Դաստիարակչական հետևություն մեր օրերի համար

 

   1905–1917 թթ. հայերի և մահմեդականների   կազմակերպվածության         համեմատությունը.
 պատմական դաս մեր օրերի համար

1905–1906 թթ. հայ–թաթարական պատերազմը միայն ռազմական բախում չէր։ Դա խորը շոկ էր, որը վերաձևեց ողջ տարածաշրջանի քաղաքական տրամաբանությունը։ 

Հայկական հասարակության ողջ մտավոր ու կազմակերպչական ներուժը խորասուզվեց գոյապաշտպանական պայքարի մեջ։Ինչպես նշում է Տ. Սվիետոխովսկին․

«Նրանց էներգիայի մեծ մասը կլանվում էր տեղական աշխարհազորայինների կազմակերպմամբ և գյուղերի պաշտպանությամբ»։  Տպավրությունն այն է, որ հայությունն արդեն  հոգնել էր հազարամյակների մշակութային ստեղծագործություններից, անվստահ էր ու  ճնշված։ Իսկ հակառակ կողմում՝ մահմեդական վերնախավը, նույն այդ տարիներին անցնում էր քաղաքական ինքնակազմակերպման արագացված ճանապարհով՝ դնում էին ապագա պետության հիմքերը

Մահմեդական կողմի համագումարները. քաղաքական ծրագրավորված վերելք

1905–1917 թթ. մահմեդականները կազմակերպեցին շուրջ տասը համամահմեդական և տարածաշրջանային համագումարներ.

  1. 1905 – I Համամուսուլմանական համագումար (Նիժնի Նովգորոդ)

  2. 1906 – II Համագումար (Պետերբուրգ)

  3. 1906 – III Համագումար

  4. 1907 – IV Համագումար

  5. 1908 – Համագումար Բաքվում

  6. 1911 – Թիֆլիսի համագումար

  7. 1914 – Բաքվի ռազմական-քաղաքական ժողով

  8. 1917 – I Համամուսուլմանական կոնգրես (Մոսկվա)

  9. 1917 – II Մոսկովյան համագումար

  10. 1917 – I և II Թուրքական-մահմեդական քաղաքական կոմիտեների համագումարներ (Կովկաս)

Դրանց շնորհիվ ստեղծվեցին հայության դեմ պայքարի միասնական քաղաքական ինժեներիա՝

հայության դեմ պայքարի դրոշի շուրջ միավորվեց ողջ մահմեդական աշխարհը, ստեղծել համահամայնքային քաղաքական համակարգ, սահմանվեվ ապագա պետության («Ադրբեջան») գաղափարական հիմքերը, ամրապնդվեց կազմակերպական և ռազմական ցանցեր, ձևավորվեց միասնական քաղաքական օրակարգ և արտաքին հովանավորների (ԺեոնԹուրքիա, Գերմանիա) հետ փոխադարձ հարաբերություններ։։

Թոփչիբաշև, Ռասուլզադե, Աղաօղլու, Նարիմանով, Խոյսկի, Մեհմանդարով, Շիխլինսկի և այլք՝  սովորական անհատներ չէին Դրանք միասնական դաս էին, միևնույն՝ հակահայ ռազմավարության կրողներ։

Հայկական կողմի համագումարները և մտավորականության ներուժի փոշիացումը 

Նույն ժամանակահատվածում հայերը կարողացան կազմակերպել ընդամենը երկու խոշոր կուսակցական համագումար (ՀՅԴ 1906 և Հնչակյան կուսակցություն 1911)։Դրանք չկարողացան ստեղծել միասնական հայկական ազգային-քաղաքական կենտրոն։

Նույնիսկ մշակութային դաշտը, որտեղ կարող էին ձևավորվել միասնական մտքեր և ծրագրեր, չդարձավ համազգային հարթակ։ Թումանյանի գլխավորած Վերնատունը, որը  հայ առաջադեմ մտավորականության ինտելեկտուալ միջուկն էր, չկարողացավ գրական և նոր հոգևոր ուղղվածության շրջանակից դուրս գալ։ Անհրաժեշտից շատ քիչ մտավորականներ արձագանքեցին նրա միավորիչ կոչին, և այդ եզակի նախաձեռնությունը չվերածվեց ազգային ռազմավարության ձևավորման կենտրոնի։

