Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը պետականակերտման համազգային ծրագիր է

 

 

 Հայ  կուսակցա-թայֆայական համակարգը պատմականորեն  անարդյունավետ և կործանարար դուրս եկավ: 

  Արևմտյան Հայաստանի Հանրապետության պետականակերտումը  օրվա հրամայականն է:

20-րդ դարասկզբին հայերի քաղաքական, ռազմական և կազմակերպչական ներուժը ձևավորվել էր գոյատևման, ոչ թե պետականազդեցության տրամաբանությամբ։ Մեր կառույցները ծնվել էին պաշտպանվելու, ոչ թե պետություն կառուցելու անհրաժեշտությունից։ Եթե նույնիսկ  ջանքերը համարենք ազնիվ մղում, իսկ իրենց կրողները՝ անձնազոհ, ապա պետական հզոր մեքենայի բացակայության պայմաններում, այդ ջանքերը չէին կարող կանգնեցնել համաշխարհային մահմեդական համերաշխությամբ սնվող, ժեոնթուրքական ռասիստական պետությամբ կազմակերպված պանթուրքական ագրեսիան։

Հայ քաղաքական կուսակցությունները՝ ՀՅԴ, Ս.Դ. Հնչակյան, ապա Ռամկավարներ, փաստացի զբաղվում էին 1/ տեղային ինքնապաշտպանությամբ, 2/ փախստականների և սովյալների հարցերով, առանց ռազմավարական օրակարգի, 3/ եվրոպացիներին Ժեոնթուրքական ռասիզմի ճիրաններում հայ ժողովրդի ողբերգությունը ներկայացնելով, բայց  ոչ թե պետական լծակներ ստեղծելով և 4/ հաճախ՝ ներքին մրցակցությամբ ու նյութական շահերով։

Այս ամենը  համարժեք չէր այն ահռելի ուժին, որն ունեին  բանակով, գաղափարախոսությամբ, ֆինանսավորմամբ, միջազգային դիվանագի-տությամբ ժեոնթուրքական պետությամբ ամրապնդված  թուրքական ժողովուրդները։

Արմենակ Ղազարյանի, ապա Նիկոլ Դումանի համահայկական ապստամբության ծավալման կոչերը լայն արձագանք չգտան թերուս հայ զանգվածների մեջ։ Նույնը տեղի ունեցավ նաև  Պողոս Նուբար–Ստեփան Շահումյան–Ստեփան Զօրեան (Ռոստոմ)  եռյակի առաջարկած պետական դիմադրության ծրագրերը։

 Բազմամիլիոն հայ զանգվածի մի զգալի հատվածն ապրում էր “որտեղ հաց, այնտեղ կաց” տրամաբանությամբ, իսկ կուսակցությունները՝ փոխադարձ անվստահություններով ու թայֆայականությամբ։ Հետևանքը՝ թուրքական պետությունը չհանդիպեց համահայկական կազմակերպված դիմադրության՝ բացի Նեմեսիս վրեժխնդրական գործողությունից, որն էլ անհասկանալիորեն կանգնեցվեց ՀՅԴ ներքին հրահանգով։

Եզրահանգում՝ կուսակցական-թայֆայական մտածողությունը հայ Ազգի մեջ  դատապարտված է պարտության

Հայկական պատմական և ներկա,կուսակցությունները,  ձևավորվել են օտարկառույցների ազդեցությամբ և հետապնդել են ոչ թե պետականություն ստեղծելու գաղափարի իրականացումը, այլ թայֆայական ու գաղափարական մրցակցության,այսինքն՝ ազգը պատակտելու նպատակ։ Այդ պատճառով նրանք բնականաբար չեն կարող լինել համազգային պետականության կառուցող ուժ։

  Մեր Ազգի պատմությունը ցույց է տալիս անժխտելի օրինաչափություն՝
երբ հայությունը միավորված է պետական գաղափարի շուրջ, մենք մտնում ենք հարատևման, արարման դաշտ և հաղթում ենք։ Երբ բաժանվում ենք կուսակցական, թայֆայական կառույցների միջև,  դառնում ենք անմիաբան ու բնականաբար՝ պարտվում ենք։ 

Արդի միջազգային իրավունքի տեսանկյունից, ՀԱՅ ԱԶԳԻ Պետականակերտման իրավական հիմքերն են՝  Թուրքահայաստանի մասին հռչակագիր (1917թ. դեկտեմբերի 29/31), Սևրի հաշտության պայմանագիր (1920թ. օգոստոսի 10) և 1920 թ.  նոյեմբերի 22-ին ,    «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի (Վուդրո Վիլսոնի) որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ» :

 


Քանի որ, վերոնշյալների միակ ժառանգական իրավահաջորդը Արևմտյան Հայաստանի Հանրապետությունն է՝ նախագահ Արմենակ Աբրահամեանի գլխավրությամբ, ուստի պետական գաղափարը միակն է, որը ունի միջազգային իրավունքի հստակ, գործող և տարածք սահմանող փաստաթղթեր.

