Պալենկե և Պորտասար. մշակութայն խտրականության առեղծվածը Արևմտյան Հայաստանում

 

 
Ինչո՞ւ է աշխարհը պաշտպանում մայաների սրբությունները, բայց լռում է այն մասին, թե ինչպես են թուրքերը ոչնչացրել կամ յուրացրել Հայկական լեռնաշխարհի  հազարավոր հուշարձանները։

Մեքսիկայի Պալենկեի արձանագրությունների տաճարի սարկոֆագը, իր խորհրդանշական հարուստ բարձրաքանդակներով, դարձել է համաշխարհային գիտական հանրության պաշտամունքի առարկա։
Հնագետների, մշակութաբանների, մեդիայի ու պատմաբանների համար սա սրբություն է, որը մշտապես ենթարկվում է ուսումնասիրության ու վերակառուցման։

Սակայն այս պատմության մեջ մեծագույն հակասությունը մեկ ուրիշ տեղ է.
մինչ ամբողջ աշխարհը պաշտպանում է մայաների ամեն մի քար, նույն աշխարհը լռում է թուրքական պետության կողմից Հայկական լեռնաշխարհում իրականացված՝ հայկական հուշարձանների համակարգային ոչնչացման մասին, որը միջազգային իրավունքի մեջ հստակ որակվում է որպես մշակութային ցեղասպանություն։

Այո՛, դա ոչ թե հուշարձանների դեմ հանցագործություն է, այլ՝ Մշակութային ցեղասպանություն (Cultural Genocide), ըստ ՄԱԿ-ի «Մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954թ. Հաագայում ստորագրված կոնվենցիայի ինչպես նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի

  եզրակացությունների, UNESCO-ի «World Heritage at Risk» համակարգի և Միջազգային քրեական իրավունքի պրակտիկայի՝ որպես համակարգված, պետականորեն ուղղորդված հարված որևէ ազգդի մշակութային հիշողությանը

Թուրքական պետությունն այս մոդելը կիրառեց հայոց Հայրենիքը յուրացնելու  նպատակով.ջնջելով հայկական քաղաքակրթության հետքը Հայկական բնաշխարհում, որպեսզի ցեղասպանական հանցագործություն՝ հողազրկումը, դարձնելով   «համատեքստից դուրս», «անծագում», ու «իրավաբանորեն դժվար ապացուցվող»։ 

Պորտասարը (Göbekli Tepe) - այն տեղն է, որտեղից սկիզբ առավ մարդկության 20-րդ քաղաքակրթությունը մեզանից շուրջ 14 հազար տարի առաջ՞

Ու այստեղ է պատմության վարագուրված և ամենավտանգավոր հանգույցը։

Պորտասարը՝ աշխարհի հնագույն մեգալիթյան համալիրներից մեկը (մ.թ.ա. 14-րդ հազարամյակ), գտնվում է Վիլսոնի իրավարար վճռի ժառանգորդ Արևմտյան Հայաստանի Հանրապետության  տարածքում, որը 1895-1923թթ  պետական մակարդակով իրականացված բնիկ հայերի զանգվածային կոտորածի  հետևան- քով այսօր գտնվում է Թուրքիայի վարչական վերահսկողության տակ։

   Համաշխարհային մակարդակով, որևէ գիտնական չի ժխտում, որ.

  •   Պորտասարից են սկսվել մարդկության առաջին աստղադիտական դիտարկումները

  • այստեղ են ձևավորվել խորհրդանիշների առաջին համակարգերը

  • այստեղ հայտնվել են համաշխարհային մշակույթի նախատիպերը

  • այստեղ են արմատները այն քաղաքակրթական բարձրացման, որն այսօր  իրեն  «21-րդ դարի քաղաքակրթության» գիտական աշխարհայացքի հիմքն է համարում:

  Իսկ Թուրքիան շարունակում է մերժել տարածաշրջանի նախահայկական շերտի գոյությունը, թաքցնում է այն ամենը, ինչ հայկական է և փորձ է անում վերագրել ամբողջ շերտը «թուրքական հնագույնության» կեղծապատում առասպելներին։