Մինչդեռ ունեինք փայլուն անհատներ՝ Ստ. Շահումյան, Արամ Մանուկյան, Լևոն Շանթ, Սիլիկյան, Անդրանիկ, Վրացյան, Ավետիք Իսահակյան, Ռոստոմ, Տերյան և այլք, բայց Նժդեհի բնութագրմամբ, ապերախտ ժողովուրդը, նրանց չընդունեց որպես հայ Ազգի համակարգային մեծություն։

Այսպիսով, հակադրությունն առավել քան պարզ է․
-մահմեդական կողմը՝ միասնական քաղաքական ուղեղ,
-հայկական կողմը՝ բազմաբեկոր,  մասնատված , երբեմն նաև իրար ատող մտավորականություն։          

Ուժերի հարաբերակցության հետևանքը

Մահմեդականների տասը համագումարների շնորհիվ ձևավորվեց՝

Ստեղծվեց միասնական քաղաքական օրակարգ՝ պանթյուրքիզմից մինչև Կովկասյան մահմեդական ինքնություն, կազմավորվեց շովեն քաղաքական վերնախավ, որը 1918-ին հիմնեց Ադրբեջանի Հանրապետությունը, ստեղծվեց ակտիվ դիվանագիտական ցանց՝  Ստամբուլ, Բեռլին, Մոսկվաազմաորվեցին լավ մարզված զինված ուժեր՝ «Թաթարական հավաքներ», «Կովկասյան մահմեդական բանակ», որոնք 1918-ին դարձան Նուրի փաշայի ուժերի հենարանը և տարածքային հավակնությունները ինստիտուցիոնալացվեցին՝ Բաքու, Շուշի,  Նախիջևան և մեր օրերում նաև Զանգեզուր։

Հայ քաղաքական կուսակցությունների  երկու համագումարների արդյունքում ոչ միայն մերժվեց Արմենակ  Ղազարյանի համահայկական հեղափոխության նախապատրաստաման առաջարկը , այլև անհասկանալի պայմաններում  նրան ոչնչացրին,  Նիկողայոս Տեր-Հովհաննիսյանի շնորհիվ   ստեղծվեցին ինքնա-

պաշտպանական բջիջներ և հայությունը փրկվեց զանգվածային բնաջնջումից, վերջ չտրվեց կուսակցական մրցակցությանը, Հայ առաքելական եկեղեցին չունե-նալով համահունչ ռազմավարություն՝ չկարողացավ իր հեղինակությամբ գլխա- վորել ազգային ազատագրական պայքարը և ստվերային թեոկրատիայից անցնել բացահայտ կրոնապետության։

  Այսինքն հայության  խոչընդոտը ոչ թե անհատների կամ կառույցների պակասն էր, այլ միասնության բացակայությունը։

1905–1917 թթ. պատմությունը մեզ տալիս է արևի պես պարզ ճշմարտու-թյուն․

Ազգը փրկում է ոչ թե անհատների կամ ֆիդայիների խիզախությունը, այլ  քաղաքական մտքի շուրջ համազգային միավորվածությունը։

  Երբ հակառակ կողմը կերտում էր ապագա պետություն՝ համագումար առ համագումար,մենք կորցնում էինք տարիներ՝  բեկորների վերածելով հայ Ազգի ահռելի ներուժը։

  Այսօր, նույնքան վտանգավոր ժամանակներում, պարտավոր ենք վերջապես պատմությունից մեզ հասած  այդ դառը դասը։
  Համազգային միասնությունը սկսվում է ոչ թե կարգախոսներից, այլ միասնական քաղաքական կենտրոնից, միասնական մտքից, միասնական ծրագրից։
   

   Այդպիսի կենտրոն համայն հայության համար  հանդիսա նում է Արևմտյան Հայաստա-նի Հանրապետությունը՝ նա-խագահ Արմենակ Աբրահա-մե-անի գլխավորությամբ:
  Եթե ունենք հաղթելու և հա-րատևելու ցանկություն, եթե չենք ուզում հայտնվել ռազ-մաքաղաքական ծանրագույն ճգնաժամի մեջ, ապա կամք  պետք է ունենանք  միավոր-վելու միջազգայնորեն ճա-նաչված Արևմտյան Հայաս-տանի Հանրապետության դրոշի շուրջ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»