Մեծ Բրիտանիայի դերը Հայկական վերածնության անկման գործում (1918–1920)

 


Ներածություն

  1918–1920 թվականները հայ ազգի համար եղել են ոչ միայն պետականության վերածննդի, այլև աշխարհաքաղաքական խոշոր ուժերի բախման ամենաթեժ շրջանը։ Հայոց առաջին հանրապետության առաջացումը տեղի ունեցավ այն պայմաններում, երբ տարածաշրջանում գործեցին միաժամանակ երեք գերիշխող ուժեր՝

  1. մեծապես թուլացած, բայց դեռևս ազդեցիկ ԺեոնԹուրքիա,

  2. Հայկական լեռնաշխարհի արևելյան շրջանները մուտք գործող բոլշևիկյան Ռուսաստանը,

  3. և աշխարհակալ հզորություն հանդիսացող Մեծ Բրիտանիան։

Հայկական վերածնության սկզբնական հաջողությունները՝ Բաքվի կոմունայի ժամանակ մուսաֆաթական շարժման դեմ հաղթանակները, Արամ Մանուկյանի ղեկավարությամբ ինքնապաշտպանական ոգու բարձրացումը, ինչպես նաև Արձախում ժողովրդային իշխանության ձևավորումը, խոստանում էին նոր ազգային վերափոխման ճանապարհ։ Սակայն 1919–1920 թվականներին այդ ամբողջ վերելքը դադարեց, իսկ այն ուժերից, որոնք թվում էր՝ աջակցում էին Հայաստանին, հատկապես Մեծ Բրիտանիան, փոխեց իր քաղաքական գիծը և նպաստեց հայկական նախաձեռնությունների թուլացմանը։

Սույն հոդվածում ներկայացվում է, թե ինչ աշխարհաքաղաքական փոփոխություններ բերեցին այդ շրջադարձին և ինչ դեր ունեցավ Մեծ Բրիտանիան հայկական վերածնության անկման գործում։

I. Բաքվի կոմունան և հայկական վերելքի առաջին հաղթանակները

1.1. Հայ-բոլշևիկյան համատեղ գործողությունը մուսաֆաթական խռովության դեմ

1918 թ. մարտի 31–ապրիլ 2-ին հայկական ինքնապաշտպանական ուժերը և Բաքվի կոմունայի Կարմիր գվարդիան՝  Ստեփան Շահումյանի, Ռոստոմի Հյուսիսարևելյան ճակատի հայ հրամանատարների համատեղ ղեկավարությամբ, ջախջախեցին մուսաֆաթական գրոհայիններին։

Այս հաղթանակը պատմական էր երեք հարթությամբ՝
ա) այն կասեցրեց պանթուրքիզմի առաջին համակարգված ռազմական փորձը,
բ) փաստեց, որ հայերն ունեին պետություն ստեղծելու ոչ միայն կամք, այլև կազմակերպչական մակարդակ,
գ) ապացուցեց, որ հայ քաղաքական միտքը կարող էր ստեղծել այնպիսի ռազմական կոալիցիաներ, որոնք հակակշռում էին թուրքական մոլուցքը։

1.2. Բաքվի կոմունայի նշանակությունը հայկական ռազմաքաղաքական ինքնահաստատման մեջ

Բաքվի կոմունան հայերի համար դարձավ ոչ թե բոլշևիկյան իշխանության ընդունման մոդել, այլ՝ կազմակերպված քաղաքային ինքնապաշտպա-նության և իշխանություն ձևավորելու պրակտիկ լաբորատորիա։
Այն ցույց տվեց, որ նույնիսկ առանց անկախ պետականության, հայերը կարող են ստեղծել կառավարման, ռազմական և տնտեսական համակարգ՝ հակադրվելով ՛ թուրք-մուսաֆաթական ռասիստների ծրագրերին։

  Բայց հենց այս հաջողությունը սկսեց մտահոգել երկու մեծ ուժերի՝
Մեծ Բրիտանիայի, որն արդեն ծրագրում էր իր էներգետիկ վերահսկողությունը Կասպից ծովում, և բոլշևիկների, որոնք չէին ցանկանում տարածաշրջանում տեսնել ոչ մի ինքնուրույն զինված ազգային իշխանություն։

II. Մեծ Բրիտանիայի շահերը Կովկասում և քաղաքական շրջադարձը

2.1. Սկզբնական աջակցությունը Հայաստանին

1918–19 թթ. Մեծ Բրիտանիան իր ազդեցության գոտի էր համարում ամբողջ Հարավային Կովկասը։ Այդ պատճառով՝

