Ինչու՞ Թուրքիան իրականացրեց ցեղասպանություն բնիկ հայության Հայրենիքում

 


Հայկական բարեփոխումների փաթեթը և բնիկ հայերի դեմ Թուրքիայի իրականացրած ցեղասպանության իրական նպատակն էր  կասեցնել Հայկական պետության օրինական վերածնունդը:

1912–1914 թվականներին միջազգային քաղաքական դաշտում առաջին անգամ հստակ ձևակերպվեց այն, ինչ նրանք այսօր փորձում են մոռացության մատնել․ Արևմտյան Հայաստանը պետք է դառնար ինքնավար, ապա՝ պետական միավոր։ Քարտեզում նշված վեց վիլայեթները՝ Կարինից մինչև Վան, միջազգային համաձայնությամբ ներառվում էին երկու եվրոպացի գլխավոր տեսուչների վերահսկողության ներքո։ Սա պատահական վարչարարական փոփոխություն չէր․ սա Հայկական պետության վերադարձի օրինական, պետականորեն հաստատված ճանապարհն էր։Սա 1913 թ. նախագծված սահմանն է, որը առաջարկել էին.

  • Ռուսական կայսրությունը, 

  • Պողոս Նուբարի գլխավորած Կոստանդնուպոլիսի Հայ ազգային ժողովը 

1914 թ. փետրվարի 8-ի «Հայկական բարեփոխումների փաթեթը» ստեղծում էր միասնական հայկական նահանգի նախատիպը։ Ըստ փաթեթի նախատեսվում էր ստեղծել երկու լայն ինքնավար տարածք՝ եվրոպացի երկու բարձրագույն կոմիսարների ղեկավար ներքո՝

Ա. Հյուսիսային նահանգ

Թրապիզոն – Սև ծովից մինչև Սեբաստիա – Էրզրում

  • Գլխավոր տեսուչ՝ Լուիս Կ. Վեստենենկ (Նիդեռլանդներ)

Բ. Հարավային նահանգ

Վան – Բիթլիս – Խարբերդ – Դիարբեքիր

  • Գլխավոր տեսուչ՝ Նիկոլայ Հոֆֆ (Նորվեգիա)

Երկուսն էլ լիազորված էին.

  • վերահսկել վարչակազմը,

  • կանխել թուրքական կամ քրդական զինված խմբերի հարձակումները,

  • իրականացնել հարկային, դատական և տնտեսական բարեփոխումներ,

  • ապահովել հայերի ֆիզիկական անվտանգությունը,

  • հիմնել ինքնավար կառավարման նախօրինակներ։

Այն պետք է ունենար սեփական վարչություն, հարկային վերահսկողություն, անվտանգության միջազգային երաշխիքներ և հայերի շահերի պաշտպանություն՝ օսմանյան կամայականությունից դուրս։
  
    Օսմանյան Թուրքիան խախտել է միջազգային համաձայնագիր

1914 թվականի «Armenian Reform Package»-ը իսկական միջազգային պայմանագիր էր, ստորագրված կայսրությունների կողմից։
Այն չի կարող չեզոքացվել ցեղասպանությամբ, այլ միայն ուժի կիրառման միջոցով չի կորցնում իրավաբանական ուժը։

. Նախատեսված Հայաստանի տարածքը շատ ավելի ծավալային էր, քան  սահմանել էր Վիլսոնի իրավարար վճիռը (1920) . 

  • Էրզրում, Վան, Բիթլիս, Տրապիզոն։

Սա ընդամենը ընթացքում կատարված բարեփոխումների մի մասն էր։
1912–1914 բարեփոխումներով նախատեսված տարածքն ավելի մեծ էր և  ընդգրկում էր նաև՝

  • Խարբերդը, Դիարբեքիրը  և Սեբաստիան։

Այսինքն՝ Վիլսոնյան Հայաստանը ամբողջ բարեփոխումների նախագծի միայն հյուսիսային կեսն էր։

  Եվ հենց այստեղ է թաքնված ճշմարտությունն ու թուրքական հակաքաղաքա-կըրթական քաղաքականության արմատը․
եթե այս ծրագիրը իրագործվեր  նույնիսկ մասամբ , ապա Արևմտյան Հայաստանի բնիկ հայությունն անմիջապես կձևավորեր պետակա-նություն իր Հայրենիքում։

  Այդ պատճառով էր, որ 1915-ին ռասիզմի դրոշակակիր Թուրքիան դիմեց բնիկ հայերին՝ մեր պատմական Հայրենիքում ցեղասպանելու հանցավոր և հրեշավոր քայլի։ Այլ պատճառ պարզապես չկար։ Բնիկ Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունն ուղղակի միջոց էր՝ վիժեցնել միջազգային համաձայնագիրը, վերացնել հայերին այն տարածքներից, որոնք Եվրոպան արդեն ճանաչել էր որպես հայկական ինքնավարություն, և ազատել տարածքը պանթուրքական ծրագրի համար։

Այս պարզ ճշմարտությունը փորձում են թաքցնել մեկ դար, բայց քարտեզը խոսում է ավելի բարձր, քան ցանկացած բանավեճ․

  • միջազգային իրավունքի ուժով ձևավորված ինքնավար հայկական նահանգը պետք է ընդգրկեր պատմական Հայաստանի մեծ մասը,

  • Վիլսոնի իրավարար վճիռը, որը հետագայում սահմանեց չորս վիլայեթների սահմանները, այս ամբողջ նախագծի ընդամենը մի մասն էր, ոչ թե ամբողջը,

  • Թուրքիայի կողմից կազմակերպված ցեղասպանությունը ուղղված էր հենց այդ պետական ծրագրի կասեցմանը։

Այսօր, երբ քննարկվում է Արևմտյան Հայաստանի Հանրապետության իրավական շարունակականությունը, մենք չենք հորինում նոր քաղաքական պահանջ։ Մենք վերադարձնում ենք միջազգայնորեն հաստատված փաստը, որը դադարեցվել է ոչ թե օրենքով, այլ՝ բռնությամբ։ Ցեղասպանությունը չի կարող և չի իրավունքավորել տարածքային գերիշխանություն։

Ուստի՝
Արևմտյան Հայաստանին վերաբերող պահանջատիրությունը՝ իր սահմաններով, իր միջազգային պարտադրանքներով, իր իրավական ժառանգությամբ, ոչ թե պատմական ցանկություն է, այլ անավարտ միջազգային պայմանագիր, որի իրականացումը կանխվել է ոչ միայ բնիկ հայ ազգի, այլև մարդկության դեմ կատարված հանցագործու-թյամբ։
   
Եզրակացություն

Քարտեզը վկայում է՝
1912–1914 թթ. Արևմտյան Հայաստանը արդեն մտնում էր միջազգային իրավունքի և համաշխարհային քաղաքականության օրակարգի մեջ որպես ինքնավար պետություն ստեղծելու ճանապարհին գտնվող տարածք։

Այս ճշմարտությունը վաղ թե ուշ դուրս է գալիս միջազգային օրակարգ։
Եվ այն գալիս է քարտեզների, փաստերի ու իրավունքի ուժով—ոչ թե Թուրքիայի թույլտվությամբ, այլ միջազգային իրավունքի տրամաբանությամբ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»