  Սա բնիկ հայերի դեմ, իրենց իսկ օրրանում իրականացված ցեղասպանությունը վերջանական ավարտին հասցնելու  հրեշավոր ծրագիր է։
   Եթե պաշտոնական Անկարան կարողանա պաշտոնական Երևանին ստիպել, որ հայերի դեմ իրականացված ցեղասպանության հուշակոթողում այլևս չիրականացվեն երթեր, ապա հայկական մշակույթի վերացումը  Հայկական լեռնաշխարհում կդառնա ժամանակի խնդիր, իսկ աշխարհի հնագույն քաղաքակրթության հիմքը կհայտնվի թուրքական քարոզչության տակ։ 

   Պալենկեն ուսումնասիրվում է, Պորտասարը հանրայնացվում է թուրքականացման քողով, իսկ Նեմրութի Հայոց Դիցերը վերագրվում են ուրիշ Աստվածների անուններ:

  Ողջունելի է, որ Պալենկեն պաշտպանված է միջազգային կառույցներով, իսկ
Պորտասարն էլ վերականգնվում է միջազգային դրամաշնորհներով։
  Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասվում հայկական հուշարձաններին…որոնց զգալի մասը  անհետացել են միջազգային հանրության անտարբերության պայման-ներում։

Թուրքիայի պետական կառույցները.

  • պայթեցրել են հայկական դամբարաններ

  • հարթեցրել են հազարավոր հին բնակավայրեր և  հուշարձաններ

  • բնաջնջել են  խաչքարերի դաշտերը

  • քանդել են հազարավոր եկեղեցիներ ու վանքեր

  • վերացրել են հայկական քաղաքակրթության մասին վկայող  ձեռագրերի պահոցները

  • մաքրել են ժայռապատկերների հնագույն շերտերը

  • փոխել են տեղանունները, թաքցնելով հայկական մշակութաբանական շերտը
     
    Սա հստակ համապատասխանում է մշակութային ցեղասպանության իրավական նշաններին, քանի որ իրականացվել է՝

  • պետական մարմինների կողմից

  • ծավալով լայնածավալ է ու համակարգված

  • նպատակ ունի  վերացնել Հայ ազգի պատմական հիշողությունը  ոչ միայն արևմտյան Հայաստանում, այլ Հայաստանի Հանրապետությունում , որտեղ իշխանության ղեկին հայտնվել են թուրքիայի կամակատար տարրեր:

Պալենկեի սարկոֆագը և հայկական հուշարձանների ճակատագիրը - նույն հարցի երկու բևեռներն են:     Պալենկեի սարկոֆագը 70 տարի է , ինչ ուսումնասիրվում է՝

  • 3D սկանավորում

  • թվային վերակառուցում

  • մշակութաբանական բացատրության բազմաշերտ վերլուծություն

Իսկ հայկական հուշարձանները՝ ոչնչացվել են այնպես, որ նույնիսկ դրանց ուսումնասիրելու հնարավորությունն է  վերացել։

Եվ այստեղ է հառնում  հայոց քաղաքական-մշակութային կեցվածքի հիմնական հարցը. 

   Ինչո՞ւ է մայաների յուրաքանչյուր քար համարվում մարդկության սեփականություն, իսկ Արևմտյան Հայաստանի հազարավոր հայկական հուշարձանների ոչնչացումը՝ արժանանում է  միջազգային հանրության լռությանը ։ 

  Պատասխանը . եթե հայկական ժառանգությունը ճանաչվի՝ կկոտրվեն Թուրքիայի կեղծ պատմական հիմքերը, և աշխարհը ստիպված կլինի ընդունել.

  • հայկական բնօրրանը

  • հայկական մշակույթի հնագույնությունը

  • հայկական քաղաքակրթության մասնակցությունը համաշխարհային գիտելիքի ձևավորմանը

Առավել ևս՝ Պորտասարը, որտեղից սկիզբ է առել մարդկության առաջին մշակութային հիմքը։   Եզրակացություն — սա ոչ միայն պատմություն է, այլ քաղաքական հարված

Պալենկեն հարգվեց, վերականգնվեց, դարձավ համաշխարհային արժեք։
Պորտասարը ուսումնասիրվում է՝ որպես մարդկության cradle.
Իսկ հայկական հազարավոր հուշարձանները ոչնչացվեցին՝ միջազգային լռության պայմաններում։

Այս հանդուրժումը ինքնին դարձավ միջազգային իրավունքի խախտում

և մշակութային ցեղասպանությանը մջազգային հանրության  անուղղակի համահեղինակություն։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»