ՆԱԽԻՋԵՎԱՆԸ ՊԱՆԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ
1905 թ․ այսրկովկասյան հայ–թաթարական բախումները, որոնք հասան մինչև Նախիջևան, ոչ թե «պատահական ազգամիջյան ընդհարումներ» էին, այլ՝ ծրագրավորված գործողություններ, որոնք հետագայում դարձան Թուրքիայի և տարածաշրջանի թուրքական կենտրոնների պանթուրքական ցեղասպանական քաղաքականության առաջին գործնական փորձարկումը։
Նախիջևանի հայությունը դիտարկվում էր որպես բնական արգելք՝ Ստամբուլից մինչև Կենտրոնական Ասիա ձգվող թուրանական լայնացման ճանապարհին։ Այդ պատճառով, ինչպես փաստում են ժամանակի պետական և արխիվային տվյալները, կայացվել էր որոշում՝ ցեղային ու կրոնական թիրախավորմամբ վերացնել տարածաշրջանի բնիկ հայությանը և աշխարհագրական տարածքը ենթարկել թուրքական վերահսկողության։
Պետականորեն կազմակերպված հանցագործություն
Կոտորածների անմիջական կազմակերպիչն ու համակարգողը լինելով ցարական իշխանության կողմից նշանակված նահանգապետ Ալիխանով–Ավարսկին՝ համատեղելով ուժերը Իրանի Ատրպատականում գործող ծայրահեղական թուրքական կենտրոնների, Մակուի խաների ու բեկերի հետ, Նախիջևան բերեց միացյալ իսլամիստ–թուրքական զինված ջոկատներ։
1905 թ․ մայիսի 12–15-ը իրականացվեցին երեքօրյա զանգվածային սպանություններ, որոնք իրենց բնույթով լիովին համապատասխանում են Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին 1948 թ. ՄԱԿ-ի կոնվենցիայի II հոդվածին, որտեղ ցեղասպանություն է համարվում՝
«իսկապես կամ մտադրությամբ ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացնել որևէ ազգային, ազգատոհմական, ռասայական կամ կրոնական խումբ»։
Այդ օրերին՝
-
սպանվեց շուրջ 400 հայ,
-
հրի մատնվեցին տասնյակ հայկական գյուղեր,
-
թալանվեց կամ այրվեց 2240 տուն ու խանութ,
-
քանդվեցին ու պղծվեցին 20 հայկական եկեղեցիներ,
-
ամբողջությամբ ավերվեցին 19 գյուղ,
-
նյութական վնասը միայն Նախիջևանում գերազանցեց 1.285.366 ռուբլին։
Այս ճնշումները կրում էին ոչ թե ռազմական, այլ թիրախավորված քաղաքացիական բնակչության ոչնչացման բնույթ՝ հակասելով նաև ժամանակի գործող միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքներին։
Միջազգային իրավունքի համատեքստում
1905 թ․ իրադարձությունները հստակ համապատասխանում են հետևյալ իրավական որակավորումներին.
1․ Ցեղասպանության կանխամտածվածություն
1948 թ. Ցեղասպանության կոնվենցիայի III հոդվածը որպես պատժելի արարք ճանաչում է ոչ միայն ցեղասպանությունն ինքնին, այլև՝
-
Բռնարարքային խմբի կազմակերպումը,
-
Եղեռնագործության հրապարակային հրահրումը,
-
Դավադրությունը ցեղասպանություն կատարելու նպատակով։
Ալիխանով–Ավարսկու և Մակուի խաների միջև ձևավորված համագործակցությունը ամբողջությամբ համապատասխանում է այս հոդվածին՝ ունենալով կազմակերպվածություն, նպատակադրում և համակարգվածություն։
2․ Զանգվածային վայրագությունները՝ որպես հանցագործություն մարդկայնության դեմ
Ըստ Հռոմի ստատուտի 7-րդ հոդվածի, քաղաքացիական անձանց նկատմամբ՝
-
սպանությունները,
-
խոշտանգումները,
-
զանգվածային բռնությունները,
-
հարկադիր տեղահանությունը,
-
մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը
դիտվում են որպես մարդկության դեմ հանցագործություն, երբ իրականացվում են լայնածավալ կամ համակարգված հարձակման շրջանակում՝ ուղղված որևէ քաղաքացիական խմբի դեմ։
1905 թ․ գործողությունները համապատասխանում են հոդվածի բոլոր բաղադրիչներին։
3․ Մշակութային ժառանգության ոչնչացումը որպես միջազգային հանցագործություն
20 եկեղեցիների հրկիզումն ու պղծումը խախտում են Հաագայի 1899 և 1907 համաձայնագրերով ամրագրված «մշակութային արժեքների պաշտպանության» պարտավորությունները։
Այս իրավունքը հանդիսանում է նաև միջազգային սովորույթային իրավունքի բաղկացուցիչ մաս։
4․ Պետական պատասխանատվություն և անպատժելիության սկզբունքի խախտում
1908 թ․ ձևական դատավարության արդյունքում դատապարտված 24 մարդ հետագայում ազատ արձակվեցին՝ ստեղծելով անպատժելիության վտանգավոր նախադեպ։ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 2005 թ․ բանաձևը ամրագրում է, որ անպատժելիությունը խախտում է արդարադատության և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, հատկապես՝ զանգվածային ոճրագործությունների դեպքում։
Ցարական իշխանությունների կողմից մեղավորների ազատ արձակումը խախտել է պետության՝ հանցագործությունները կանխելու և պատժելու միջազգային պարտավորությունը։
Պանթուրքական ծրագրի առաջին քայլը
Նախիջևանի դեպքերը ոչ միայն 1905–1906 թթ․ հայաջարդերի մի մասն էին, այլ՝ ամբողջ տարածաշրջանը ընդգրկած պանթուրքական ռազմա-քաղաքական նախագծի առաջին խոշոր փորձարկումը։
Թուրքական քաղաքական մտածողության մեջ հայերը դիտվում էին որպես
«Արևելքից դեպի Արևմուտք շարժվող թուրքական տիրապետության գլխավոր արգելք»
ինչը հետագայում վերածվեց Օսմանյան Թուրքիայի՝ 1915 թ․ իրականացրած Հայոց ցեղասպանության պետական ծրագրի։
Եզրակացություն
1905 թ․ Նախիջևանի հայերի կոտորածները միջազգային ի
րավունքի տեսանկյունից պետք է որակել որպես՝
-
Ցեղասպանության կազմակերպման փուլ,
-
Մարդկության դեմ ուղղված հանցագործություն,
-
Մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացում,
-
Ընդհանուր միջազգային իրավունքի պարտավորությունների կոպիտ խախտում։
Թուրանական գաղափարախոսությամբ ներշնչված, ցեղասպանական բնույթ կրող այս քաղաքականությունն այն ժամանակ պետությունների կողմից պատշաճ գնահատական չստացավ՝ ստեղծելով այն վտանգավոր անպատժելիությունը, որն էլ հետագայում սնուցեց 1918–1920 թթ․, 1988–1994 թթ․, 2020 և 2023 թվականների Ադրբեջանի նորագույն հարձակումները հայության դեմ։




Комментарии
Отправить комментарий