Հայաստանի Հանրապետությունը՝ տարածաշրջանային պատերազմի կանխման բանալի
ՈՒժի հավասարակշռության, հոգևոր ինքնիշխանության և խաղաղ գոյակցության ռազմավարական ուղերձ
Մեր ըարածաշրջանում պատերազմի և խաղաղության հարցը վաղուց այլևս միայն ռազմաճակատի կամ սպառազինության քանակի խնդիր չէ։ Այն դարձել է քաղաքակրթական, հոգևոր, դիվանագիտական և տնտեսական հաշվարկների համադրություն, որտեղ փոքր պետությունների դերակատարությունը կարող է վճռորոշ լինել, եթե այդ պետությունները գիտակցում են սեփական արժեքը։ Մաղթում եմ , որ Հայաստանի հանրապետությունը դառնա հենց այդպիսի պետություն ։
Հայաստանի Հանրապետության գոյությունն ու ինքնիշխանությունը տարածաշրջանի համարպատերազմի կանխման հիմնական գործոններից մեկն է։ Միայն սխալ հաշվարկները կարող են վերածել տարածաշրջանը նոր լայնամասշտաբ
բախման թատերաբեմի։
Նախ սկսենք Թուրքիայի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու ներքին գործերին, մասնավորապես՝
Կաթողիկոսական ընտրություններին միջամտելու հնարավորությունից, որը հաճախ քննարկվում է հույժ զգացմունքային
հարթությունում։ Սակայն այստեղ անհրաժեշտ է սառը և փաստարկված մոտեցում։
Իրականությունն այն է, որ ոչ Թուրքիան, ոչ էլ որևէ արտաքին ուժ չունեն
ռեալ մեխանիզմ՝ Կաթողիկոսի ընտրությունը պարտադրելու կամ վերահսկելու։
Հայ Առաքելական Եկեղեցին՝ իր հազարամյա
ինստիտուցիոնալ համակարգով,
չի հանդիսանում ո՛չ Անկարայի, ո՛չ Երևանի, ո՛չ էլ որևէ այլ կենտրոնների կառավարման
օբյեկտ։
Նման փորձը կվերածվի
միջազգային աղմուկի և կխախտի
Թուրքիայի կողմից մշտապես հռչակվող կրոնական հանդուրժողականության թեզը, որն էլ, որպես առիթ կօգտագործվի ԵՄ-ի կողմից Անկարայի անդամակցությունը հերթական անգամ
մերժելու։
Հետևաբար այստեղ խոսքը ոչ թե իրական միջամտության,
այլ քաղաքական շանտաժի լեզվի մասին է, որն ավելի շատ ուղղված է ներքին
լսարաններին, քան իրական գործողությանը։
Երկրորդ հարցը ռազմական ուժերի հարաբերակցությունը և թվերը չեն ներկայացնում երևույթի խորքային խութերը։ Անկասկած, Անկարա, առանց Բաքվի ռեսուրսների,
քանակական առումով գերազանցում է Հայաստանի Հանրապետությանը․
Տարածքը՝ 783562 կմ2 ընդդեն 29743 կմ2 ,բնակչությունը 81257239 ընդդեմ 3038217-ի, զինապարտների քանակը՝ 35151882 ընդդեմ 1696085, պահեստազոր քանակը՝ 380 հազարն ընդդեմ 200 հազարի, զինվորական անձնակազմ՝ 355 հազարն ընդդեմ 35 հազարի, ռազմական բյուջե՝
19 000 000 000 ընդդեմ 1 385 000 000։
Տեխնիկայի առումով ևս Թուրքիան ավելի առաջատար է Հայաստանի Հանրապետությունից․ տանկեր՝ 2622 ընդդեմ 529, զրահափոխադրիչ՝ 8777 ընդդեմ 286-ի, ՀՄՄ՝ 7947 ընդդեմ 1000-ի, ՌՀՀՄ 462 ընդդեմ 105-ի,ԻՀ՝ 1278-
