Արածանին , Ավեստայում հիշատակվող Վահվի Դաիատի կամ Դարագա գետն է՞
Հայկական լեռնաշխարհի Արածանի գետը հին յունա-հռոմէական աղբյուրներում հիշատակվել է «Արսանիաս» (լատ.՝ Arsanias), թուրքերեն՝ Մուրատ ( Murat Nehri) ։ Կոչվում էր նաև Արևելյան Եփրատ, Արզանիա(ս), Արսինէս և այլն...
Սկիզբ է առնում Ծաղկանց լեռների հյուսիսային մասից՝ մոտ 3060 մ. բարձրությունից։ Երկարությունը 722 կիլոմետր է, ավազանը՝ 40000 կմ2 ։
Արածանիի գլխավոր վտակներն են՝ Բագրևանդը, Խնուսը, Բյուրակնը (աջից), Մանազկերտը, Մեղրագետը, Ճապաղջուրը (ձախից)։Արածանիի ավազանի մեջ են գտնվում Վաղարշակերտ, Մուշ, Բալու և Խարբերդ քաղաքները։ Արածանիի հովիտը հայ ազգի բնօրրաններից է և հանդիսանում է Արևմտյան Հայաստանի սրբազան պաշտամունքի գետը։ Նրա ակունքների մոտ էր գտնվում հայոց արքունիքի զորքի գլխավոր բանակատեղին՝ Շահապիվանը, ուր կգումարվեին աշխարհաժողովներ և կկատարվեին Նավասարդի տոները։
Մ.թ.ա. 68-ին, Արածանի գետի ափին է տեղի ունեցել Տիգրան Մեծի հաղթական ճակատամարտը հռոմեական զավթիչների դեմ։Ըստ զրադաշտական սուրբ գրքի՝ Ավեստայի հենց Արածանիի ավազանում է Սուրբ Սրբոց Երկնքի և Երկրի Տեր Արամազդը հիմք դրել Երկիր մոլորակի առաջին քաղաքակրթությանը՝ Արիացոց տարածքին կամ Բարօրության Երկրին՝ Արյանա Վաէջաին կամ Էրանվեժին : Ենթադրվում է, որ զրադաշտական սուրբ գրքի մեջ նշվող Վահվի Դաիատի կամ Դարագա գետը հենց Արածանին է, զի ,,Բունդահիշի,,/Արարման հիմքերը/ սուրբ գրքում ասվում է, թե Եփրատ գետը ձգտում է դեպի նրան: Անհիշելի ժամանակներում Արածանիի ավազանում 10 ամիս ձնեռ էր լինում, իսկ երկու ամիս՝ ամառ...
Комментарии
Отправить комментарий