«Ո՞վ ի՞նչ արեց »
«Շուշի» սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոն ՀԿ
ուղեղային կենտրոնի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Վերջերս հրապարակված, սակայն լայն հանրության կողմից դեռևս լիարժեքորեն չընկալված՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և Բաքվի ռասիստական ռեժիմի բռնապետի միջև կայացած պաշտոնական հեռախոսազրույցը, արտաքին ձևակերպումներով ներկայացվում է որպես «տարածաշրջանային լարվածության նվազեցման» և «դիվանագիտական լուծումների» քննարկում։ Սակայն դրա քաղաքական և իրավական խորքային ընթերցումը բացահայտում է Բաքվի ռասիստական ռեժիմի բռնապետի երկդիմի և մանիպուլյատիվ քաղաքական գիծը։
Այն փաստը, որ Բաքվի ռասիստական ռեժիմի բռնապետը խաղաղության և կայունության մասին խոսում է այն բանից հետո, երբ 2020–2023 թթ. իրականացվել է զանգվածային ռազմական ինտերվենցիա Արձախի Հանրապետության դեմ և
կատարվել է արձախցիներիս բնօրրանի ռազմական օկուպացիա, ոչնչացվել են ինքնիշխան պետական ինստիտուտները, և իրականացվել է Արձախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանում, որն իր բնույթով համապատասխանում է էթնիկ զտման միջազգային իրավական սահմանմանը, վկայում են ոչ թե խաղաղարար մտադրությունների, այլ՝ կատարված միջազգային հանցագործությունների քաղաքական լեգիտիմացման փորձի մասին։
Թեհրանին և միջազգային լսարանին ուղղված «խաղաղասիրական» հռետորաբանությունը նպատակ ունի ձևավորել «կառուցողական դերակատարի» կեղծ պատկերը՝ միաժամանակ լռության մատնելով Արձախի բնիկ հայության իրավունքների զանգվածային խախտումները։ Այս քաղաքականությունը միտված է միջազգային իրավունքի կոպիտ խախտումների քողարկմանը, այդ թվում՝ ուժի կիրառման արգելքի խախտմանը, ինքնորոշման իրավունքի ոտնահարմանը և քաղաքացիական բնակչության դեմ ուղղված գործողություններին, որոնք իրենց ամբողջության մեջ կ գնահատվում են այնպիսի անպատիժ մնացած միջազգային հանցագործություններ, ինչպիսիք են Թուրքիայի կողմից զավթված Արևմտյան Հայաստանում իրականացված 1894թ-ի համիդյան ջարդերից մինչև 1937թ-ի Դերսիմի կոտորածները՝ (սպանվել է 3․564․000 հայ) և Ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների ոչնչացվածները (զոհերի ընդհանուր թիվը 1,5 միլիոն է, որոնց մեջ հրեաների թիվը 116650 է)։
Նույն երկդիմի մոտեցման շարունակությունն է նաև Բաքվի ռեժիմի կողմից Հայաստանի Հանրապետության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության քողարկված մերժումը։ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը հիմնված է պետությունների, այդ թվում նաև Արձախի Հանրապետության, ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածաշրջանային համագործակցության սկզբունքների վրա։ Պաշտոնական Բաքուն, հայկական կողմի խաղաղասիրական առաջարկը նենգափոխելով, առաջ է մղում այսպես կոչված «Զանգեզուր միջանցք» գաղափարը, որը
-
կասկածի տակ է դնում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը,
-
պարունակում է արտատարածքային վերահսկողության պահանջներ,
-
և ձևավորված տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող ռասիստական և զավթողական քաղաքական կարգախոս է։
Ստեղծված իրավիճակում «Շուշի» Սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոն ՀԿ ՈՒղեղային Կենտրոնը կարևորում է, որ Հայաստանի Հանրապետությունը ակտիվացնի, համակարգված և բազմավեկտոր դարձնի իր դիվանագիտական քաղաքականությունը։
Մասնավորապես, ՈՒղեղային Կենտրոնը կոչ է անում ՀՀ կառավարությանը
խորացնել և ռազմավարական մակարդակի բարձրացնել հարաբերությունները Հնդկաստանի Հանրապետության հետ՝ որպես
-
տարածաշրջանային և գլոբալ ազդեցիկ դերակատար,
-
միջազգային իրավունքի և բազմաբևեռ աշխարհակարգի կողմնակից պետություն,
-
և ուժի կիրառմամբ քաղաքական օրակարգ պարտադրելու փորձերին հակակշիռ ձևավորող կենտրոն։
Հնդկաստանի հետ քաղաքական, դիվանագիտական և փորձագիտական համագործակցության խորացումը կարող է ծառայել որպես կարևոր գործիք
Բաքվի բռնապետի ագրեսիվ քաղաքականության և նրա կողմից իրականացված օկուպացիայի ու էթնիկ զտման միջազգային հարթակներում չեզոքացման,
ինչպես նաև Հայաստանի դիրքերի ամրապնդման համար։
Շուշի» Սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոն ՀԿ ՈՒղեղային Կենտրոնը վերահաստատում է, որ առանց Արձախի ժողովրդի իրավունքների, անվտանգության և պատմական ներկայության վերականգնման՝ տարածաշրջանային խաղաղության մասին խոսքը չի կարող ունենալ որևէ իրավական կամ բարոյական հիմք և արժեք։
Խաղաղությունը չի կարող կառուցվել օկուպացիայի, էթնիկ զտման և միջազգային հանցագործությունների վրա։
«Շուշի» Սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոն ՀԿ-ի ՈՒղեղային կենտրոնը կոչ է անում ՀՀ և Արձախի Հանրապետության ազգաբնակչությանը, միջազգային հանրությանը, փորձագիտական շրջանակներին և քաղաքական դերակատարներին չտրվել պաշտոնական Բաքվի խաղաղարար հռետորաբանությանը,և գնահատել իրավիճակը՝ փաստերի, ոչ թե կեղծ ու գունազարդված ձևակերպումների հիման վրա։
Комментарии
Отправить комментарий