Փոքր պետության գոյատևման հայկական մոդել

 

  Հայաստանի Հանրապետության  գոյության հիմնական հարցը աշխարհաքաղաքական կողմ ընտրելը չէ։ ՀՀ -ի հիմնարար խնդիրը սեփական պետական նպատակի ձևակերպումն է։

Պետությունը փրկվում է ոչ թե արտաքին հովանավոր գտնելով, այլ՝
ինքնարժևորմամբ, ներքին կարողության կառուցմամբ և  վեհ ազգային    նպատակով։

  Անկանխատեսելի հարևաններով շրջապատված ՀՀ-ի նման փոքր պետությունը կարող է գոյատևել, զարգանալ և ազդեցություն ունենալ միայն այն դեպքում, երբ գործում է որպես սուբյեկտ, ոչ թե օբյեկտ։  

I. Պետության գոյության բանաձևը՝ նպատակ, կարողություն, արժանապատվություն

Պետությունը կենսունակ է, եթե ունի. ա/ հստակ ազգային նպատակ, բ/ ինստի-տուցիոնալ կարգապահ կառավարում, գ/ պատմական հիշողություն և ռազմա-վարական տեսլական, դ/ քաղաքական պատասխանատվություն՝ կորցրածը վերականգնելու համար և ե/ կամք՝ տնտեսական, ժողովրդագրական և ռազմական կարողություն կառուցելու համար

Պետությունն առանց նպատակի տարածք է, առանց բնակչության՝ քարտեզ, իսկ առանց կարողության՝ բանտարկյալ։ 


II. Փոքր պետության միջազգային մոդելը՝ ինքնուրույնություն և հաշվարկ

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ փոքր պետությունները հաջողում են, երբ.

  • չեն դառնում որևէ մեկ բևեռի արբանյակ

  • վարում են բազմավեկտոր արտաքին քաղաքականություն

  • կառուցում են ուժեղ ներքին հաստատություններ

  • դառնում են տնտեսա-ռազմավարական պահանջված գործընկեր

  • ունեն սեփական բազմամիլիոն մարդկային, գիտական և տնտեսական ներուժի ստեղծման կարճաժամկետ, միջնաժամկետ և հեռաժամկետ վարդապետություն

Հայաստանի մոդելը պետք է լինի ինքնիշխան, հաշվարկված և ինստիտուցիոնալ ուժի վրա հիմնված։ 

III. Արձախ, Նախիջևան և ազգային վերականգնման տրամաբանությունը

Տարածքային և պատմական իրավունքները վերականգնվում են ոչ թե հռետորաբանությամբ, այլ կարողությամբ։

  • առաջիկայում Արձախը վերադարձվելու է միայն ռազմական ուժով, կազմակերպվածությամբ և ժամանակի հաշվարկով

  • Նախիջևանի հարցը լուծվում է ժողովրդագրական, քաղաքական և ռազմավարական գործընթացների համադրությամբ

  • Ազգային ներուժի վերականգնում և կիրառում հնարավոր է միայն այն դեպքում, երբ պետությունն ունի տնտեսական, ժողովրդագրական և ռազմական ներուժ

 Առանց բազմամիլիոն բնակչության չկա անվտանգ սահման, մարտունակ բանակ և վերականգնվող հայրենիք։ 

   IV. Ժողովրդագրությունը՝ ազգային անվտանգության առանցք

Ժողովրդագրությունը սոցիալական քաղաքականություն չէ։ Այն պետական անվտանգության հիմնական գործոնն է։

Պետության ռազմավարական նպատակն է. 

  • բնակչության թվի կայուն աճ

  • ներգաղթի խթանում

  • երիտասարդ ընտանիքների տնտեսական ապահովում

  • աշխատատեղերի զանգվածային ստեղծում մարզերում

  • նոր բնակավայրերի հիմնում և ավերվածների վերականգնում

Մարդկային բազմամիլիոն զանգված ունեցող պետությունն է ստեղծում  սահման, բանակ, տնտեսություն և պատմական շարունակականություն։ 

V. Աշխատատեղը՝ պետություն կառուցելու հիմնական տեխնոլոգիա

Աշխատատեղը միայն տնտեսական կատեգորիա չէ։
Այն մարդուն Հայրենիքին կապելու ռազմավարական գործիք է։

Պետության առաջնահերթ խնդիրն է.

