Պարտված ես, եթե ոտքի չես կանգնել՝ սխալիդ գիտակցմամբ

 


Ազգը չի պարտվում կործանարար հարվածից։ 
Ազգը պարտվում է միայն այն պահին, երբ հարվածից հետո ուժ չի գտնում ոտքի կանգնելու։ Ոտքի կանգնելը աշխարհին  Հայ Ազգի վճռականությունը ցույց տալու միակ և հաղթական քայլն է:

Այսօր Հայաստանը կանգնած է այդ սահմանագծին։ Ոչ թե այն պատճառով, որ հարվածը ծանր էր, այլ որովհետև այն իշխողները փորձում են ներկայացնել որպես վերջնական դատավճիռ։

Այդ հարվածն ունի հստակ անուն՝ Արձախի օկուպացիա՝ ադրբեջանական զավթիչների կողմից։ Դա  տարածքի կորուստ չէր։ Դա դիմահար հարված էր պետության ճակատին։ Հարված՝ հայ ազգի ռազմավարական հաշվարկներին։ Թուրք-ադրբեջանական հզոր հարվածն ուղղված էր հայ ազգի արժանապատվությանը։ Հարվածը կասկածի տակ դրեց  ապագայի նկատմամբ օրվա հայ սերնդի վստահությունը։

  Հայ ազգն այսօր խորը նոկաուտի մեջ է, ինչպես բռնցքամարտի անպարտելի համարվող մարզիկ։ Աշխարհի մեծերը, և նրանց երևանայան կամակատարները, կարծում են թե սա վերջն է։
Պաշտոնական Բաքուն  մինչև այսօր համոզված է, որ սա անդառնալի է։

Բայց պատմությունը կրկին ու կրկին ապացուցել է՝ հարվածը վերջ չէ, եթե դու հոգով չես կոտրվել ։ 

Ֆրանսիան 1940-ին փլուզվեց։ Պետությունը՝ նվաստացած, բանակը՝ ջախջախված, մայրաքաղաք Փարիզը՝ հանձնված։ Բայց հարյուրավոր տարիների մարտական փորձ ունեցող ֆրանսիացիները պարտությունը չդարձրին ինքնություն։ Նրանք այն դարձրին հիշողություն, և 1944-ին վերադարձան՝ հաղթողի իրավունքով։

Գերմանիան 1945-ին ոչ միայն պարտվեց, այլև ջախջախվեց։  Բայց պարտությունը դարձավ վերակառուցման մեկնարկ ... և օրվա Գերմանաիան Եվրոպական հզոր պետություն է: 

Ճապոնիան ստացավ միջուկային հարված։  Սակայն այդ հարվածը չդարձավ հրաժարում ապագայից։ Այն դարձավ ճապոնական զագի վերածննդի սկիզբ։

Այս ազգերը հաղթեցին, որովհետև ընկնելուց հետո փոխվեցին և կանգնեցին։ 

Հայաստանի խնդիրն այսօր ոչ թե լինելն է, այլ այն,

թե ինչու՞  ենք ընկել և ինչպե՞ս ենք պատրաստվում կանգնել։ Մեր քաղաքական վերնախավը սխալ հաշվարկ արեց։ Քաղաքական։

Ռազմավարական։ Արժեքային։ Արձախի կորուստը այդ սխալների կուտակման հետևանքն էր։ Բայց սխալը դատավճիռ չէ, եթե այն գիտակցվում է։ Այստեղ է տեղին մի օրինակ, որը հասկանալի է ամբողջ աշխարհին։

1980-ականների վերջում Մայք Թայսոնը համարվում էր անպարտելի։ Նրա անունը մենամարտից առաջ արդեն հաղթանակ էր։ Մրցակիցները պարտվում էին դեռ մինչև ռինգ բարձրանալը։


Բայց... եղավ հարված։ Ոչ պատահական, այլ վճռորոշ։ Մի պահ   «անպարտելի» բառը Մայքի համար կորցրեց իմաստը։ Թայսոնն ընկավ։ Աշխարհը հայտարարեց՝ վերջ։ Նրան դուրս գրեցին պատմությունից։

Բայց Մաայքը չընդունեց պարտությունը որպես վերջնական դատավճիռ։ Նա վերադարձավ ռինգ։ Բայց դա արդեն պարտված մարդը չէր։ Նա իմաստնությամբ ինքնավստահ Մայքն էր։ Եվ նա վերադարձել էր սխալներտ շտկելու ռևանշով։ Նա հանդիսատեսի համար այլևս անպարտելի Թաայսոնը չէր։ Բայց նա կանգնած էր հպարտությամբ։ Եվ բռնցքամարտում, ինչպես պատմու-թյան մեջ, կանգնած լինելն արդեն իսկ հաղթանակ է։

Թայսոնի պատմությունը մեզ հուշում է, որ պարտությունը վերագնահատումներ կատարելու դաս է։ Այդ դասն ասում է՝ պարտվելուց հետո իրավունք ունես ռևանշի։ Հայաստանն այսօր հենց այդ վիճակում է։ Սա միայն վրեժի պահը չէ, այլ արժանապատվության վերականգնման։

Սա մեղավորներ որոնելու ժամանակը չէ, այլ՝ կարողությունների վերագնահատման։

Սա ոչ ճիչի, ոչ էլ փախուստի պահն է, այլ՝ ծանր, կենտրոնացած լռության մեջ ծնվող որոշման։

Եթե հայ ազգը ուզում է ոտքի կանգնել, ապա պետք է՝

  1. ուշքի գա կործանարար  հարվածից՝ առանց ինքնախաբեության, 

  2. ընդունի ցավը որպես ուսուցիչ և ոչ թե դատավճիռ,

  3. փոխի հաշվարկը, մտածողությունը, չափումը։

Ոչ նույն մեթոդներով։ Ոչ նույն սխալներով։ Բայց բարձր արժանապատվությամբ։

 


Աշխարհը պետք է տեսնի, որ Հայաստանը չի հեռացել ռինգից։ Հարվածը ծանր էր, բայց ոչ մահացու։ Հաշիվը չի փակվել։ Հարցը մեկն է՝ կմնա՞նք գետնին՝ բացատրելով, թե ինչու էր հարվածը նոկաուտային, թե՞ կկանգնենք՝ լուռ, առանց արդարացումների, առանց նախկին ինքնախաբեության։ Պատմությունը չի հիշում այն ազգերին , ովքեր երբեք չեն պարտվել։

Պատմությունը հիշում է նրանց, ովքեր ընկնելուց հետո կանգնուն են՝ իմաստնացած։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»