38,քարշարկվող հրետանի՝ 2546 ընդ-դեմ 293-ի, ՌՕՈՒ 1351 ընդդեմ 72-ի,կանխող կործանիչ սավառնակ՝ 205 ընդդեմ 5-ի, գրոհային սավառնակ՝ 0 ընդդեմ 14-ի,փոխադրող ռազմական սավառնակներ՝ 80 ընդդեմ 3-ի,ուսումնա-մարզական սավռնակներ՝ 276 ընդդեմ 16-ի, բազմանպատակամետ սավառնակներ՝ 245 ընդդեմ զրոյի,հետախուզական սավառնակներ՝ 18 ընդդեմ զրոյի, ուղղաթիռներ՝ 606 ընդդեմ 42-ի, գրոհային ուղղաթիռներ՝ 100 ընդդեմ 20-ի,օդանավակա-յաններ՝ 98 ընդդեմ 11-ի, ոսկու և արտարժույթի պահուստներ՝ 107 700 000 000 ընդդեմ 2 314 000 000 ԱՄՆ դոլարի համարժեք։
Տվյալների աղբյուրը ՝ Армения VS Турция Сравнение Армии и Военной мощи
Ադրբեջանի և Հայաստանի ուժերի հարաբերությունը կարող եք դիտարկել այս հղումով՝
Сравнение Армии - Армении и Азербайджана 2025
Հաշվարկից դուրս է թողնվել հարվածային
ԱԹՍ-ները, ՀՕՊ միջոցները և համատեղ
զորավարժությունների փորձը։
Ընդգծենք, որ ռազմավարական իրականությունը երբեք
չի սահմանափակվում միայն թվերով։
Պաշտոնական Երևանն ունի համագործակցության իրական հնարավորու-թյունների
ընդլայնմամբ չեզոքացնել Անկարայի և Բաքվի ուժերի հարաբերության մեջ դիտարկված
առավելությունները՝
- Հնդկաստանի
(հրթիռային և ՀՕՊ համակարգեր),
- Ֆրանսիայի
(օդային պաշտպանություն, հետախուզություն),
- Իրանի
(տարածաշրջանային անվտանգություն և ցամաքային հաշվեկշիռ),
- Արաբական
աշխարհի և այլ առանձին
դերակատարների հետ,
կարող է հարձակվող կողմին պատճառել այնպիսի
կորուստներ, որ ցանկացած «պյուռոսյան
հաղթանակ» տարած կողմը հարյուրամյակների ընթացքում չի կարողանա վերականգնել կորուստները։ Սա հիանալի գիտակցում են Անկարան և
նրանից վասալական կախվածության մեջ գտնվող Բաքուն։
Ծագում է տրամաբանական հարց։
Ինչու՞ Թուրքիան չպիտի բացահայտ պատերազմ վարի Հայաստանի հետ։
Թուրքիայի ռազմավարությունը վերջին
տարիներին հստակ է․ ռազմական ճնշման փոխարեն՝
վերահսկվող կայունություն։ Անկարան իրեն հայտարարել է «ցեղասպանությունները կանխարգելող
տարածաշրջանային տերություն» և հասել է այն բանին, որ Երևանի
վարչակարգը չի գրգռում Էրդողանին այդ ցավեցնող հարցի արծարծմամբ։ Պատերազմն
անխուսափե-լիորեն իշխանության կբերի հակաթուրքական ուժերի, որը կզրոյացնի 216-ից ի
վեր խաղաղ ճանապարհով ձեռք բերված զիջումները։
Պատճառները պարզ են․
- բաց
պատերազմը կակտիվացնի Ռուսաստանի գործոնը,որը ձեռնտու չէ ՆԱՏՕ-ին, որն
արդեն Հայաստանի վարչակարգին ստիպել է հեռանալ Մոսկվայի հետ ակտիվ ռազմական
համագործակցությունից։ Փոխարենը Երևանին է վերապահվել սանկցիաների օղակը
շրջանցող արևմուտք-հյուսիս-հարավ լոգիստիկ ուղին․․․
- կստիպի Մոսկվային հենվել հայ–ռուսական դաշինքի վրա և մեծաքանակ զորք
մտցնել Հայաստան,ինչը կարող է արթնացնել Արձախի ծխացող հրաբուխը։
