Ադրբեջանական զավթիչների կողմից ռազմակալված Հերգ (Շահումյանի) շրջանը զբաղեցնում է Արձախի Հանրապետության Մռավ լեռնաշղթայի արևելյան հատվածի հյուսիսահայաց լանջից սկիզբ առնող Մեղմ (Ինջա-թարգմանվում է նաև Նեղ) , Սևջուր և Փոքր Կյուրակ ( Մեծ Կյուրակի աջ վտակը) գետերի վերին և մասամբ նաև միջին ավազանները:
Ադրբեջանական զավթիչներից Արձախի Հանրապետությունը ազատագրելուց հետո դատական գործ պետք է հարուցվի Արձախի անկախության տարիներին Հանրապետության ղեկը ստանձած անպատասխանատուների նկատմամաբ, որոնք մատը մատին չկպցրին շրջանի պատմական անունը վերադարձնելու համար՝ հիմք ընդունելով Կիրակոս Գանձակեցու 1195թ. հիշատակումը:
Արձախի Հանրապետության Հերգ շրջանի բարձրագույն կետը հարավ արևմտյան սահմանին գտնվող Գոմշսարն է՝ 3725 մ, իդկ ցածրագույնը՝ շուրջ
530 մ:
Սահմանային են նաև Մռավլեռը ՝ 3340,3 մ և նույն լեռնաշղթայի այլ
գագաթները: Ինչ վերաբերում է ներքին բարձրություններին, ապա աչքի է ընկնում Վերիշեն, Բուզուլուխ,Մանաշիդ, Էրքեջ և Ռուս Պարիս գյուղերի միջակայքում վեր հառնող Շամփրապտուկ
լեռը ՝ 1741 մ:
Տարածքով հոսող գլխավոր գետը Սևջուրն է: Արևմուտքով հոսող Փոքր
Կյուրակ և հարավային սահմանով հոսող Մեղմ գետերի հետ համեմատած՝ Սևջուրը թե՜ ավելի
ջրառատ է և թե իրենից ճյուղավորված մի քանի ջրջրանցքների ու նաև մի ջրամբարի՝ ավեփ
կենսական (հատկապես շրջանի արևելյան հատվածի) ընդարձակ հողատարածքների ոռոգման համար:
Հերգի շրջանում կան չափերով շատ փոքր մի քանի լճակներ; Դրանցից
ամենից բարձրն Անտակ ծովն է, որը գտնվում է ծովի մակեևույթից 3116,5 մ բարձրության
վրա՝ Գոմշասար գագաթից ընդամենը 1,9 կմ հյուսիս արևելք և ունի 260 մ երկարություն և
171 մ լայնություն: Ավելի փոքր լճեր են Ավան,
Սուլուքնա և ավելի փոքր լճակեր:
Հերգի շրջանի տարածքը 558 կմ2 է և
համապատասխանում
է Մեծ Հայքի ՈՒտիք նահանգի ՈՒի-Առանձնակ և Արձախի նահանգի Մեծ Կուանք գավառների հարակից
հատվածին:
| գ. Դադիվանք, Վանական համալիր, Դադիվանք | Ս. Դադո Առաքյալ եկեղեցի, 1178թ․ | ԳՈՐԾՈՂ |
| Ս. Նշան Կաթողիկե եկեղեցի, 1174թ․ |
| Ս. Գրիգոր Լուսավորիչ, գմբեթավոր փոքր եկեղեցի, 1211-1224 թթ. |
| Ս. Աստվածածին եկեղեցի, 17-րդ դար |
| ք. Քարվաճառ | Վանական համալիր Ս.Աստվածածին կամ Կուսանաց անապատ, 12-17 րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Ազատ | Պոնդավանք եկեղեցի, 856թ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| Ս. Հովհաննես եկեղեցի, 17-րդ դար |
| գ. Գետաշեն | Ս. Աստվածածին եկեղեցի, 19-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| Ավագ Սուրբ Նշան եկեղեցի, 1677թ. |
| Կուսանաց Սուրբ Տիրամայր եկեղեցի, 18-րդ դար |
| Վանական համալիր «Եղնասարի վանք», 17-18-րդ դդ. |
| Եկեղեցի «Մրցունիս» գյուղատեղիում, 1285թ. |
| գ. Գյուլիստան | Ս. Աստվածածին եկեղեցի, 19-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Դադիվանք | Եկեղեցի «Իքաձոր» գյուղատեղիում , 17-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| Եկեղեցի Հարանց անապատ կամ Բլավանք, 17 րդ դար |
| Վանական համալիր «Ս. Աստվածածին», 10-18-րդ դդ. |
| գ. Եղեգնուտ | Եկեղեցի «Երիցուշեն» գյուղատեղիում, 17 րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| «Եղեգնուտի վանք» եկեղեցի, 13-14-րդ դդ. |
| Եկեղեցի Հին Եղեգնուտ, 13–րդ դար |
| Վանական համալիր «Ծմակա անապատ», 13-14 րդ դդ. |
| գ. Եղջերունիկ | Եկեղեցի« Հին Մրջման» գյուղատեղիում, 12-13 րդ դդ | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Զուար | Մոս եկեղեցի, 17 րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| Կարմիր վանք եկեղեցի, 12-13 րդ դդ |
| գ. Խարխափուտ | Ս. Աստվածածին եկեղեցի, 19-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Խոզենեկ | Եկեղեցի, 5-7-րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| Եկեղեցի, 7-9-րդ դդ. |
| Մայր եկեղեցի, 11-14-րդ դդ. |
| Ս. Աստվածածին եկեղեցի, 11-13-րդ դդ. |
| գ. Ծար | Եկեղեցի Ս. Սարգիս, 1279 թ | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| Եկեղեցի Ս. Գրիգոր, 1274 թ |
| Վանական համալիր «Ծարավանք» կամ «Գետամիջո վանք», 14-րդ դար |
| Ս. Աստվածածին եկեղեցի, 11-12-րդ դդ. |
| Եկեղեցի 5-7-րդ դդ. |
| Մայր եկեղեցի, 11-14-րդ դդ. |
| գ. Կարաչինար | գ. Կարաչինար, Ս. Հովհաննես եկեղեցի, 19-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Մանաշիդ | Ս. Աստվածածին եկեղեցի, 19-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Մարտունաշեն | Ս. Աստվածածին եկեղեցի, 1676թ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| Եկեղեցի «Բրտիշեն» գյուղատեղիում, 17-րդ դար |
| Եկեղեցի «Կուսակալ» գյուղատեղիում , 16-17-րդ դդ. |
| Եկեղեցի «Միջիվանք» գյուղատեղիում, 16-17-րդ դդ. |
| Եկեղեցի «Երի վանք» գյուղատեղիում, 16-17-րդ դդ. |
| գ. Նոր Էրքեջ | Եկեղեցի «Խաչերին սեռ» գյուղատեղիում, 12-13-րդ դդ. | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| Եկեղեցի «Շաբան» գյուղատեղիում, 9-11րդ դդ, |
| գ. Շահումյան | Վանական համալիր «Երից մանկաց», 17-րդ դար | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| գ. Քնարավան | Վանական համալիր Հանդաբերդի վանք, 9-14 րդ դդ | ՕԿՈՒՊԱՑՎԱԾ |
| Վանական համալիր «Չափնի» կամ Ս. Կարապետ , 12-13 րդ դդ. |
| Եկեղեցի «Թաքյաղայա» գյուղատեղիում, 13-րդ դար |
| Եկեղեցի 9-10-րդ դդ․ |
Комментарии
Отправить комментарий