Հինգ տարի առաջ սկսվեց Արձախի էթնիկ զտում։


  2020թ. 44 օրյա ագրեսիայից հետո, 2022 թվ. դեկտեմբերի 12-ին Բաքվի ռասիստականն ռեժիմը, «էկոլոգիական ակցիա» կոչվող ցուցապաստառների ներքո, գործարկեց նախապես ծրագրված հատուկ գործողություն, որը «Շուշիի Հայրենատիրաց Միության» կողմից գնահատվեց որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն։

Միակ կյանքի ճանապարհի՝ Գանձակ-Ստեփանակերտ -Շուշի–Գորիս մայրուղու փակումը դասական ռազմական պաշարման գործողություն էր՝ միջազգային մարդասիրական իրա-վունքի կոպիտ խախտմամբ։

    Միջազգային ռազմական գործողությունների պրակտիկայում նման մեխանիզմը շատ վաղուց է հայտնի .

  • 1992-ին Սարաևոյի շրջափակումը պաշտոնապես որակվեց որպես հանցագործություն քաղաքացիական բնակչության դեմ,

  • Լենինգրադի պաշարումը՝ նացիստական ռազմական հանցագործություն էր,

  • Գազայի կամ Սիրիայի որոշ շրջանների շրջափակումները՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչվեց հումանիտար աղետ։

  Բայց Արձախում Բաքվի ռասիստական ռեժիմը ռազմական պաշարման գործողու--թյունը փորձեց աշխարհին մատուցել նոր հնարքով՝  «բնապահպան ակտիվիստների» բողոք։

   Ալիևյան ռասիստական ռեժիմը ռազմական պաշարման հանցավոր գործողությանը   

 համակատար  դարձրեց տասնյակ հազարավոր սեփական քաղաքացիների՝ ուսանողների, դասախոսների, մշակույթի գործիչների, «ՀԿ-ների», մեդիայի, քաղաքական ուժերի, քաղաքացիական հագուստով զինվորականների։

Ուսանողներին խոստանցելմ էին գնահատականներ ու արտոնություններ, մյուսները՝ սեփական նախաձեռնությամբ էին վազում առաջին շարքերում՝ պաստառներով ու տեսախցիկների առաջ։

     Սա նույնպես միջազգային պրակտիկայում հայտնի է.
Նույն կերպ էին նացիստական Գերմանիայում «քաղաքացիական նախաձեռնությունների» անվան տակ ներգրավում ուսանողներին ու մտավորականներին,
նույն կերպ էին Ռուանդայում ստեղծում «ժողովրդական մասնակցություն» ցեղասպանությանը։

   Արձախի ճանապարհը փակողների մեջ կային նաև ռազմական հանցագործություններում ներգրավված անձինք, Ալիևի հանցավոր ռեժիմին հավատարիմ  ԶՈւ մարդասպանական ստորաբաժանումների նախկին ու գործող զինծառայողներ։
Զուգահեռաբար Շուշի և Քարին Տակ էին բերվել ներքին զորքերի ստորաբաժանումներ ու զրահտեխնիկա։
  Այսինքն՝ խոսքը ոչ թե խաղաղ բնապահպանական ակցիայի, այլ հատուկ ռազմական, պաշարման օպերացիայի մասին էր։

    Ամենացավալին. Արձախի Հանրապետության ղեկավարության անպատասխանատու վերաբերմունքն էր։

   Այո՛, Արձախի բնիկ հայությունը դիմադրեց։ Խաղաղ հայ ազգաբնակչությունը  9 ամիս դիմացավ անմարդկային պաշարմանը՝ սովի, դեղորայքի բացակայության, հուսահատության պայմաններում։

    Բայց Արձախի Հանրապետության պետական ղեկավարությունն այդ ամբողջ ընթացքում չկազմակերպեց համակարգված դիմադրություն և ազգի ընդվզումը թուլացրերց ռուսական խաղաղապահների կողմից իրավիճակի վերահսկման կեղծ տվյալներով։

 Միջազգային պրակտիկայում հակառակ օրինակները շատ են.

  • Լենինգրադում՝ համընդհանուր շրջափակման մեջ գործում էր ռազմական և քաղաքացիական կենտրոնացված կառավարում,

  • Սարաևոյում քաղաքային իշխանությունը ղեկավարում էր պաշտպանության, սննդի, տեղեկատվության համակարգը,

  • Իսրայելը նույնիսկ փոքր շրջափակումների դեպքում անցնում է արտակարգ կառավարման ռեժիմի։

 Սակայն Արձախում  բնակչությունը մշտապես տեսնում էր ոչ թե դիմադրության կազմակերպիչ իշխանություն, այլ լռություն, սպասում և անորոշություն։

Մարդիկ ինքնաբուխ էին փորձում ինչ-որ բան անել, երբ պետությունն էր պարտավոր  դառնալ դիմադրության ուղեղը։

 Սա անշուշտ պարզունակ  սխալ չէր։
 Սա հանցավոր անգործություն էր սեփական ազգաբնակչության նկատմամաբ, երբ պետական իշխանության ղեկին հայտնվածն ուներ տեղեկություն, ուներ փորձ, ուներ պատմական նախադեպեր, բայց չէր գործում։

  Հետևանքը հայտնի է։
Բայց սա չի նշանակում, որ հայկական հարցի անբաժան մասը կազմող Արձախի ազատագրման հարցը փակված է։

  Բաքվի ռասիստական ռեժիմի հարյուրավոր  մասնակիցների տվյալները փաստագրված են։
Նրանց անունները գրված են դատական հայցերի պատմության մեջ՝ որպես մարդկության դեմ հանցագործության համակատարներ։

 Պատմությունը դեռ կտա իր գնահատականը նաև նրանց, ովքեր պետք է կազմակերպեին և ղեկավարեին դիմադրությունը, բայց ...դարձան ալիևյան ռեժիմի հանցանքներին նպաստած անձեր։

     Ժամանակը փոխում է քաղաքական իրավիճակները։
Իսկ պատասխանատվությունից ոչ մի ռեժիմ, ոչ մի պաշտոնյա, ոչ մի «ակտիվիստ» չի փախել պատմության մեջ։
    Վկա է Նեմեսիս արդար գործողության պատմությունը

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»