  • արդյունաբերական աշխատատեղերի զանգվածային ստեղծում

  • վերամշակող արդյունաբերության զարգացում

  • մարզերում խոշոր արտադրական և գյուղատնտեսական համալիրների հիմնում

  • պետական գնումների միջոցով ազգային արտադրողի պաշտպանություն

  • ներդրողի իրավական և տնտեսական պաշտպանություն

Սոցիալական քաղաքականության ամենաարդյունավետ ձևը աշխատատեղ ստեղծելն է, ոչ թե նպաստ բաժանելը կամ որ առավել վատթար է գանձարանից պարգևավճարներ շռայլելը։ 

VI. Պետություն՝ որպես արտադրական և ռազմական համակարգ

Հայաստանի գոյատևման մոդելը ենթադրում է.

  • պաշտպանված ներքին շուկա

  • պետական արդյունաբերական ռազմավարություն

  • ռազմարդյունաբերական համալիրի զարգացում

  • տեխնոլոգիական ինքնաբավության աստիճանական աճ

  • տնտեսական ինքնուրույնություն արտաքին ճնշումների հանդեպ

Առանց արտադրության պետությունը սպառող է, առանց ռազմարդյունաբերության՝ խոցելի, իսկ առանց տնտեսության՝ կախված։ 

VII. Արտաքին քաղաքականություն՝ սառը պրագմատիզմի հիմքով

Հայաստանը պետք է առաջնորդվի ոչ զգացմունքով, այլ հաշվարկով։

Թուրքիայի հետ՝ սառը պրագմատիզմ և ազգային շահի առաջնահերթություն

  • ուժի և անվտանգության վրա հիմնված դիրք

  • տնտեսական կախվածության բացառում

  • իրավական և պատմական դիրքերի պահպանում

  • ընտրողական  համագործակցություն՝ առանց ռազմավարական զիջումների

Ռուսաստանի հետ՝ պայմանագրային և շահային հաշվարկ

  • կախվածության նվազեցում

  • փոխշահավետ համագործակցություն ռազմա-տնտեսական ոլորտներում

  • ինքնիշխանության պահպանում

Իրանի հետ՝ տարածաշրջանային և տնտեսական գործընկերություն

  • էներգետիկ և տրանսպորտային համագործակցություն

  • տարածաշրջանային հավասարակշռման քաղաքականություն
    Հարավ-հյուսիս գերարագ երկաթգծի կառուցում  
    Բենդեր Աբբասից (Պարսից ծոց) մինչև Նովոռոսիյսկ  (Սև ծով)

Հնդկաստանի հետ՝ ռազմատեխնիկական և տեխնոլոգիական առանցք

  • պաշտպանական համագործակցության խորացում

  • բարձր տեխնոլոգիաների զարգացում
    օդուժի համատեղ զորավարժությունների անցկացում

ԱՄՆ-ի հետ՝ գործընկերություն առանց ենթակայության

  • ներդրումային և տեխնոլոգիական ծրագրեր

  • քաղաքական համագործակցություն՝ ինքնիշխան օրակարգով

Հայաստանի արտաքին քաղաքականության սկզբունքն է՝ բազմավեկտորություն ինքնիշխանության հարգմամբ։ 

VIII. Հայաստանը՝ որպես մոդել, ոչ թե խնդրող պետություն

ՀՀ-ն պետք է  նպատակ ունենա  դառնալ.

  • տարածաշրջանային տնտեսական խոշոր հանգույց

  • տեխնոլոգիական և գիտական կենտրոն

  • արտադրական և լոգիստիկ կամուրջ

  • քաղաքականապես ինքնուրույն դերակատար

Փոքր պետությունը ուժեղ է, երբ դառնում է պահանջված, ոչ թե խոցելի։ 

IX. Եզրափակիչ  թեզ

Հայաստանի Հանրապետության ապագան որոշվում է ոչ թե արտաքին խոստումներով, այլ՝
իր բնակչության թվով, աշխատող տնտեսությամբ, հզոր ռազմական կարողությամբ և ազգային միաբան կամքով։

Ուժը ստեղծում է անվտանգություն։ Կարողությունը՝ ինքնիշխանություն։ Բազմամիլիոն Ազգըը՝ պետություն։
Նպատակը՝  հարատևում։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

ՔՆՆԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ «ԴԻՔ. ՉԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ» ԳՐՔԻ 9-րդ ԳԼԽԻ