Համադրված ապացույցներ Համշենցիների հայկական ծագման մասին
Համշենի հայերի (Hemşinliler -Համշենցիներ/ ) ծագման հարցը ժամանակակից Թուր-քիայում գիտա-քաղաքական մանիպուլյացիայի առարկա է։ Պաշտոնական թուրքական պատմագրությունը համառորեն համշենցիներին ներկայացնել որպես թյուրք-օղուզական ծագում ունեցող բնակչություն, անտեսելով պատմական աղբյուրները, լեզվաբանական փաստերը և տարածաշրջանի հնագույն ազգա-մշակութային շերտերը։
Սույն հրապարակման նպատակն է միավորել և համակարգել առկա պատմական, լեզվաբանական, հիդրոնիմական և ազգագրական տվյալները, ապացուցելու համար, որ համշենցիները մաքուր հայկական ծագում ունեն և պատմականորեն ձևավորվել են Հայկական լեռնաշխարհի հյուսիսային՝ Պոնտոսյան հատվածում։
I. Նախահայկական և հնագույն շրջաններ (մ.թ.ա. XVIII–VIII դդ.)
Մ.թ.ա. 18–13-րդ դարերում Սև ծովի հարավ-արևելյան ափը (ժամանակակից Թուրքիայի հյուսիս-արևելք) հանդիսանում էր Հայասա պետական-քաղաքական միավորի մասը։ Հայասան հին հայկական պետական կազմավորում էր, որի ժառանգական ազդեցությունը պահպանվել է հետագա բոլոր տեղական իշխանությունների մեջ։
Մ.թ.ա. 13–8-րդ դարերում, Հայասայի քայքայումից հետո, տարածքում ձևավորվում են շուրջ 60 փոքր իշխանություններ, որոնցից առանձնահատուկ դեր ուներ Խալդիան։ Խալդի ցեղը՝ որպես Հայասայի ցեղային միավորներից մեկը, համարվում է ժամանակակից համշենցիների հնագույն նախնիներից։
II. Հունա-հայկական քաղաքական փուլեր (մ.թ.ա. VIII դ. – մ.թ. V դ.)
Մ.թ.ա. 8–7-րդ դարերում հույն գաղութարարները Մակեդոնիայից հիմնում են մի շարք նավահանգստային քաղաքներ Սև ծովի ափին, որոնցից խոշորագույնը Տրապիզոնն էր։ Կարևոր է ընդգծել, որ հունական բնակեցումը եղել է ափամերձ, մինչդեռ լեռնային ներքին շրջանները պահպանել են տեղական՝ հայկական բնակչությունը։
Մ.թ.ա. 6–2-րդ դարերում Խալդիան մտնում է Փոքր Հայաստանի կազմի մեջ, իսկ մ.թ.ա. 2–1-րդ դարերում ամբողջ Փոքր Հայաստանը, ներառյալ Խալդիան, ընդգրկվում է Պոնտոսի թագավորության կազմում։
Մ.թ. 1–5-րդ դարերում տարածաշրջանը դառնում է Հռոմեական կայսրության մաս, իսկ 5–11-րդ դարերում՝ Բյուզանդիայի, որտեղ Խալդիան երբեմն հանդիսանում է առանձին թեմ, երբեմն ընդգրկվում է Արմենիկոն հայկական խոշոր թեմի կազմում։
III. Համշենի հիմնադրումը՝ որպես հայկական իշխանական կենտրոն
(VII–IX դդ.)