1) Թուրքահայաստանի մասին հռչակագիրը (1917–1918)

Առաջին քաղաքական փաստաթուղթն է, որտեղ հայ քաղաքական ու հանրային գործիչներին  հստակ հուշվեց՝
Արևմտյան Հայաստանը պետք է դառնա անկախ պետականություն։

2) Սևրի խաղաղության պայմանագիր (1920)

Միջազգային իրավունքի առումով դեռ գործող է, քանի որ երբեք չի չեղարկվել և ունի ստորագրություն ու վավերացում մի շարք պետությունների կողմից։ Սևրի 88–93 հոդվածները սահմանում են Հայաստանի անկախությունը և Թուրքիայի պարտավորությունները։

3) Վիլսոնի իրավարար վճիռ (1920, նոյեմբերի 22)

ԱՄՆ նախագահի կողմից կատարված իրավարար որոշումը սահմանում է Արևմտյան Հայաստանի Հանրապետության (մայրաքաղաք Էրզրում)  սահմանները Թուրքաիայի հետ։

Վիլսոնի իրավարար վճիռը վերջնական է,  վերանայման ենթակա չէ և ուժ ունի մինչև իր գործնական իրականացումը՝ որովհետև Սպիտակ Տունը երբևէ չի հրաժարվի իր ստորագրությունից։

Այս երեք սյուների վրա  Պողոս Նուբարի հիմնադրած և Արմենակ Աբրահամյանի ղեկավարությամբ հետևողականորեն շարունակվող Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը, լիովին լեգիտիմ է միջազգային իրավունքով և չի պահանջում որևէ նոր բանակցություն իր գոյությունն ու իրավազորությունը հաստատելու համար։

  Հայության վհատված և թերհավատ մասը՝ Արձախի կորուստից հետո, վստահություն չունի նոր պետության ամրապնդման և հարատևման հնարավորության նկատմամբ։ Բայց պատմությունը հակառակն է ցույց տալիս.

                           Իսրայել

Դասական օրինակ՝ աշխարհասփյուռ ժողովուրդ, ներսում բաժանված կուսակցություններով, բայց միավորված ազգային-պետական գաղափարի շուրջ։ Պետականությունը ստեղծեցին ոչ թե կուսակցությունները, այլ համահայեցողական նպատակի՝ հայրենիքի վերականգնման շուրջ համախմբված ազգը։

                          Սինգապուր

Փոքր ժողովուրդ, բաշխված ռեսուրսներից զուր տարածքում։ Բայց հաստատակամ պետական ծրագիրը վերածվեց Սինգապուրյան հրաշքի։

          Արևելյան Թիմոր, Հարավային Սուդան, Կոսովո

Փոքրաթիվ ժողովուրդներ, որոնք պետականություն ստեղծեցին միջազգային իրավունքի հիմքով և քաղաքական կամքով։

Եթե այս օրինակները հաջողել են առանց այնպիսի պատմական, իրավական ու բարոյական հիմքերի, ինչ ունենք մենք՝ ապա հայության նկատմամբ որևէ «անհնար է» ձևակերպում պարզապես  ընդունելի չէ։ 

  Այսօր անհրաժեշտ է ընդլայնել հայության մտահորիզոնը դեպի Արևմտյան Հայաստանի Հանրապետության կայացումը

  1. «Երկրի հակառակ կողմը»  ներայացնող ռեժիմի կողմից ՀՀ-ի 


    տարածքային կրճատումները
     և պաշտոնական հրաժարումները ոչ միայն պատմական տարածքներից , այլև հայության համար սրբազան լեռ հանդիսացող Արարատից, ստեղծել են նոր քաղաքական և իրավական վակուում։

  2. Երևանում ծվարած «երկրի հակառակ կողմի» ռեժիմի պաշտոնական քաղաքականությունը այլևս չի ներկայացնում համահայկական ամբողջը։

  3. Սակայն Արևմտյան Հայաստանի Հանրապետության իրավական հիմքերը մնում են անխախտ և միջազգային իրավունքով պաշտպանելի։

  4. Դրանով իսկ հայությանը անհրաժեշտ է ունենալ երկրորդ պետական կենտրոն, որը կարող է ձևավորել համահայկական օրակարգ, արտաքին քաղաքականություն և պահանջատիրություն։

Այս գաղափարի շուրջ հայության համախմբումը կարող է լինել այն, ինչի բացակայությունը  20-րդ դարում պատճառ դարձավ պատմական Հայաստանի արմատական հատվածի կորստին։

  Թայֆայականությունը և կուսակցամոլությունը հայ ազգին տարավ կոտորածների, տեղահանությունների և պետականության կորստի։

Այսօր մհայ ազգը պետք է առաջնորդվի ՈՒժականության  բանաձևով  .

Համազգային, ոչ թե կուսակցա-թայֆայական կազմակերպում։

Պետական մտածողություն, ոչ թե ոհմակային շահ։

Արևմտյան Հայաստանի Հանրապետության միջազգային իրավունքի վրա կառուցված ծրագիր։

Այս բանաձևն է Հայ Ազգի երկարաժամկետ անվտանգություն ապահովող միակ ռազմավարությունը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»