  • բրիտանական զորքերը մտան Բաքու,

  • հետո՝ Կարս և Նախիջևան,

  • և ժամանակավորապես այդ տարածքները հանձնեցին Հայաստանին։

Այս փուլում նույնիսկ գեներալ Դենիկինի սպայական կազմը համագործակցում էր հայկական բանակի հետ։

Մեծ Բրիտանիայի այս քայլերը հայկական կողմը ընկալեց որպես ռազմավարական աջակցություն։ Բայց այս աջակցությունն  հիմնված չէր հայկական շահի վրա. այն ընդամենը հատվածային փակոց էր՝ թուրքական վերադարձը կասեցնելու և ռուսական հեղափոխության տարածումը կանխելու համար։

2.2. Նավթը՝ ոչ թե միակ, այլ՝ կենտրոնական գործոնը

   Բաքվի նավթը չափազանց կարևոր էր բրիտանական քաղաքականության համար, բայց միակ գործոնը չէր։ Բրիտանացիների համար գոյություն ունեին նաև այլ շահեր՝

  • Ժեոն Թուրքիայի հետ հետագա բանակցային ճկունություն,

  • Այսրկովկասում «հարթակ» ստեղծելը Խորհրդային Ռուսաստանի առաջխաղացումը զսպելու համար,

  • Մուսաֆաթական հայատյաց էլիտաների հետ շահերի և ռեսուրսների փոխկապակցում։

Այս համատեքստում Հայաստանն սկսեց դիտվել ոչ թե որպես գործընկեր, այլ՝ Մեծ Բրիտանիայի կասպիական ծրագրերի վրա ազդող  «անհնազանդ»  տարր, որը խանգարում էր տարածաշրջանի վերաձևմանը։

2.3. Տերության համար Հայաստանը դարձավ «չափազանց ինքնուրույն»

1919–1920 թթ. Հայաստանը՝ ինքնուրույն դիվանագիտություն էր վարում,

  • փորձում էր ամրապնդել Արձախը, Զանգեզուրը և Նախիջևանը,

  • հարաբերություններ էր ստեղծում Դաշնակիցների այլ ուժերի հետ՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Լեհաստան։

Դա անհարմար էր Մեծ Բրիտանիայի համար, որը ցանկանում էր միասնական և հեշտ կառավարելի Հարավկովկաս, որտեղ Բաքուն կլիներ կենտրոնը, իսկ հայկական միջավայրը՝ կողմնակի դերակատար։

Այստեղից էլ սկսվեց շրջադարձը՝
դեմ՝ հայկական ինքնուրույնությանը,
շահ՝ Բաքվի հայատյաց մուսաֆաթական իշխանությանը։

III. Արձախի ժողովրդային իշխանությունն ու բրիտանական ճնշումը

3.1. Արձախը՝ ինքնավար հայկական վարչական միավոր

1918–1920 թթ. Արձախում տեղի ունեցած համաժողովները՝ Շուշիի, Գանձասարի և այլ զանգվածային ժողովներով, ստեղծեցին ինքնուրույն հայկական վարչական մարմին։

Այս իշխանությունը՝ ընտրովի էր, ուներ ինքնապաշտպանական ուժեր, համագործակցում էր Զորավար Անդրանիկի, Նժդեհի, Դրոյի և Արձախի աշխարհազորի հետ, պայքարում էր թուրք-մուսաֆաթական ռասիստների ներխուժումների դեմ։

Այլ կերպ ասած՝ Արձախը 1918–20 թթ. ստեղծեց իր փոքր Հանրապետու-թյունը, որը պայքարում էր Մեծ Բրիտիայի կողմից հովանավորվող Բաքվի ռասիստաների զավթողական քաղաքականության դեմ ։

3.2. Մեծ Բրիտանիայի «Խաղաղարար» մանդատը՝ ընդդեմ բնիկ հայերի

1919 թ. բրիտանացիները ստեղծեցին այսպպես հորջորվող «Ղարաբաղ–Զանգեզուրի նահանգապետություն»՝ հայատյաց և ծայրահեղական Խոսրովբեկ Սուլթանովի զինվորական -նահանգապետությունը հաստատելով Շուշիում։
  Կառույցի նպատակներն  էին՝ 
կասեցնել հայկական ինքնիշխանության վերականգնումը, վերջնականորեն զավթել Արձախը և ստիպել բնիկ հայերին ենթարկել Բաքվի գաղութարարներին,

