Դիարբեքիրի եզակի գտածոն և Հ Հ-ի անհասկանալի լռությունը
Թուրքիայի Հանրապետությանը բռնակցված Արևմտյան Հայաստանի հարավ-արևելքում՝ Դիարբեքիրի Կոկաքոյ շրջանում, վերջերս բացահայտված եզակի երկրաբանական երևույթը նոր ու կարևոր էջ է բացում ողջ Հայկական լեռնաշխարհի բնական պատմության ուսումնասիրության մեջ։ Անձրևաջրերի շուրջ 15,000–20,000 տարվա քիմիական էրոզիայի արդյունքում ձևավորված այս բնական կառույցը՝ Եփրատ-Տիգրիս գետային համակարգի մանրանկարչական մոդելի նման է, համարվում է ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային նշանակության գիտական հայտնագործություն։
Սակայն այս դեպքի ամենաարդյունահանելի մասը դեռ առջևում է։
Դիարբեքիրը պատմական Հայաստանի նահանգ է՝ Տուրուբերան՝ Արածանիի ավազանով ու Եփրատ–Տիգրիս գետային համակարգով։
Այստեղ հայտնաբերված երկրաբանական նմուշները և բնական ձևավորումները կարող են վերագնել տվյալներ, որոնք վերաբերում են ամբողջ Հայկական լեռնագետի
-
երկրաբանական պատմությանը,
-
սառցադաշտային շրջանի պալեոկլիմային,
-
նեոլիթյան պայմանների ձևավորմանը,
-
և մարդկային բնակեցման վաղ փուլերին։
Այսինքն՝ դրանք ուղիղ առնչվում են հայ ազգի բնիկ տարածքային և քաղաքակրթական ժառանգությանը։
Եվ այստեղ է առաջանում գլխավոր հարցադրումը, որից հնարավոր չէ խուսափել.
Ինչու՞ Հայաստանի Հանրապետությունը որևէ նախաձեռնություն չի ցուցաբերում հայ գիտնականների մասնակցությունն ապահովելու կամ թեկուզ միջազգային դիտորդական ներգրավվածություն ստանալու հարցում։
Մինչ թուրք մասնագետները ուսումնասիրում են Դիարբեքիրի նստվածքային կրաքարային շերտերում բացված այս բնական «միկրո-Եփրատը» և «միկրո–Տիգրիսը», իսկ միջազգային գիտնականները ընդգծում են դրանց բացառիկ գիտական արժեքը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը լռում է։
Այդ լռությունն ունի մի քանի վտանգավոր հետևանք.
1. ՀՀ-ն ինքնակամ հրաժարվում է իր պատմական տարածքների գիտական ներկայությունից։
Դա ոչ թե պարզապես բացթողում է, այլ պետական ինքնագիտակցության թուլացում։
2. ՀՀ-ն հնարավորություն չի տալիս իր երկրաբաններին, հնագետներին, պալեոկլիմայագետներին և մարդաբաններին մասնակցել ուսումնասիրություններին, որոնք վերաբերում են հենց իրենց գիտավազքին։
3. ՀՀ-ն մնում է միջազգային գիտական գործընթացներից դուրս՝ խորացնելով այն մեկուսացումը, որը վերջին տարիներին դարձել է կառավարության քաղաքականության ցավալի հետևանք։
Բացահայտման մասշտաբը, գիտական արժեքը և պատմական Հայաստանի տարածքում գտնվելու փաստը հրամայական են դարձնում ՀՀ-ի արձագանքը։
Բայց... արձագանքը չկա։
Արդյոք այս լռությունը բնական գիտության ոլորտում տեխնիկական բացթողում է, թե՞ ՀՀ-ի մ ներսից պարտադրված իջազգային մեկուսացման քաղաքականության շարունակություն:
Ու եթե պաշտոնական Երևանը չի հայտարարում իր գիտական ներկայության պահանջը՝ նույնիսկ խորհրդանշականորեն, ապա այդ լռությունը համաշխարհային հանրության կողմից կարող է ընկալվել, որպես
պաշտոնական երևանի կողմից հայկական ժառանգությունից և գիտական իրավահաջորդությունից հրաժարում։
Հնարավո՞ր է, որ ՀՀ-ի կառավարությունը որևէ նախաձեռնություն չի ցուցաբերում՝ ապահովելու հայ գիտնականների ներգրավվածությունը Դիարբեքիրում՝ պատմական Հայաստանի տարածքում, իրականացվող ուսումնասիրություններին պաշտոնական բաքվի ճնշման տակ։
Մի բան ակնհայտ է, երբ լռում ես այնտեղ, որտեղ պետք է խոսել, պատմական լռությունը վերածվում է հետագա իրավունքների կորուստի։

Комментарии
Отправить комментарий