Բացի այդ, Թուրքիան արդեն ունի հսկայական
քողարկված տնտեսա- առևտրային կապեր Հայաստանի հետ, իսկ հայ–թուրքական տուրիզմի
ներուժը՝ բաց սահմանների պայմաններում, կարող է վերածվել միլիարդավոր դոլարների շրջանառության շուկայի։ Եվ սա շահեկան է թե Անկարայի և թուրքական
կողմնորոշում ունեցող առևտրական ազդեցիկ հայ խավի համար։
Թուրքիայում դա հիանալի հասկանում
են․ առանց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման՝ Եվրամիության դուռը
փակ է։ Հայաստանը ԵՄ-ի համար ոչ թե տարածքային, այլ արժեքային խնդիր է՝
նախապատմական ժառանգություն, մշակութային իրավունքներ և պատմական
պատասխանատվություն։
Հետևաբար, ԵՄ մտնելու տասնամյակների պայքարում
Անկարան ստիպված է ընտրել ոչ թե կոպիտ ուժի, այլ երկարաժամկետ հաշվարկի լեզուն։
Հունաստան–Կիպրոս–Իսրայել առանցքը
և հայկական գործոնը
Թուրքիան խիստ մտահոգված է, որ Հայաստանը կարող է
խորացնել հարաբերությունները Հունաստան–Կիպրոս–Իսրայել ռազմավարական առանցքի հետ։
Սա ամբողջությամբ կփոխի ուժերի հավասարակշռությունը
Արևելյան Միջերկրածովից մինչև Հայկական լեռնաշխարհի հարավ արևելյան շրջանները (հարավային Կովկասը աղավաղված
անվանում է)։
Ուստի Անկարայի, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի, նպատակն ոչ թե Հայաստանի ոչնչացումն է, այլ նրա դաշինքային մանևրների սահմանափակումը։ Հայաստանի Հանրապետության գոյությունն է, որ թույլ է տալիս Թուրքիային պահել ազդեցությունն Ադրբեջանի վրա,
իսկ վերջինիս միջոցով՝ պաշտոնական Երևանի
վրա։։
Եթե Հայաստանի Հանրապետությունը թուլանա կամ վերանա որպես գործոն, ապա պաշտոնական Բաքուն կկորցնի իր բազմավեկտորությունը և ճոճանակի քաղաքականություն որդեգրած Իլհամ Ալիևը նորից կթռնի Կրեմլի գիրկը։ Սա հակասում է ՆԱՏՕ-ի շահերին, որի տարածաշրջանային բռունցքը Անկարան է։
Պաշտոնական Երևանը Անկարայի հետ իր ռազմավարությունը պետք է կառուցի այս իրողությունները հաշվի առնելով։ Գիտակցելով,
որ Թուրքիան ձգտում է Հայաստանին ներառել ոչ թե ռազմական, այլ տնտեսական և
լոգիստիկ կախվածությունների համակարգի մեջ, Երևանը պետք է մշակի հայության
շահերից բխող ռազմավարություն։
Սա, իհարկե, վարչապետ Փաշինյանի խոստացած վառ գույներով
ներկայացվող խաղաղությունը չէ, այլ խախուտ կայունությունն ամրապնդելու և
վերա-հըսկման փափուկ մեխանիզմ։
ՀՀ-ի խնդիրն այստեղ մեկն է․ մասնակցել,
բայց չկորցնել սուբյեկտայնու-թյունը։ Հայաստանի Հանրապետությունը թույլ օղակ
չէ, այլ հավասարակշռող գործոն և աշխարհի չորս ծայրերն իրար կապող մեծ հանգույց՝
«խաղաղության խաճմերուկ»։
Սա ոչ զիջում է, ոչ էլ սադրանք, սա իրատեսական Գիտակցված ուժի ռազմավարություն է։


Комментарии
Отправить комментарий