Արձագանք Արձախի Հանրապետության տարածքում իրականացվող «մշակութային արժեքների վերականգնմանը»
Սույն թվականի դեկտեմբերի 22-ին Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Արձախի հանձնաժողովի նիստում ելույթ ունենալով, «Շուշի» սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոն ՀԿ-ի նախագահ, բնիկ շուեցի և պատմաբան Աշոտ Հարությունյանը խիստ արձագանքեց Բաքվի ռեժիմի ԱԳ մինիստր Ջ. Բայրամովի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր վեհաժողովի 43-րդ նստաշրջանում (Սամարղանդ) հնչեցրած այն պնդումներին, ըստ որոնց Ալիևի ռասիստական ռեժիմընը օկուպացված Արձախի Հանրապետության տարածքում իրականացնում է «մշակութային արժեքների վերականգնում» և հավատարիմ է մնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնարար սկզբունքներին։
1. Օկուպացիայի պայմաններում «վերականգնման» իրավական անհնարինությունը
Միջազգային իրավունքը հստակ է․ (Արձախի հանրապետության տարածքը Ա-Հ) օկուպացնող պետությունը (այսինքն Բաքվի ռասիստական ռեժիմը. Ա-Հ) իրավունք չունի օկուպացված տարածքում (Արձախում) միջամտելու տվյալ ժողովրդի (բնիկ հայության) մշակութային ժառանգությանը՝ այն վերանվանելու, ձևափոխելու կամ այլ ինքնության վերագրելու միջոցով։
1954 թ. Հաագայի կոնվենցիան մշակութային արժեքների պաշտպանության մասին զինված հակամարտության (Բաքվի ռեժիմն արդեն հարյուր տարուց ավելի է զավթողական պատերազմ է մղում Արձախի բնիկ հայության դեմ-Ա-Հ ) ժամանակ պարտադրում է օկուպացնող կողմին (Ալիևի ռասիստական ռեժիմին)
պահպանել մշակութային հուշարձանների պատմական ինքնությունը,
-
զերծ մնալ դրանց ձևափոխումից կամ ինքնության փոփոխությունից։
Արևմտյան Հայաստանի Հանրապետության անբաժանելի նահանգը հանդիսացող Արձախի Հանրապետությունում Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը՝ հայկական եկեղեցիների «ալբանականացում», հայերեն արձանագրությունների ոչնչացում, պատմական տեղանունների վերացում, հանդիսանում է այս կոնվենցիայի բացահայտ խախտում։
2. ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքների փաստացի ոտնահարում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության հիմքում ընկած է ժողովուրդների մշակութային ժառանգության
-
պատմական ճշմարտության,
-
ինքնության,
-
և հիշողության պահպանումը։
Մինչդեռ օկուպացված Արձախում Բաքվի ռասիստական ռեժիմը
-
ոչնչացրել կամ ծանր վնաս է հասցրել հայկական սրբավայրերին, եկեղեցիներին ու հուշարձաններին,
-
վերացրել է Արձախի բնիկ ազգ հանդիսացող հայերի մշակութային հետքը,
-
և բնիկ հայերի Հայրենիքը յուրացնելու զավթողական նպատակներով վերաշարադրում է տարածաշրջանի պատմությունը։
Այս պայմաններում ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքներին «հավատարիմ մնալու» մասին հայտարարությունները չեն կարող ընկալվել որպես լուրջ կամ վստահելի։
3. Ականների թեմայի քաղաքական շահարկումը
Ականների և չպայթած ռազմամթերքի առկայության մասին պնդումները չեն կարող արդարացնել բնիկ հայության մշակութային ժառանգության ոչնչացումը կամ աղավաղումը ։
Ականների առկայությունը
չի բացատրում եկեղեցիների գմբեթների ապամոնտաժումը,-
չի արդարացնում հայկական արձանագրությունների ջնջումը,
-
և որևէ կապ չունի մշակութային ինքնության վերացման քաղաքականության հետ։
Եթե Բաքվի ռասիստական ռեժիմը իսկապես մտահոգված լիներ մշակութային ժառանգության պահպանմամբ, ապա թույլ կտար ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագիտական առաքելության անարգել մուտք բնիկ հայերի բնօրրանը հանդիսացող Արձախ։
4. Մշակութային հիշողության նպատակային ոչնչացում
Արևմտյան Հայաստանի հանրապետության անբաժանելի նահանգը հանդիսացող Արձախում իրականացվող քաղաքականությունը փաստացի ուղղված է
-
բնիկ հայ ազգի պատմական հիշողության ջնջմանը,
-
նյութական մշակութային վկայությունների վերացմանը,
-
և հայկական շուրջ 15 հազար տարվա ներկայության ժխտմանը։
Սա հակասում է ոչ միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստաթղթերին, այլև ՄԱԿ-ի մարդու իրավունքների հիմնարար նորմերին և միջազգային սովորութային իրավունքին։
Բաքվի ռասիստական ռեժիմի կողմից զավթված բնիկ հայության բնօրրանում ՝ Արձախում «մշակութային ժառանգության վերականգնման» մասին հնչեցվող հայտարարությունները իրականում ծառայում են
-
օկուպացիայի քաղաքական լեգիտիմացմանը,
-
պատմական իրականության խեղաթյուրմանը,
-
և հայկական մշակութային ինքնության վերացմանը։
Միջազգային հանրության պարտականությունն է ոչ թե ընդունել նման հայտարարությունները, այլ
-
պահանջել անկախ միջազգային մոնիթորինգ,
-
փաստագրել մշակութային հանցագործությունները,
և պաշտպանել Արձախի մշակութային ժառանգությունը՝ որպես համամարդկային արժեք։
Աշոտ Հարությունյան Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի
Արձախի հանձնաժողովի նախագահ, «Շուշի» սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոն ՀԿ-ի նախագահ, բնիկ շուշեցի, այլընտրանքային պատմագրության փորձագետ

Комментарии
Отправить комментарий