Վիլսոնի իրավարար վճիռը վերանայման ենթակա չէ

 

 
  Ընթերցողների խնդրանքով պարզաբանում ենք, որ 1920 թ. նոյեմբերի 22-ին  ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի ստորագրաթյամբ ընդունված  իրավարար վճռի ամբողջական անվանումն է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»:
  Իրավարար վճռի կայացման որոշում-հայց են ներկայացրել Անտանտի (ֆր.՝ entente - «սրտակից համաձայնություն») երկրների ( ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա և Ճապոնիա )   Գերագույն խորհուրդը (Supreme Council of Allied and Associated Powers)   1920թ. ապրիլի 25-26-ին:    ԱՄՆ-ի նախագահին Գերագույն խորհուրդի  ներկայացրած  որոշում-հայցը պարունակում էր երկու խնդրանք.

ա) ստանձնել Հայաստանի մանդատը,
բ) իրավարար վճռով որոշել Հայաստանի և Թուրքիայի սահմանը:

Երկրորդ խնդրանքը նաև պաշտոնապես ամրագրվել է խաղաղության վեհաժողովի նախագահի՝ Ֆրանսիայի վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Միլերանի, 1920թ. ապրիլի 27-ի պաշտոնագրով: Նույն խնդրանքը, իբրև 89-րդ հոդված , ներառվել է Սևրի դաշնագրի մեջ և արդեն Հայաստանի ու Թուրքիայի, ինչպես նաև դաշնագիրը ստորագրած գրեթե 20 երկրի, անունից հղվել ԱՄՆ նախագահին: ԱՄՆ նախագահը, իրավասու մարմինները (պետքարտուղարությունը, պաշտպանության նախարարությունը և նախագահի վարչակազմը) և համապատասխան աշխատանքային խումբը (պրոֆ. Վեստերմանի գլխավորությամբ), մանրազնին ուսումնասիրել են հայցը և կայացրել իրավարար վճիռը:

  Ըստ իրավարար վճռի՝ Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները ճանաչվում էին նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների վրա՝ ընդհանուր առմամբ 103.599 քկմ : Արևմտյան Հայաստանի մայրաքաղաք էր ճանաչվում Էրզրումը: Անշուշտ, իրավարար վճռով ճանաչված տարածքը կրկնակի քիչ էր այն տարածքից, որը Պողոս Նուբարի
գլխավորած պատվիրակության ջանքերով ճանաչվել էր  Մուդրոսի զինադադարի 24-րդ հոդվածով  Նման էական կրճատումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ արդեն այդ ժամանակ ի հայտ էին եկել հայերի հսկայական մարդկային կորուստները՝ Հայկական լեռնաշխարհի ողջ տարածքում բնիկ հայերի դեմ թուրքերի կողմից իրականացված ցեղասպանության հետևանքով:
Արևմտյան Հայաստանի Հանրապետության տարածքային սահմանագծումը

Վիլսոնի իրավարար վճիռը միջազգային իրավունքի պարտադիր ակտ է՝ 

  • իրավարար լիազորությամբ,

  • անհետժամկետելի ուժով,

  • անբեկանելի իրավունքներով։

Այն սահմանում է  իրական Հայկական Հանրապետության արևմտյան սահմանները՝ Էրզրում, Վան, Բիթլիս և Տրապիզոն նահանգներով, որի միակ իրավահաջորդ է հանդիսանում Արևմտյան Հայաստանի հանրապետությունը՝ նախագահ Արմենակ Աբրահամեանի գլխավորությամբ։
Այս որոշումը վերանայման ենթակա չէ, քանի որ իրավարար վճիռները չեն ենթարկվում կողմերի հետագա քաղաքական կամքին։

Վիլսոնի վճիռը և 1917թ. Թուրքահայաստանի մասին հրովարտակը միասին ձևավորում են համաշխարհային իրավաքաղաքական համաձայնություն, ըստ որի՝

Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը ճանաչված է որպես հայկական ինքնիշխան տարածք՝ որի անբաժան նահանգներն են Նախիջևանը և Արձախը
։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»