով զարդարված  դարպաս, որով ուխտավորների մեծ շարքը մտնում էր  ժողովրդական բժիշկ, հայ կնոջ համեստ բնակարանը։ Նա բուժում էր ոսկորների ջարդվածքները՝ հին՝ նախնյաց մեթոդներով:

Այս համընկնումը պատահական չէ։ Սրբավայրի էներգիան չի վերացել, այլ  անցել է քարից կնոջը՝ որպես բուժող ուժի ժառանգորդ։

Հավանաբար այստեղ պահպանվել էր այն, ինչ բնիկ շուշեցիներն անվանում էին Տիրուհու շունչ։
Ըստ հին հայկյան ավանդույթի՝ Սուրբ Սրբոց Երկնքի և Երկրի Տիրուհի Այսեմիկեն, , վերահսկում էր քամիների ընթացքը։ Նրա կամքով քամին կարող էր մաքրել հիվանդությունը ։
Այդ պատճառով էլ այս խաչը, որը մշտապես քամու հոսանքի մեջ էր, ընկալվում էր որպես Տիրուհու ներկայության վայր:

Այս տեսակետից «Քամու խաչը» կարելի է համարել ոչ թե փրկչական, այլ  հատանոզական  ժառանգության շարունակություն՝ մի վայր, որտեղ քամիներն ու քարերը համատեղել են Սուրբ Սրբոց Երնքի և Երկրի Տիրուհի Այսեմիկէի զորությունը։

 Շուշիի ստորին թաղամասերի  քամին դեռ հիշեցնում է հին ուխտավորների շշուկները։ Թեև խաչը չկա, բայց քամին՝ Սուրբ Սրբոց Երնքի և Երկրի Տիրուհի Այսեմիկէի շունչը, շարունակում է պտտվել նույն տեղում՝ կարծես հիշեցնելով, որ բուժումը երբեք չի ավարտվում այնտեղ, որտեղ մաքուր հատանոզական հավատը չի մարում։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»