Հեթական և Հայասա պետությունների պատմության վերաիմաստավորումը

 

Հայկական լեռնաշխարհի մ.թ.ա. II հազարամյակի պատմությունը շարունակում է մնալ պատմագիտական ակտիվ քննարկումների թեմա։ Միջազգային հեթագիտության մեջ Հեթական պետությունը դիտարկվում է որպես Փոքր Ազիսի կարևորագույն վաղ կայսրություններից մեկը։ Սակայն մենք առաջ ենք քաշում այլընտրանքային վարկած, ըստ որի Հեթական պետականության ձևավորումը  կապ ունի Հայկական լեռնաշխարհի ծագումնաբանական ավանդույթների հետ։

Հեթական պետության հայկական ավանդապատումային ծագման վարկածը

Հայկական ծագումնաբանական ավանդույթներում հիշատակվում է Հեթ անունով նախահայրական կերպար, որը ներկայացվում է որպես Նոյի սերնդի ներկայացուցիչ։ Ըստ այս վարկածի՝ մ.թ.ա.  1788 թ  վերջերին Հայկական լեռնաշխարհի Սևանա լճի արևմտյան շրջաններից տեղի է ունեցել հայկայն տոհմա-ցեղային խմբերի տեղաշարժ դեպի Փոքր Ասիա։

Այլընտրանքային հայագիտական մեկնաբանությունների համաձայն՝ այդ շարժումը կապված էր  Հեթ նահապետի առաջնորդության հետ, որի գլխավորությամբ ձևավորվել է վաղ պետական կազմավորում, որը Վաիկանի գաղտնի արխիվներում  անվանվում է «Քուդ պետություն»։ Հետագա դարերում այդ կառույցը  վերափոխվել և միջազգային պատմագրության մեջ հայտնի դարձել որպես Հեթական պետություն։

Այս վարկածի ամրապնդման համար անհրաժեշտ են միջազգայի հնագիտական ծավալուն աշխատանքների իրականացում ,ինչպես նաև հայտնի աղբյուրներ բերծանում՝ հայոց լեզվի վրա հենվելով: 

Հայասա–Հեթական հարաբերությունների այլընտրանքային մեկնաբանությունը   

Միջազգային պատմագրության մեջ Հայասայի և Հեթական պետության հարաբերությունները խեղաթյուրված կեչպով ներկայացվում են իբրև ռազմական հակամարտությունների պատմություն։ Սակայն հայկական ավանդապատումային մեկնաբանություններում այդ հարաբերությունները  դիտարկվում են որպես ազգակից իշխանական ճյուղերի բարեկամական փոխհարաբերություններ։

 Ըստ մեր վարկածի  Հայասայի և Հեթական աշխարհի կառավարող տոհմերը եղել են նույն նախահայրական՝ Հայկ Նահապետի տոհմի տարբեր ճյուղեր։ Այդ պատճառով նրանց միջև հարաբերությունները բացառում է հակամարտությունները և շեշտադրվում է  դաշնակցային գործողությունները արտաքին ուժերի դեմ։

Սոպինունիոնի մասին ավանդապատումային տեղեկությունները

Հայկական որոշ ավանդական մեկնաբանություններում Սուպպիլուլիումա I-ի անունը ըստ մեր ուսումնասիրությունների սխալ են վերծածնված և նոր, հայոց լեզվի վրա կատարված վերծանման պետք է ընթերցել  Սոպինունիոն անունով , որը  Հեթական աշխարհի հայտնի թագավորներից է։ Ըստ նոր ուսումնասիրությունների նա, Հայասայի հետ դաշնակցած հաջողությամբ հետ է մղել Միջագետքի Աքքադյան թագավորների արշավանքները և իրականացրել պատասխան ռազմական գործողություններ։ 


Այս տեղեկությունները ինչ-ինչ պատճառներով թաքցվել են հանրությունից, որովհետև դրանք հետաքրքրություն են ներկայացնում որպես հայկական պատմական հիշողության հնարավոր շերտ և պետք է դիտարկվեն որպես հետագա լուրջ և երկարատև ուսումնասիրության նյութ։

Հայկյան ծագումնաբանական համակարգը որպես պատմափիլիսոփայական մոդել

Հայկյան ծագումնաբանական գաղափարը հայ պատմական մտածողության մեջ հանդես է գալիս որպես քաղաքակրթական ամբողջականության մոդել։ Այդ համակարգում Հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմավորումները ներկայացվում են որպես նույն պատմական արմատից զարգացած իշխանական ճյուղեր։

Այս մոտեցումը թույլ է տալիս Հայասայի և Հեթական աշխարհի հարաբերությունները դիտարկել ոչ թե որպես քաղաքական մրցակցություն, այլ որպես նույն քաղաքակրթական տարածքի ներքին բարեկամական, դաշնային փոխհարաբերություններ։

  Հեթական պետության հայկական ավանդապատումային ծագման վարկածը և Հայասայի հետ հարաբերությունների վերաիմաստավորումը հանդիսանում են հայագիտական այլընտրանքային ուսումնասիրության ուղղություններ։ Մեր վարկածը կարող է առաջացնի  միջազգային ակադեմիական շրջանակների ուշադրությունը: Կարևորն այն է, որ  հայկական պատմական ինքնագիտակցության և քաղաքակրթական հիշողության ուսումնասիրության մեջ բացվում է նոր մտահորիզոններ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»