12 000 տարվա կորսված Հայոց գրի գաղտնիքը

 

   

 Հայաստանը Սուրբ Սրբոց Արարչի արարծ  ութ անմահների   Հայրենիքն է և դա գիտակցել է Անգլիացի հռչակավոր բանաստեղծ Ջորջ Բայրոնը, ու կատարել է այսպիսի խոստովանություն.

-«Ես սովորել եմ հայերի լեզուն, որպեսզի հասկանամ՝ ինչ լեզվով են խոսել աստվածները (խոսքը ութ արարված անմահների մասին է- Դաշտային Հետազոտություններ), քանզի հայոց լեզուն աստվածների լեզու է… Եվ Հայաստանն աստվածների  հայրենիք է…»։ 

Բանաստեղծական հիացմունքով ասված այս խոստովանությունը  ակ-նարկում է մի խորը ճշմարտություն՝ հայոց լեզվի և մշակույթի բացառիկ հնությունը և բարձր քաղաքակրթական մակարդակը։

Թերհավատները կհարցնեն, որ եթե հայոց լեզուն այդքան հին և զարգա-ցած է, նախամաշտոցյան հայոց գրերը բնաջնջվե՞լ են։

          Նախամաշտոցյան հայ գրի գոյության գիտական վկայությունները

Դեռևս 1982թ․ պատմաբան Աշոտ Աբրահամյանի « Նախամաշտոցյան հայ գիր
և գրչություն
 » ուսումնասիրությամբ փաստել է, որ հայերն ունեցել են գրային համակարգ՝ նախքան Մ Մաշտոցը։

Մխիթարյան միաբանության հմուտ գրաբարագետ Ա. Մատաթյա Գարագաշյանը գրում է.

«Ճիշտ չէ այն կարծիքը, որը տարածված է ընդհանրապես, թե հայերը Մեսրոպից առաջ չունեին գրային նշաններ և, հետևաբար, զուրկ էին գրականությունից։ Դիտելով հայերեն լեզվի վիճակը Մեսրոպից առաջ՝ անհնար է պատկերացնել, որ լեզուն առանց կրթության և գրականության կարողանար հասնել այն զարգացման մակարդակին, որի վրա մենք այն տեսնում ենք վիպասանական երգերի պատառիկներում, որոնց լեզուն լիովին համընկնում է թարգմանիչների լեզվին»։

Այսինքն՝ հայոց լեզուն չէր կարող հասնել նման բարձր զարգացման, եթե չլիներ վաղեմի գրավոր մշակույթ
։ Օտարազգի գրող Վալերի Բրյուսովը նույնպես նշում է.


«Անկարելի է ընդունել, որ հայկական գրականությունը հանկարծ կարող էր կանգնել աշխարհի առջև կատարյալ ստեղծագործությամբ»։

Իսկ  bաղեշցի (Արևմտյան Հայաստան) լեզվաբան Սերոբ Ղազարյանը եզրակացնում է.

«Հայերենը հինգերորդ դարում ունեցել է իր բարբառները, որոնք գրաբարի կողքին շարունակել են իրենց գոյությունը և զարգացել ու կատարելագործվել են»։

 Իմաստության ու դպրության  Սուրբ Դից Տիր  ունեցող հայը չէր կարող  անտառաճանաչ լինել: Եվ սա ոչ թե նոր ծնված ,այլ հազարամյակների ընթացքում մշակված, հղկված ու փոխանցված լեզվի վկան է։

Ավանդազրույցները՝ որպես կորսված գրականության մնացորդներ

Հայոց հնագույն վիպասանական ժառանգությունը՝ Արտաշես և Սաթենիկ, Տիգրան և Աժդահակ, Վահագնի ծնունդը, նախամաշտոցյան գրականության բանավոր պահպանված բեկոր-վկաներն են։ Սուրբ Դից Վահագնին նվիրված հանրահայտ երգը կարծես տիեզերածնության խոր իմաստավորում է.

   «Երկնէր երկին, երկնէր երկիր,
       Երկնէր և ծովն ծիրանի.
       Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ…»  

Այս տողերից Ա. Մ. Գարագաշյանը եզրակացնում է.

