Բնիկ հայության նկատմամբ համակարգային ոչնչացման քաղաքականությունը ագրեսոր Ադրբեջանի կողմից

   

    
Բաքվի ռասիստական ռեժիմիի կողմից Արձախի նկատմամբ շուրջ 100 տարի իրականացվող ռազմական ագրեսիան չի սահմանափակվում բնիկ հայության տարածքի զավթմամբ։ Այն վերածվել է բնիկ հայության նկատմամբ մշակութային, հոգևոր և քաղաքակրթական ոչնչացման ծրագրավորված քաղաքականության, որի հետևանքներն այսօր արդեն փաստագրված են։

1. Մշակութային ժառանգության զանգվածային օկուպացիա և ոչնչացում

Բաքվի ռեժիմի վերահսկողության տակ է հայտնվել Արձախի բնիկ հայության առնվազն 5658 պատմամշակութային հուշարձան, որոնց թվում՝ 385 եկեղեցի, 60 վանք, հազարավոր խաչքարեր, գերեզմանոցներ, բնակավայրեր, հնագիտական շերտեր։

  Այս հուշարձանների ճակատագիրը ամբողջությամբ կախված է օկուպացիոն վարչակազմի քմահաճույքից։

 Անհատների և Հ/կ-ների կողմից փաստագրված են, որ՝ 


  • ամբողջությամբ ոչնչացվել են առնվազն երեք եկեղեցի,

  • իրականացվում է սրբավայրերի նպատակային այլափոխում և խեղաթյուրում, այդ թվում՝  Շուշիի Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին, Դադիվանքը, Գանձասարը, Ամարասը և այլն։

Այս գործողությունները չունեն ռազմական անհրաժեշտություն և նպատակաուղղված են հայկական ինքնության ջնջմանը։

2. Մշակութային յուրացում և պատմության վերաշարադրում


Միաժամանակ իրականացվում է՝

  • հայոց սրբավայրերի և բնակավայրերի թորքականացման քաղաքականություն,

  • հայկական հուշարձանների ներկայացում որպես «ալբանական» կամ «անհայտ ծագման» օբյեկտներ,

  • պատմական փաստերի վերաշարադրում պետական քարոզչությամբ։

Սա համապատասխանում է մշակութային ցեղասպանության դասական մեթոդաբանությանը, երբ ոչ միայն ֆիզիկապես է ոչնչացվում ժառանգությունը, այլ նաև ջնջվում է դրա հիշողությունը։

3. Ստեփանակերտի և բնակավայրերի քաղաքակրթական ոչնչացում

Արձախի մայրաքաղաք Ստեփանակերտում ամբողջությամբ ոչնչացվել են մոնումենտալ արվեստի բոլոր կոթողները, այդ թվում՝

  • ազգային-ազատագրական պայքարի հուշարձաններ,

  • մշակույթի և ինքնության խորհրդանիշներ։

Ավելին՝

  • քանդվել են վեց պատմական թաղամասեր,

  • դրանց փոխարեն կառուցվել է ագրեսիան արդարացնող քաղաքական-քարոզչական հուշարձան։

Նույն ոճրագործությունն իրականացվում է Արձախի գրեթե բոլոր բնակավայրերում։

4. Բռնի ժողովրդագրական փոփոխություն

 Բաքվի ռասիստական ռեժիմի կողմից օկուպացված Արձախի տասնյակ բնակավայրերում իրականացվում է բռնի բնակեցում թորք գաղութարարներով, ինչը խախտում է՝

  • Ժնևյան կոնվենցիաները,

  • օկուպացված տարածքներում բնակչության փոխարինման արգելքը։

 

Սա ոչ միայն պատերազմական հանցագործություն է, այլ նաև երկարաժամկետ էթնիկ ինժեներիայի ծրագիր։

5. ՀՀ իշխանությունների քաղաքական և ինստիտուցիոնալ անգործությունը

Առավել մտահոգիչ է այն, որ՝

  • ՀՀ ղեկավարությունը ոչինչ չի ձեռնարկում ագրեսորի սանձարձակությունները զսպելու համար,

  • չեն արձանագրվում և համակարգվում Բաքվի ռասիստական ռեժիմի հանցագործությունների փաստերը,

  • չեն ստեղծվում պետական տեղեկատվական բազաներ և էլեկտրոնային շտեմարաններ։

Միամտություն կլինի կարծել, թե անհատների կամ հասարակական կազմակերպությունների ջանքերը կարող են ինքնուրույն կասեցնել պետական մակարդակով իրականացվող ռասիստական քաղաքականությունը։ Դրանք կարող են ունենալ միայն մեկ


սահմանափակ արդյունք՝
➡ ոչ պետական մակարդակով փաստերի պահպանություն։

ՀՀ կառավարությունը, գոնե որպես բարի կամքի դրսևորում, պարտավոր է՝

  • կոորդինացնել անհատների և ՀԿ-ների գործունեությունը,

  • ստեղծել միասնական պետական փաստահավաք և թվայնացված շտեմարան,

  • այդ նյութերը ներկայացնել միջազգային ատյաններին։

6. Դրական բացառություն․ միջազգային իրավական պայքար

Անհրաժեշտ է ընդգծել Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից ծավալված հետևողական պայքարը միջազգային հարթակներում։ Սակայն պետք է արձանագրել, որ

  • հակառակորդի գործողությունները լիարժեքորեն աջակցվում են Ադրբեջանի պետության կողմից,

  • մինչդեռ հայկական կողմում այդ պայքարը չունի պետական հենարան։

Միջազգային պրակտիկայի համոզիչ օրինակներ

  1. ՅՈւՆԵՍԿՕ – Տիմբուկտու (Մալի)
    ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարանը (ICC) դատապարտեց Ահմադ ալ-Ֆաքի ալ-Մահդիին՝ սրբավայրերի ոչնչացման համար՝ ճանաչելով դա պատերազմական հանցագործություն։

  2. ICJ – Բոսնիա ընդդեմ Սերբիայի գործ
    Դատարանը մշակութային և կրոնական օբյեկտների ոչնչացումը դիտարկեց որպես ցեղասպան մտադրության ապացուցման կարևոր տարր։

  3. Եվրոպական դատարան – Կիպրոսի գործերը Թուրքիայի դեմ
    ԵԴՄԻՊ-ը հաստատեց, որ օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացումը և բնակչության փոխարինումը հանդիսանում են միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում։

  4. Հաագայի 1954թ. կոնվենցիա 



    Պետությունը պարտավոր է պաշտպանել մշակութային ժառանգությունը նույնիսկ պատերազմի պայմաններում։ Ադրբեջանը հանդիսանում է այդ կոնվենցիայի կողմ, սակայն համակարգային կերպով խախտում է այն։

Եզրահանգում

Բաքվի ռասիստական ռեժիմի ագրեսիվ սանձարձակիւթյունները» իրականում հիմնված են՝

  • բնիկ հայության մշակութային և քաղաքակրթական ոչնչացման,

  • պատմական հիշողության ջնջման,

  • և միջազգային իրավունքի բացահայտ ոտնահարման վրա։

Այս քաղաքականությունը չկասեցնելը նշանակում է համաձայնվել մշակութային ցեղասպանության փաստի հետ։



Комментарии

Популярные сообщения из этого блога

Նռան տոնի ժամանակակից ծիսական դրսևորումները

Արձախի հանձնաժողովըի հայտարարում է

Արկադի Տեր Թադևոսյանի (Կոմանդոսի) մարգարեությունը