7-րդ դարում, արաբական ճնշումներից խուսափելով, շուրջ 12 հազար հայ զինվորներ և նրանց ընտանիքները, իշխան Համամ Ամատունու գլխավորությամբ, նահանջում են Կարինից (Էրզրում) դեպի Խալդիա։
Այստեղ Համամ Ամատունին հիմնադրում է ամրոց, որը կոչում է Համամշեն, անվանում, որը հետագայում կկրճատվի և կվերածվի Համշեն, իսկ ավելի ուշ՝ թրքական ձևով Հեմշին։
Համամշենի ամրոցը վերահսկում էր ամբողջ գավառը, ինչի արդյունքում ամբողջ տարածքը աստիճանաբար հայտնի դարձավ որպես Համշեն։ Սա բացառապես հայկական հիմնադրություն էր՝ թե՛ անունով, թե՛ բնակչությամբ։
IV. Լեզվաբանական և էթնոնիմական ապացույցներ
1. «Սոմեխի / Սումեխի» էթնոնիմը
Լազ ուսումնասիրող Իրֆան Չաղաթայ Ալեքսիշին փաստում է, որ լազերը համշենցիներին անվանում են սումեխի, իսկ նրանց բնակության տարածքը՝ Սումեխիթի։ Վրացերենում հայերը կոչվում են սոմեխի, Հայաստանը՝ Սոմխեթի։
Այս բառը․
-
երբեք չի նշանակել «հարավային»,
-
չի առնչվում վրացերեն samkhret (հարավ) բառի հետ,
-
հանդիսանում է քարթվելական լեզվաընտանիքի միասնական էթնոնիմ հայերի համար։
Այսպիսով, համշենցիների «սումեխի» անվանումը լազերենում ուղղակիորեն
նշանակում է հայ։
V. Աշխարհագրական արեալը և սահմանային հիպոթեզը
Համշենցիների պատմական տարածքը գտնվում է Թուրքիայի կողմից զավթված Արևմտյան Հայաստանում՝
Փարդանիս (Ֆըրթընա), Աթինա ( Փազար) և Մեծ Ձոր (Սենոզ) գետերի ավազաններում։
-
Փարդանիս և Աթինա գետերը սկիզբ են առնում Պոնտական լեռներից և հոսում դեպի Սև ծով՝ անցնելով համշենցիների լեռնային բնակավայրերով։
-
Մեծ Ձոր գետի Սենոզ անվանումը հունական ծագում ունեցող հիդրոնիմ է, ինչը թույլ է տալիս առաջադրել գիտական հիպոթեզ, որ այն միջնադարում գործել է որպես պոնտական հույների և լեռնային հայերի (համշենցի ների) բնակչության ազգային ազդեցության գոտիների պայմանական սահման։
Սա ևս մեկ անգամ վկայում է, որ համշենցիները տեղաբնիկ ժողովուրդ են այդ տարածաշրջանում։
VI. Տրապիզոնի կայսրությունը և համշենցիները (1204–1461)
1204–1461 թթ. Համշենը եղել է Տրապիզոնի կայսրության արևելյան հատվածը։ Կոմնենոսների դինաստիան ունեցել է խառը հունա-հայկական ծագում։ Բնակչության հարաբերակցությունը մոտավորապես եղել է․
-
60% հույներ (հիմնականում Տրապիզոն քաղաքում),
-
35% համշենցիներ (լեռնային արևելյան շրջաններում),
-
4% վրացիներ,
-
1% այլ ազգեր։
Կայսրության արևելյան շրջաններում բնակչության ավելի քան 90%-ը համշենցիներ էին։
VII. Օսմանյան նվաճում, իսլամացում և բաժանում (XV–XVI դդ.)
1461 թ. Համշենը նվաճվում է օսմանյան թուրքերի կողմից։ 16-րդ դարի սկզբին իրականացվում են պատժիչ արշավանքներ և բռնի մահմեդականացնում են բնիկ հայերին: Մինչև 1915թ. համշենցիները բաժանվում են չորս հիմնական խմբի․
-
Հոպա Հեմշինլի – սուննի մահմեդականներ, խոսում են հայերեն
-
Բաշ Հեմշինլի (Ռիզե) – սուննի մահմեդականներ, խոսում են թուրքերեն՝ հայկական հնչյունաբանությամբ
-
Քրիստոնյա համշենցիներ (Հոմշենցիկ) – հատանոզական դավանանքի հայախոս հայեր
և Փրկչական հավատքի հայախոս հայեր
VIII. Ցեղասպանություն, տեղահանություն և արդի վիճակ
1876–1908 և հատկապես 1915 թ. ժեոն թուրքերի կողմից Հայերի դեմ իրականացված ցեղասպանության ընթացքում քրիստոնյա համշենցիները ենթարկվեցին զանգվածային կոտորածների և տեղահանության։ Մոտ 75,000 համշենցիներ փախչում են Ռուսական կայսրություն՝ Կրասնոդար, Աբխազիա։
Այսօր․
-
քրիստոնյա համշենցիները ապրում են Ռուսաստանում և Աբխազիայում (մինչև 400,000 մարդ),
-
պատմական Համշենում մնացել է միայն իսլամացված հատվածը (մոտ 400–500 հազար)։
Թուրքիան իրականացնում է պետական մակարդակի միաձուլման քաղաքականություն, պատմության խեղաթյուրմամբ փորձելով համշենցիներին ներկայացնել որպես սելջուկ-թուրքերի ժառանգներ, ինչը հակասում է լեզվաբանական, մարդաբանական և պատմական բոլոր փաստերին։
Եզրակացություն
Համշենցիները հանդիսանում են հայ ազգի հնագույն և անբաժանելի հատվածը։ Նրանց լեզուն, պատմությունը, տեղանունները, գետերի անվանումները և էթնոնիմները վկայում են ՝
Համշենը հայկական է, իսկ համշենցիները՝ հայեր։
Комментарии
Отправить комментарий