Վանի առեղծվածային դարպասները

 

 

    Թուրք ուսումնասիրող Մեհմեթ Շիրին Չաղլարի (Mehmet Şirin Çağlar)  բնագիրւ թարգմանել եմ, առանց իմ կողմից որևէ ուղղումներ մտցնելու անգամ անվանումների մեջ: Նպատակս հայ ակադեմիական պատմաբանների կողմից սույն հապարակմանը պատասխան գրելու դրդումն է: Անշուշտ , այլընտրանքային պատմության դիրքերից ասելիք կա, բայց դրան կանդրադառնամ մի այլ առիթով:

                            ***

 Կառույցը, որը հայտնի է որպես Թաշքափը (Taşkapı), գտնվում է Թուրքիայի կողմից զավթված Արևմտյան Հայաստանում, Աքքյոպրու շրջանում՝ Վանից մոտ հինգ կիլոմետր հյուսիս-արևելք։ Դա ժայռի մեջ փորված խորշ է, եզերված երկու ուղղաձիգ ուղղանկյուն շրջանակներով և կրում է Ուրարտական սեպագիր արձանագրություններ։

Թաշքափը, որը թվագրվում է Ուրարտուի արքա Ապուինիի ժամանակաշրջանին, Ուրարտական կրոնի մասին ամենակարևոր վկայություններից մեկն է։ Դարպասի վրա եղած արձանագրությունում հիշատակվում են Ուրարտուի բոլոր Դիցերն ու Դիցուհիները, նրանց նվիրված ամենօրյա զոհաբերությունների ցուցակները, ինչպես նաև սրբազան համարվող լեռները, գետերն ու քաղաքները։
Նիշի դիմաց, որտեղ փորագրված է արձանագրությունը, ժայռի վրա տեղադրված է ուղղանկյուն զոհասեղան։ Թաշքափին երբեմնի անվանում էր Մեհերի դուռը։ 

Մեհեր բառը նշանակում է «նա, ով լուսավորում է»։ Այդպես են այն կոչել, քանի որ հավատում էին՝ Դից  Հալդին այստեղից է երևում լույսի շողերի մեջ։

Ժայռե այս դարպասի շուրջ շրջանառվում են բազմաթիվ հավատալիքներ և լեգենդներ։ Դրանցից մեկում ասվում է, թե սա գանձերի դուռն է, որը կարճատև բացվում է տարին մեկ անգամ՝ անհայտ ժամին ։

Պատմության համաձայն՝ Աքքյոպրուի շրջանի մի հովիվ աղջիկ առավոտյան վաղ բերել էր իր անասուններին ժայռերի ստորոտում գտնվող արոտավայր։ Երբ անասունները տարացվել էին, աղջիկը բարձրացել էր դեպի ժայռը և մոտեցել դարպասին։ Նա զննել էր փորագրությունները, իսկ այդ պահին, պատահաբար, դուռը բացվել էր բարձր ձայնով։ Զարմացած աղջիկը մտել էր ներս և տեսել՝ սրահը լցված է ոսկով։ Նա սկսել էր լցնել իր ուսապարկը, սակայն հենց այդ պահին դուռը նորից փակվել էր՝ թողնելով նրան ներսում։

Երբ երեկոյան գյուղացիները նկատեցին, որ աղջիկը չի վերադարձել, սկսեցին որոնել։ Գտան անասուններին՝ Թաշքափիի մոտ, բայց աղջիկը չկար։ Նրա հետքերը ավարտվում էին հենց դռան առջև։ Ասում են, որ հարյուրավոր կենդանիներ զոհաբերվեցին՝ դուռը նորից բացելու համար, բայց այն փակ մնաց։ Միայն մեկ հույս մնաց՝ սպասել մեկ տարի։ Եվ մեկ տարի անց, նույն օրը, դուռը կրկին բացվեց։ Ներս մտած մարդիկ գտան աղջկան՝ կանգնած, քարացած, ուսին՝ ոսկով լցված պարկը։ Այսպես հայտնի դարձավ հովիվ աղջկա ողբերգական ճակատագիրը։

Կոչ հայ ակադեմիական պատմաբաններին 

  Հոդվածի հեղինակը՝ Մեհմեթ Շիրին Չաղլար,  թուրք պատմաբանների այն շարքին է պատկանում, որոնք հին հայկական հուշարձանները ներկայացնում են որպես «ուրարտական», իսկ դրանց շուրջ հյուսում թաքցված գանձերի մասին առասպելներ։

 Գանձերի առասպելաբանությունը Թուրքիայի պետության կողմից դարձել է գործիք՝ բնիկ հայերի մշակութային ժառանգությունը ոչնչացնելու համար։ Հարյուրամյակներ շարունակ «ոսկու որոնման» պատրվակով հայ հնագույն տաճարները, մատուռներն ու գերեզմանադաշտերը  փորվել և ավերվել են: Հետևանքը՝  Հայկական լեռնաշխարհում մնացել են հազվագյուտ հուշարձաններ։

  Հովվի ազջկա պատմությունը  ոչ թե «ժողովրդական ավանդություն» է, այլ Թուրքիայի պետական մակարդակով ծրագրված և իրականացվող հանցավոր քաղաքականություն, որի նպատակը հայկական քաղաքակրթության բոլոր վկայությունների ջնջումն է Արևմտյան Հայաստանում և բնիկ հայերի Հայրենիքի յուրացումը։


Մինչ թուրքական պետական քարոզչությունը շարունակում է հյուսել Մհերի դռան՝ «գանձերի դռան» առասպելը, հայ պատմաբանները շարունակում են քար լռություն պահել։
Լռում են նույնիսկ նրանք, ովքեր իրենց անվանում են «Արևմտահայության ժառանգության ուսումնասիրողներ» կամ «հնագիտական կենտրոնների ղեկավարներ»։


Ժամանակն է բարձրաձայն դատապարտել Թուրքիայի պետականմակարդակով իրականացվող  մշակութասպան քաղաքականությունը և պահանջել համաշխարհային հանրությունից՝

  • կանգնեցնել «ուրարտական»  հուշարձանների պղծումը : 

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»