Մարդկային արդարության հիմքը չարիքն է՞

 

    Օրվա Թուրքիան օրինական ոչ մի իրավունք չունի 1894-1923թթ. բնիկ հայերի  ցեղասպան-ությամբ զավթած Արևմտյան Հայաստանի նկատմամբ:    

  • Եթե այս սկզբունքն է կիրառվում  Հոլոքոստի,  Աֆրիկյան գաղութների, Բալկանյան պատերազմների և Ռուանդայի դեպքերի վրա, ապա այն կիրառելի է նաև Հայկական բարձրավանդակում բնիկ հայերի նկատմամաբ խայրահեղ ռասիազմի դրոշակակիր  երիտթուրք   իրականացրծ ցեղասպանության նկատմամբ:

Ուստի օրվա Թուրքիան, որը ձևավորվեց Օսմանյան կայսրության ցեղասպանական քաղաքականության հիմքի վրա, չի կարող օրինական սեփականություն պահանջել մեր Հայրենիքի մեծ մասը զբաղեցնող Արևմտյան Հայաստանի տարածքի նկատմամբ, որը դատարկվել է պետական մակարդակով իրականացված ցեղասպանության միջոցով։
    Օրվա Թուրքիան՝ իբրև Պաղեստինի ժողովրդի իրավունքների պաշտպան, պարտավոր է նույն ուժով վերաբերվել նաև հայերս ինքնորոշմանը:

     

    Թուրքիան  ավելի քան մեկ տասնամյակ հանդես է գալիս իբրև

  • «Պաղեստինյան իրավունքների պաշտպան»,

  • «անարդարության դեմ պայքարի առաջամարտիկ»,

  • «Իսրայելի նվաճողական քաղաքականության դատապարտող»։

   Պաղեստինի հարցում Թուրքիան հղում է կատարում  այն սկզբունքներին, որոնք Հայկական հարցում իրեն ձեռնունայն թողնել չի կարող

  • բնակչության ինքնորոշում, պատմական տարածքներում ապրելո՞ւ իրավունքը,

  • բռնի տեղահանության հետևանքների վերացում, միջազգային իրավունքի գերակայություն և ժողովրդագրական արդարություն

  Եթե Թուրքիան հրաժարվի նույն սկզբունքները կիրառել հայ ազգի նկատմամբ, ապա նա կդիտվի երկակի ստանդարտներով առաջնորդվող պետություն, իսկ իր՝ «Պաղեստինի ջատագով» կերպարը կդառնա  լեգիտիմությունից զուրկ արտաքին քաղաքական թատրոն։

Հետևություն՝ 

Պաղեստինի իրավունքների պաշտպանն իր իսկ ուժով պարտավորված է ընդունել Արևմտյան Հայաստանի Հանրապետության անկախության իրավական հիմնավորումն ու սկզբունքները։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»