ՀԱՅ ԱՍՈՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԱՐԹՈՒՐԻ Բ-ի ԵՎ ԹԻԿԼԱՏՊԱՐԱՍԱՐ 3-ի ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Տասնամյակներ շարունակ Թադմորի «Ասորեստանի թագավոր Թիգլաթպալասար III-ի արձանագրությունները» Երուսաղեմ, 1994-(անգլերեն); Օսթին Հենրի Լեյարդ «Ասորեստանյան հուշարձաններից սեպագիր արձանագրություններ» Լոնդոն, 1851(անգլերեն) HAYIM TADMOR and SHIGEO YAMADA, The Royal Inscriptions of Tiglath-pileser III (744–727 BC) and Shalmaneser V (726–722 BC), Kings of Assyria, Eisenbrauns 2011 և Ն. Ադոնցի «Հայաստանի պատմություն», Երևան 1972թ.( էջ 91-98) ծառայել են որպես Ուրատուի-Ասորեստանյան հարաբերությունների պատմության շուրջ մեկ դարյա պատմության ուսումնասիրության չափանիշներ։ Հեղինակները համակրծիք չեն այնպիսի հարցում, թե արդյո՞ք արձանագրությունները Թիգլաթխալասար 3-րդն է արել, թե նրա վստահված պալատականներից որևէ մեկը: Ներկայումս Թիգլաթպալասար III-ի կան հինգ հայտնի տարեգրական տեքստեր. 1–34 տեքստերը միասին ներկայացնում են մեկ տեքստ, այսպես կոչված «Կարհուի տարեգրքեր (Kalḫu Annals)», իսկ 35–38 տեքստերը ներկայացնում են տարբեր արձանագրություններ: Սալմանասար 3-րդից մինչև Թիկլաթպարասար 3-րդ (մ.թ.ա. 744 -731թթ) աղքատիկ փաստեր ունենք ասորական կողմից, իսկ հայկական կողմում ընդհակառակը փաաստերը շատ են, որից պետք է եզրակացնել, որ ուժերի հարաբերությունը փոխվել էր ի նպաստ Ուրարտոի: Այս հարցում համաիտ ենք հեղինակի հետ: Թիկլաթպարասար 3-րդը, որ ապստամբների օգնությամբ է գրավել գահը, հեղինակն համրում է մի եռանդուն իշխող, որը ամեն ջանք թափեց ՈՒրարտոի առաջխաղացումը կասեցնելու և իր անփառունակ արշավանքներին հաղթական երանգներ կպցնելով՝ իրականությունը խեղաթյուրելու համար: Ասորական բանկների արշավանքը Ուրարտոի բուֆերային դաշնակից Արպադի դեմ առա-ջին հայտնի ընդհարումն է Թիկլաթպարասար 3-րդ և Ձարթուրի Բ-ի (մ.թ.ա. 766 - 739 թթ.) զորքերի միջև: Իր կողոպտիչ արշավանքն արդարացնելու համար, Թիգլաթպալասարը նեն-գափոխում է փաստը և Ուրատոի, Մելիտենի, Կումուխի, Կաշտաշպի, Գուրգումի, Ագուսի և Կնումպամի թագավորների դաշնային զորքերին ներկայացնում իբրև հարձակվող կողմ: Մեր օրերում Բաքվի ռասիստական ռեժիմի բռնապետը ևս իր հարձակումը Արձախի Հանրապե-տության դեմ արդարացնելու համար Հայաստանին համաշխարհային հանրության աչքում դարձրեց ագրեսոր։
Այլընտրանքային պատմությունը՝ վստահելի աղբյուրների տեղեկությունների վրա հեն-վելով, պնդում է հակառակը: Նախ Ձարթուրի Բ-ի կազմակերպած համադաշնության մեջ էր մտնում նաև Արպադը, որի թագավորն էլ օգնության խնդրանքով դիմել էր դաշնության մյուս երկրների օգնությանը: Ասորական կողմը լինելով նախահարձակ կողմ, արշավանք սկսել զուտ ավարառուական և ուժի ցուցադրման նպատակներից ելնելով: Ձարթուրի Բ արքայի կազմակերպած դաշնության ուժերը 98600 շտապել էին իրենց դաշնակցին օգնության և մ.թ․ա․ 743թ ճակատամարտ են տվել զավթիչի ՝137300 դեմ Եփրատի ափին՝ Ռում կալե կոչվող վայրի մոտ:Ասորացիք կորցրել են 119 936 սպանված և 996 գերի։ Դաշնային զորքից կորուստները եղել են 39 766 զինվոր Թիկլաթպարասար 3-րդի հոխորտացող արձանագրությունն այն մասին, որ մարտադաշտը լցվեց Ձարթուրի Բ-ի զինվորների դիակներով և նա փախավ մատակ ձի հեծած դեպի Սաբակ լեռը երևակայության ժանրից են: Ճակատամարտն ավարտվել է ասորական բանակի լիակատար պարտությամբ: Թիգլաթպալասար 3-րդի արձանագրությունում Արպադի քաջությամբ իրեն երեք տարի դիմադրելու մասին հաղորդագրությունը վկայում է, որ ասորաց թագավորը իր ժողովրդին այդքան ժամանակ մոլորեցրել է հաղթանակի մասին առասպելներ պատմելով: Մարտադաշտից Ասորական թագավորը հազիվ է կարողացել փրկվել փախուստով և հայոց բանակը հաղթանակին նվիրված զորահանդես է անցկացրել մայրաքաղաք Տոզպոյում՝ բնակչությանը ցույց տալով գերի ընկած ասորական զինվորներին։ ( շարունակելի)

Комментарии
Отправить комментарий