Արթնացիր Հայ Մարդ

 

Թուրքիայի նախագահի որդու  թուրք երիտասարդության կազմակերպության վերջին ակցիան բացահայտում է այն ճշմարտությունը, որը Հայաստանի ներկայիս իշխանությունները փորձում են թաքցնել հայ հանրությունից։

«Կարաբախը Ադրբեջանն է, Ադրբեջանն էլ Թուրքիա» գրությամբ պաստառը սովորական սադրանք չէ։ Դա քաղաքական հայտարարություն է, որով Թուրքիան բացահայտորեն ներկայացնում է Ադրբեջանը որպես իր ենթակայ գավառ, իսկ ադրբեջանցիներին՝ որպես ստորադաս, երկրորդական քաղաքացիներ և  միս՝  թուրքական կայսերական մսաղացային նախագծում։

Սա հստակ ապացույց է, որ «թուրք-ադրբեջանական եղբայրությունը» իրականում տեր–ծառա հարաբերություն է, որտեղ Բաքուն դիտվում է  որպես հարվածային ուժ Իրանի դեմ։ 

Եվ հենց այս պայմաններում Երևանի ռեժիմի ղեկավար Փաշինյանը գովերգում է երևակայական «խաղաղություն»...

Հայաստանի գործող իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, իրականացնում են քաղաքական գիծ, որը փաստացի համընկնում է Ալիևի և Էրդողանի ռազմավարական շահերի հետ։

Այս քաղաքականության էությունը պարզ է, հրաժարում

  •  ազգային պահանջներից,

  • պատմական իրավունքներից,

  • պետական անվտանգությունից,

  • և ազգային արժանապատվությունից։

   Թուրք երիտասաարդության պաստառը ցույց է տալիս, որ ներկայացվող  «խաղաղությունն», իրականում Հայաստանի վերջնական և անվերապահ անձնատվությունն է, որով մեր Հայրենիքի վերջին ռեզերվացիան վերածվում է թյուրքական տարածքի։ 

Եթե թուրքիայի դրոշակակիր և Կրեմլի հետ պոզահարվող կովկասյան բռնապետ Իլհամ Ալիևը նվաստացվում է Թուրքիայի կողմից, ի՞նչ է սպասվում պատերազմում ձախողված և խայտառակված պաշտոնական Երևանին

Թուրքիան նույնիսկ Ադրբեջանին չի դիտարկում որպես հավասար։
Հետևաբար հարցը պարզ է․ եթե Անկարան նվաստացնում է իր «եղբորը», ինչպիսի ճակատագիր է նախատեսում իր պատմական հակառակորդի՝ Հայաստանի համար։

Փաշինյան–Ալիև եղբայրության գիծը Հայաստանը կանգնեցնում է նույն ճակատագրի առջև՝ ինքնիշխանության կորուստազգային ինքնության քայքայում պատմական հիշողության ջնջում և վերջապես՝ քաղաքական ենթակայություն թյուրքական նախագծին։

Սա ոչ թե պարզ քաղաքական վեճ է,այլ  ազգային գոյության հարց 

Հայ ազգի համար սա այլևս կուսակցական կամ անձնական հակադրություն չէ։
Սա քաղաքակրթական պայքար է՝ լինե՞լ ինքնիշխան հայկական պետություն, թե՞ դառնալ թուրքական փարախ։

Փաշինյան–Ալիև «խաղաղության օրակարգը» իրականում ազգի ապագան վտանգող ծրագիր է, որը փորձում է հասարակությանը սովորեցնել պարտության, մոռացության և հնազանդության։

                                   Արդեն հարյուր տարի քո տառապանքների ճակատագիրը վերափոխել ցանկացող արժանապատիվ մտավորականներդ գոչում են.
                            -Արթնացիր Հայ Մարդ 

Հայ ազգը պարտավոր է գիտակցել՝ ոչ մի արտաքին ուժ չի փրկելու մեզ, եթե մենք ինքներս հրաժարվում ենք մեր իրավունքներից։

Պետք է՝ 

  • վերականգնել ազգային արժանապատվությունը,

  • մերժել պարտվողական և նվաստացնող քաղաքականությունը,

  • պահանջել ազգային շահերի պաշտպանություն, 

  • և կանգնել Հայաստանի պետականության իրական պաշտպանների կողքին։

Սա պայքար է ոչ միայն տարածքի, այլ՝ ազգի ապագայի համար։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»