  •  տարածքային հիմքեր ապահովել ադրբեջանական պետականության ձևավորման համար:։

   Եզրահանգում. Մեծ Բրիտանիան ոչ թե չեզոք խաղացող էր, այլ շահագրգիռ կողմ՝  Ադրբեջան ձևավորող տերություն։

3.3. Արձախի բնիկ հայությունը մերժում է զավթիչ մուսավաթականներին աջակցող բրիտանական ծրագիրը

Չնայած բրիտանական ճնշմանը՝ Արձախի բնակչությունն իր համագումարներով միանշանակ որոշեց՝
«Արձախը չի ենթարկվում օտար վարչակարգին և չի ճանաչում Բաքվի իշխանությունը»։

Այս որոշումը ուղիղ հակադրվում էր բրիտանական աշխարհաքաղաքական ծրագրին, որից ելնելով բրիտանացիները ուժեղացրին աջակցությունը ադրբեջանական զավթիչներին՝ Արձախի բնիկ հայերի դիմադրական շարժման աճելը համահայկական դիմադրության  թույլ չտալու համար։

IV. Հետին պլանի աշխարհաքաղաքական վճռորոշ փոփոխությունը

4.1. Բրիտանիան  Բաքվին դարձնում է գլխավոր խաղացող

1919–1920 թթ. բրիտանացիները հասկացան, որ՝ Ռուսաստանը շուտով կվերադառնա Կովկաս, Թուրքիան չի կարողանում վերահսկել Անդրկովկասը, Հայաստանը չափազանց ինքնուրույն է, բայց անկազմակերպ և անպաշտպան ։

Այսպիսով մնաց միակ իրական գործընկերը՝
Բաքվի նավթով հարստացող, անգլիակենտրոն շահեր ունեցող, համա-թուրքականության ազգայնականությամբ և հայատյացությամբ ներ-ծըծված նոր մուսաֆաթական պետությունը։

Հայաստանը դարձավ «անհարմար գործընկեր», որն իր Արձախի, Զանգեզուրի և Նախիջևանի ինքնորոշման պահանջներով , բայց փաստացի անգործությամբ խաթարում էր բրիտանացիների կառուցած նախագծերը։

4.2. Բոլշևիկների հետ անուղղակի համաձայնեցում

Չնայած բրիտանացիները և բոլշևիկները հակառակորդներ էին, բայց Հայաստանի հարցում նրանց շահերը ժամանակավորապես համընկան։

  Երկուսն էլ չէին ցանկանում՝ 1/ ուժեղ հայկական պետություն, 2/ ռազմապես կազմակերպված հայկական բանակ,3/ ինքնուրույն հայ քաղաքական ղեկավարություն։

Հայաստանը դարձավ երկու մայր տերությունների միջև «չեզոքացման ենթակա» տարր։

V. Եզրակացություն

1918–1920 թթ. հայկական վերածնության անկումը պայմանավորված էր ոչ միայն հայկական ներքին խնդիրներով, այլև՝

Մեծ Բրիտանիայի աշխարհաքաղաքական կտրուկ շրջադարձով, որը սկսեց կառուցել Հարավային Կովկասի նոր քարտեզ՝

  • Բաքվի նավթային կենտրոնացումը,

  • հայկական ինքնուրույնության սահմանափակումը,

  • Արձախի և Զանգեզուրի նկատմամբ ճնշումը,

  • և տարածաշրջանը «միացյալ և կառավարելի» դարձնելու գաղափարը։

Հայկական վերելքը, որն սկսվում էր Բաքվի կոմունայի հաղթանակով և Արձախի ժողովրդային իշխանությամբ, բախվեց տերությունների այն ծրագրին, որը չէր հանդուրժում ինքնուրույն, պայքարող, սեփական իրավունքները պահանջող հայկական պետություն։

Այն, ինչ սկսվեց որպես հաղթանակ՝
Բաքվի մուսաֆաթական ապստամբության ջախջախում, Արձախի ժողովրդային իշխանության ձևավորում, Հայաստանի անկախ պետականություն, ավարտվեց՝ մեծ տերությունների քաղաքական համաձայնություններով՝ հայկական պետականությունը թուլացնելու և տարածաշրջանը բաժանելու հաշվով։

Ու հենց այս է պատճառը, որ հայկական վերածնության հաղթական փուլը հանկարծ անկում ապրեց։
Աշխարհաքաղաքական ուժերը փոխեցին իրենց շահերը, իսկ Հայաստանը՝ չունենալով ճկուն դիվանագիտության տարրական փորձ, դարձավ այդ շահերի զոհը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»