Լռեցված ճշմարտություն և վտանգավոր խաղեր

 

  
  (Տեղեկատվական հրապարակում)

  «Նոյան Տապան» ռուսալեզու թերթի թղթակից Գրիգորի Անիսոնյանի հարցազրույցում հասարակական գործիչ, կամավորական և բարերար Արկադի Թումասովը բացում է մի իրականություն, որը տարիներ շարունակ փորձ է արվել պահել կիսամութում՝ թե՛ Թուրքիայի, թե՛ միջազգային քաղաքական կենտրոնների կողմից։

Թումասովի վկայությունները վերաբերում են Արեւմտյան Հայաստանին՝ ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող պատմական հայկական հողերին, որտեղ իրականացվել են մշակութային, կրթական և հասարակական նախաձեռնություններ՝ նախկին ՀՀ պատգամավոր Արագած Հախոյանի ղեկավարած «Վերադարձ» հիմնադրամի միջոցով։

Լռեցված հայերը՝ որպես կենդանի ապացույց

Թումասովի պատմած ամենաողբերգական և միաժամանակ ամենախորհրդանշական դրվագներից մեկը վերաբերում է իսլամացված, բայց ինքնությունը չկորցրած հայերին։ Հայկական երաժշտության հնչյունների ներքո, լքված եկեղեցիների պատերի մոտ, մարդիկ լաց են լինում և խոստովանում.

«Մենք հայ ենք և ... վախեցնում ենք  դա բարձրաձայնելուց »։

  Սա  հուզական դրվագ չէ, այլ քաղաքական փաստ. Արևմտյան Հայաստանում հայ ազգը շարունակում է գոյատևել բռնի լռության պայմաններում։ Սակայն այդ լռությունը  կրում է հայի հիշողությունը, լեզուն, մշակույթը և ցավը։

Թումասովը փաստում է՝ յուրաքանչյուր 10–15 կիլոմետրում թուրքական անցակետեր են և զինվորական ստորաբաժանումներ, քուրդ բնակչության նկատմամբ իրականացվում է համակարգային ճնշումներ։ Այս իրողությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ Թուրքիան բռնի ռազմակալված Արևմտյան Հայաստանը դիտարկում է իբրև ռազմական վերահսկողության գոտի։

Այդ պայմաններում ցանկացած հայկական գործունեություն՝ համայնք, մշակութային միջոցառում, կրթական նախաձեռնություն, վաղ թե ուշ ենթարկվում է հալածանքի։  Մուշում ստեղծված հայ համայնքը, որի ստեղծումը Թուրքիայի իշխանություններնի նախաձեռնությունն էր, գոյատևեց ընդամենը մոտ հինգ տարի և փակվեց նույն թուրքական իշխանությունների հրահանգով՝ որովհետև հայերը հրաժարվել էին դառնալ գաղափարական խաղերի գործիք։

    Թումասովը հիշեցնում է Հրանտ Դինքի սպանությունը և հայտարարում , որ Թուրքիայում հայ լինելու իրավունքը քաղաքական հետապնդման պատճառ է դառնում է։ Նույն ճակատագրին ենթարկվեցին Արևմտյան Հայաստանում բնիկ հայ ազգաբնակչության նկատամամբ համիդա-երիթուրքական հանցագործ ռեժիմների կողմից իրականացված ցեղասպանության ճանաչման համար պայքարող լրագրողներ և մտավորականներ, որոնցից մեկը՝ Սևան Նշանյանը, դարձավ պետական ահաբեկչության զոհ։

Սա մեզ հուշում է մի պարզ ճշմարտություն. Թուրքիան չի փոխվել, փոխվել են միայն վարագույրները և սա պետք է ընկալել ոչ միայն պատմական կամ մարդասիրական հարթությունում, այլ՝ քաղաքական զգոնության տեսանկյունից։
   Հայ ազգի ցավը. լռեցված համայնքներն են, իսլամացված հայերը, խպտյալ հայերը, որոնք հաճախ դառնում են գերտերությունների ձեռքին քարտ, ճնշման միջոց Թուրքիայի, հետ բանակցություններում։

Հայությունն իրավունք չունի կրկին վերածվելու օտար շահերի գործիքի։

Այս պայմաններում անհրաժեշտ է մեկ հստակ քաղաքական դիրքորոշում.

 Հայ ազգը պետք է համախմբվի ոչ թե օտար հովանավորությունների, այլ սեփական ազգային իշխանական կենտրոնի շուրջ։

   Այդպիսի կենտրոն է  համայն հայու-թյան և մասնավորապես Արձախի բնիկ հայության շահերի համար միջազգային կառույցներում պայքար ծավալած  

Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ, որը հանդես է որպես իրավական և քաղաքական շարունակականության մարմին։

Հայկական օրակարգը չի կարող կառուցվել. ո՛չ Անկարայի, ո՛չ Մոսկվայի, ո՛չ Վաշինգտոնի և ո՛չ էլ Բրյուսելի տրամաբանությամբ։

Այն պետք է կառուցվի. պատմական իրավունքի, բնիկ հայ  ազգի նկատմամաբ իրականացված ցեղասպանության հետևանքների վերացման,

  • Արևմտյան Հայաստանի հարցի միջազգային իրավական ձևակերպման, հայ ազգի հավաքական ինքնիշխանության վրա։

Այս հրապարակումը զգուշության կոչ է՝

չկրկնել արդեն մի քանի դար կրկնվող պատմական սխալներըչդառնալ գերտերությունների ձեռքին հերթական խաղալիք, և վերջապես՝
ձևակերպել համազգային կամք՝ հենված սեփական պետական-իրավական սուբյեկտության վրա։

   Հայկական հիշողությունը  ապրում է Արևմտյան Հայաստանում։
Հարցը մեկն է՝ հայ ազգի մեջ կլինի՞ արդյոք քաղաքական կամք այն վերածելու ազգային ծրագրի։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»