«Եթե հաշվի առնենք այն հին վիպասանական պատառիկները, որոնք հասել են մեզ, ապա հարկադրված կլինենք ընդունելու, որ մեզ մոտ մատենագրա կան ավանդույթը սկսվել է շատ ավելի վաղ, քան գրերի գյուտը »։

Եթե ունեցել ենք գիր, որտե՞ղ են այդ գրքերը

Այլընտրանքային պատմության տեսանկյունի համաձայն Հայոց լեզուն եղել է արարվածներից առաջ:

  Թերհավատները նորից կհարցնեն, որ եթե նախաքրիստոնեական Հայաստանը ուներ գրադարաններ, դպրոցներ, միհյաններ և մշակութային կենտրոններ, ապա ինչո՞ւ դրանցից գրեթե ոչինչ չի պահպանվել։

Այլընտրանքային պատմությունը տալիս է ցնցող պատասխան․
այդ ժառանգությունը ոչ թե պարզապես կորել է, այլ համակարգված կերպով ոչնչացվել է։

       Բյուզանդիայի մշակութային ցեղասպանությունը Հայաստանում 

Ագաթանգեղոսի տեղեկություններից պարզվում է, որ քրիստոնեության տարածման առաջին քայլերը Հայաստանում ուղեկցվել են միհյանների, բագինների, Խալդիի և Հալդիի սրբավայրերի, տաճարների  և մշակութային այլ կենտրոնների կործանմամբ։

Նրա վկայությամբ Գրիգոր Այսահարի զորքերը նախ կործանել են Դարանաղյաց գավառի Թորդան գյուղի Բանսամինա (և ոչ թե Բարշամինայի-ճշտումը Դաշտային Հետազոտությունների)  Դիցի սրբավայրը.

«Նախ այն կործանեցին ու նրա արձանը փշրեցին և բոլոր գանձերը, ոսկին ու արծաթը ավարի մատնեցին…»: (1 տրիլիոն 498 միլիարդ դոլարին համարժեք ազգային-պետական հարստությունը տարահանվել է Բյուզանդիա- ճշտումը Դաշտային Հետազոտություններ):

Այնուհետև մտնելով Անի. «Կործանեցին բագինը (սրբավայրը) Արամազդ աստծու (ճիշտ տարբերակը ՍՍՍԵԵ Տէր), որը բոլոր աստվածների (Դիցերի) հայրն է …»։ Երիզայում՝ ՍՍԵԵ Տիրուհի Անայիդայի (Անահիտի) տաճարում.

-«Փշրեցին Անահիտ դիցուհու ոսկի արձանը, ամբողջ վայրը քանդեցին, փչացրին, ոսկին ու արծաթը ավարի տվին»։ (899  միլիոն դոլարին համարժեք ազգային-պետական հարստությունը տարահանվել է Բյուզանդիա- ճշտումը ըստ Դաշտային Հետազոտությունների):

Այս ավերածությունները շարունակվել են Թիլում, Բագաարիչում (Բագա-ռիճ անունը աղավաղված ձևն է) և այլ վայրերում։

Այլընտրանքային պատմության մեկնաբանությամբ՝ այդ գործողությունները  կրոնական, մշակութային և գրական ցեղասպանություն են։

   Ժողովրդի հիշողության ծրագրված ջնջում

Քարին Տակցի մեծ պատմաբան Լեոն գրում է.

«Նոր կրոնի ամենահզոր հակառակորդը դարավոր անցյալն էր… Նրանք քանդեցին ու ոչնչացրին հեթանոսության (հատանոզության)  բոլոր հիշատակները, ոչինչ չխնայեցին, որպեսզի ժողովրդի աչքի առաջ չմնա անցյալը հիշեցնող մի շյուղ անգամ… Հայի անցյալը կորչում էր անդառնալի կերպով»։

Այսինքն՝ ոչնչացվել են ոչ միայն տաճարները, այլև 99 միլիոն գրքերը, որոնցից   5 միլիոն 755 հազար գտնվում էր Արտաշատի արքունի գրադարնում, 445 գրադարաններ, 673 սրբավայրեր (բագիններ , միհյաններ և այլ սրավայրեր), 707 դպրոցներ , 309 թատրոններ, 49 արվեստի թանգարաններ , ութ թագավորական պալատներ՝ այդ թվում աշխարհակալ Տիգրան Մեծինը , փաստորեն հայ ժողովրդի  ինքնության հիմքերը։

        Եզրակացություն

  Եթե հպարտանում ենք V դարում հասուն և բարձր զարգացած հայոց լեզվով, եթե խոսում ենք վիպասանական ժառանգությունից, ապա պարզ տրամաբանությամբ պիտի ընդունենք, որ այդ բոլորն անհնարին էր առանց հին գրավոր մշակույթի։ Սակայն 12 հազար տարվա քաղաքակրթություն ունեցող հայ ժողովուրդը միայն վիպասանության փշրանքներ ստեղծելով չէր բավարավի։ Եվ եթե դրանք մեզ չեն հասել, ապա պատճառը այսահար հայրենադավների և թշնամական գործակալների  կողմից մեհյանների ու մշակութային կենտրոնների զանգվածաբար ավերվելն է։
   Այսպիսով, նախամաշտոցյան հայոց գրի  գոյությունը և նրա  համակարգված կերպով վերացումը ապացուցման կարիք չունեցող աքսեոմա է։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»