ՀԱՅ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՆՃՌԻ ԼՈՒԾՈՒ՞Մ

 

 

Պաղեստինի ժողովրդի իրավունքների պաշտպան Թուրքիան  իր իսկ խոսքի ուժով պարտավորվում է՞ ճանաչել հայ ժողովրդի ինքնորոշումն ու պետականությունը

              Ներածություն

Վերջին տասնամեակներում Թուրքիան ակտիվորեն առաջ է մղում իր՝ իբր մարդու իրավունքների պաշտպան և հատկապես Պաղեստինի ժողովրդի շահերի ջատագով լինելու քաղաքական ինքնապատկերը։ Սակայն միջազգային իրավունքի համակարգը միատարր է և չի թույլ տալիս երկակի ստանդարտներ.
եթե Թուրքիան պաշտպանում է պաղեստինցիների ինքնորոշման իրավունքը՝ հիմնվելով միջազգային նորմերի վրա, ապա չի կարող շրջանցել նույն իրավունքը հայ ժողովրդի համար, որը ոչ միայն գրանցված է միջազգային իրավունքում, այլ ամրագրված է իրավական պարտադիր ակտերով, ինչպիսիք են՝

  • 1917թ. դեկտեմբերի 29-ի «Թուրքահայաստանի մասին» դեկրետը,

  • 1920թ. Վիլսոնի իրավարար վճիռը,

  • Սևրի պայմանագիրը,

  • Ցեղասպանության հետևանքների վերացման մասին միջազգային պարտավորությունները։

Այդ հիմքերը ստեղծում են Արևմտյան Հայաստանի Հանրապետության պետականության իրավական վերականգնման հիմնավոր և պարտադիր ուղի, որը Թուրքիան չի կարող շրջանցել, եթե ցանկանում է հանդես գալ որպես տարածաշրջանային խաղաղարար և միջազգային իրավունքի իրական կրող։
                    *** շարունակելի***

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»