Բաքվի ռասիստական ռեժիմի սահմանադրական ագրեսիան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, ոչ թե դիվանագիտական հերթական դիտարկում է, այլ իրական ազդանշան՝ հայ ազգի համար պետական մակարդակով արձանագրված գոյաբանական սպառնալիքի մասին։ Բաքվի ռասիստական ռեժիմն իր Սահմանադրության հիմքում դրել է ոչ թե պարզու-նակ պատմական հիշողություն, այլ բաց տարածքային հավակ-նությունների իրավական ճարտարապետություն Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Սա հայ ազգի համար պետք է դառնա քաղաքական սթափ մտածողության առանցք․ պաշտո-նական Բաքուն իր սահմանադրության հիմքում է ամրագրել է տարածքային հավակնություններ Հայաստանի Հանրապետու-թյան նկատմամբ։
1991 թ․ այսպես հորջորջված Ադրբեջանի անկախության ակտը հղում է անում 1918–1920 թթ․ մուսավաթ-ֆաշիստական ռեժիմին՝ իրեն հռչակելով նրա իրավահաջորդ։ Իսկ այդ շրջանի հռչակագրերում «Ադրբեջան» անվան տակ ներառվում էին Հարավային և Արևելյան Անդրկովկասը, այսինքն՝ տարածքներ, որոնք երբեք չեն եղել Բաքվի ռեժիմի իրավաչափ մաս։
1919 թ․ Անտանտին ներկայացված քարտեզներով Իլհամ Ալիևի ռասիստական ռեժիմը հավակ-նում էր Սյունիքին, Վայոց ձորին ամբողջությամբ, իսկ Տավուշին, Գեղարքունիքին, Արարատին, Լոռուն և Շիրակին՝ մասամբ։ Այսօր ալիևյան ռասիստական գաղափարախոսությունը վերածվել է սահմանադրական հաշվարկի․ 108 հազար քառ. կմ → 141 հազար քառ. կմ։Սա նշանակում է մեկ բան․ Հայաստանի հաշվին նախատեսված տարածքային ընդլայնում, իրավականորեն ամրագրված պետական փաստաթղթում։
Կուսակցա-թայֆայական ստրկությունից ազատագրվելու հրամայականը
Այս պայմաններում հայ ազգի գլխավոր խնդիրը այլևս միայն արտաքին վտանգը չէ։ Ավելի խորն
ու կործանարար է կուսակցա-թայֆայական մտածողության գերիշխանությունը, որը հայ քաղաքական կյանքը վերածել է օտար օրակարգերի սպասարկման գործիքի։
Ազգը չի կարող գոյատևել, երբ իր ռազմավարական տեսլականը փոխարինված է կարճաժամկետ քաղաքական հաշվարկներով։
Ազգը չի կարող պաշտպանվել, երբ իրեն պարտադրում են «խաղաղություն»՝ առանց
Հայրենատիրության իրավունքի, առանց երաշխիքների, առանց արժանապատվության։
Արձախի և Նախիջևանի հարյուրամյա օկուպացիայի հարցը համահայկական օրակարգում
Բաքվի ռասիստական ռեժիմի սահմանադրական ագրեսիան արդեն իսկ իրագործված է Արձախում և Նախիջևանում։ Մեր Հայրենիքի անբաժան մասը կազմող այս տարածքները գտնվում են թուրք-ադրբեջանական օկուպացիայի տակ, և դրանց ճակատագիրը չի կարող դուրս մնալ համահայկական պայքարի օրակարգից։
Սա պետք չէ ընկալել անխուսափելի պատերազմ, որից դողում է հայ հանրության փափկասուն և ցոփ կյանքի հորձանուտն ընկած մասը։ Ընդհակառակն՝ այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է իրավական, քաղաքական և դիվանագիտական պայքարի համադրված ուղի։
Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը իրավական պայքարի առանցք է:
Այս ուղին վաղուց ձևակերպված է։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը հայ ազգին առաջնորդում է իրավական պայքարի ճանապարհով, օրակարգում պահելով ոչ միայն Արևմտյան Հայաստանի, այլև Արցախի և Նախիջևանի հարցերը՝ որպես հայկական միասնական պահանջների բաղկացուցիչ մաս։Այս պայքարի իրավական հենքն է՝
-
Թուրքահայաստանի մասին հրովարտակը,
-
Սևրի պայմանագիրը,
-
Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը։
Եթե Բաքվի ռասիստական ու հանցագործ ռեժիմն իրեն թույլ է տալիս հիմնվել 1918 թ․ փաստաթղթերի վրա՝ ՀՀ-ին տարածքային պահանջներ ներկայացնելու համար, ապա հայ ազգը պարտավոր է հիմնվել միջազգային իրավունքի գործող ակտերի վրա՝ իր պետական իրավունքները վերականգնելու համար։
Ռազմավարական իրատեսություն՝ համաշխարհային գործընթացների պայմաններում:
Հայ ազգի պայքարը չի կարող անտեսել համաշխարհային զարգացումները։
Այսօր Առաջավոր Ասիայում Թուրքիան բացահայտ վարում է ուժի ցուցադրման քաղաքականություն, ընդլայնելով իր ռազմական, քաղաքական և գաղափարական ազդեցությունը։
Այս պայմաններում հայ ազգը պարտավոր է՝
-
ուժեղացնել փաստացի գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության ռազմական պոտենցիալը,
-
զարգացնել ռազմարդյունաբերական կարողությունները,
-
և, անհրաժեշտության դեպքում, չբացառել աշխարհասփյուռ հայությունից ռազմական լեգիոնների ձևավորումը՝ վտանգները կանխելու և չեզոքացնելու վճռականությամբ։
Սա Բաքվի ռասիստական ռեժիմի իրագործած ագրեսիային արժանի պատասխան տալու ուղի է: Սա ինքնապաշտպանության և գոյության ռազմավարություն է։
Հայ ազգի առաջ այսօր կանգնած է պատմական խնդիր․ կամ մնալ օտար օրակարգերով կառավարվող քաղաքական դաշտում, կամ վերադառնալ ազգային իրավունքների, իրավական պայքարի և ռազմավարական ինքնուրույնության ուղի։Արևմտյան Հայաստանի Հանրապետության դրոշի տակ համախմբումը ոչ թե անցյալի նոստալ-գիա է, այլ ապագայի պետական ծրագիր։
Արձախը, Նախիջևանը և Արևմտյան Հայաստանը ՝ մեկ ամբողջության ՝ Միացյալ Հայաստանի մասեր են։ Միացյալ Հայաստան ամբողջության վերականգնումն է կոչվում է հայ ազգի իրավունքի վերականգնում։




Комментарии
Отправить комментарий