Վանա լիճը և շրջակա բնակավայրերը
1. Ընդհանուր աշխարհագրական բնութագիր
Վանա լիճը Հայկական լեռնաշխարհի խոշորագույն լիճն է և տարածաշրջանի ամենանշանակալի բնական օբյեկտներից մեկը։ Այն գտնվում է Թուրքիայի կողմից զավթված Արևմտյան Հայաստանի Հանրապետության և պատմական Մեծ Հայքի Վասպուրական և Տուրուբերան նահանգների տարածքում` կոորդինատները38°38′N 42°49′E ։
Հիմնական ֆիզիկական ցուցանիշներ
Լճի մակերեսը՝ 3 755կմ² , Երկարությունը՝ մոտ 119 կմ , Լայնությունը՝ մինչև 51 կմ
Առավելագույն խորությունը՝ մոտ 451 մ , Միջին խորությունը՝ մոտ 170 մ
Ծավալը՝ ավելի քան 640 կմ³ , Բարձրությունը ծովի մակարդակից՝ մոտ 1640–1720 մ
Ափագծի երկարությունը՝ մոտ 430 կմ, Ջրհավաք ավազանը՝ մոտ 12 500 կմ²
Վանա լիճը համարվում է աշխարհի խոշոր անհոսք աղի լճերից մեկը ։
2. Ծագում և երկրաբանական կառուցվածք
Վանա լիճը հիմնականում տեկտոնական ծագում ունի, ձևավորվել է հենց արարման ժամանակ
Շուրջ 25 գետեր լցվում են բնականից փակ ավազանը։ Վանա լիճ թափվող գլխավոր գետերն են
1. Բէնդէնակը (Բենդիմահի) ամենախոշոր և ջրառատ գետն է, սկիզբ է առնում 3974մ բարձրություն ունեցող Արալէռից (Ալադաղի) և սնուցում է լիճը հյուսիս-արևելքից
2. Զերեն (Զիլան) գետը սնվում է հիմնականում ձնհալից և սնուցում է լիճը հյուսիսից
3. Ցէվենուջուր (Կարասու) գետը սնուցում է լիճը արևելյան հատվածից
4. Ղոջաբ (Խոշաբ Հոշաբ) գետը սկիզբ է առնում Աղբակ լեռնաշղթայի Ակունիկ գագաթի արևմտյան լանջից: Այն ունի 113 կմ երկարություն և սնուցում է լիճը հարավ-արևելքից։ Ղոջաբի վրա կա ուրաարտական ժամանակաշրջանում կառուցված Մոմուիմա արքայի
(809-795 մ.թ.ա. -Մենուա անունը սեպագրերի սխալ վերծանման հետևանք է) ջրանցույց առուն։
5. Գեխքձոր (Գուզելդերե) գետy ևս թափվում է Վանա լիճ ։
Պատմականորեն ծառայել են ոռոգման նպատակների համար:
Լիճը գտնվում է հրաբխային և մետամորֆիկ ապարների սահմանագծում։
3. Ջրի քիմիական և ֆիզիկական հատկություններ
Վանա լիճը հայտնի է իր յուրահատուկ ջրային կազմով։Ջուրը աղի և սոդայական է (հիմնականում նատրիումի կարբոնատ և սուլֆատ): Անհարմար է խմելու և ոռոգման համար: Բարձր աղայնությունը խոչընդոտում է սառցակալմանը:
Լճում կենդանական աշխարհը սահմանափակ է: Հայտնի է երկգույն աչքերվ և լճում լողացող կատուն, որին շոյելիս՝ մազերից կայծեր են թռչում: հիմնականում գոյություն ունի միայն հատուկ հարմարված ձկնատեսակ՝ տառեխ:
Ամռանը լիճն ունի ջերմաստիճանային ՝ վերին տաք , միջին անցումային և ստորին սառը շերտավորում: Ձմռանը հազվադեպ սառչում են միայն ծանծաղ հատվածները։
4. Կլիմա և հիդրոլոգիա
Վանա լիճը զգալիորեն ազդում է շրջակա կլիմայի վրա։
Ամռանը միջին ջերմաստիճան՝ 22-25°C, ձմռանը միջին ջերմաստիճան՝ −3-ից −12°C, տարեկան տեղումներ՝ մոտ 400-700 մմ: Ջրի մակարդակը տարվա ընթացքում կարող է փոփոխվել մոտ 50 սմ-ով։
5. Լճի կղզիները և լեռնային շրջապատը
Վանա լիճը շրջապատված է բարձր լեռնաշղթաներով, որոնք հանդիսա-նում են Հայկական Տավրոսի մաս։ Հիմնական կղզիներ են Աղթամարը, Լիմը, Կտուցը և Արտերը: Աղթամար կղզին հայտնի է իր հայկական միջնադար-յան ճարտարապետական հուշարձաններով և 10-րդ դարի Սուրբ Խաչ տա-ճարով։
Շրջակա լեռներից են Սիփանը – մոտ 4058 մ և Հայկական Տավրոսի լեռնաշղթան:
6. Բնական և էկոլոգիական խնդիրներ
Վերջին տասնամյակներում ամենամեծ հիմնահարցը լճի ջրի մակարդակի նվազումն է: Պարզվում է , որ լճի տակ դատարկ տարածություն կա և երկրաշարժի հետևանքով ճեղքվածք է բացվել ու ջրերը հոսում են այնտեղ։
Որոշ հետազոտությունների համաձայն՝ լիճը լուրջ մարդածին կոլոգիական հիմնախնդիրների՝ կոյուղաջրերի և արդյունաբերական թափոնների պատ-ճառով աղտոտման վտանգի՝ առաջ է կանգնած: Նկատելի է ծանծաղ ափերի չորացում և անապատացում ։
7. Պատմական տվյալներ
Վանա լիճը հազարամյակներ շարունակ եղել է քաղաքակրթու-թյունների խաչմերուկ և բնիկ հայության մշակութային ժառան-գության հզոր կենտրոն: Հին ժամանակներում այն ունեցել է բազմաթիվ անվանումներ՝ Նաիրի (մ.թ.ա. 4986թ.) , Րեգուրունրե, Ախթամար, Տոզբ, Րոնգո, Ոմորգե, Ռոմնորգ, Բզնունյաց, Վասպուրական և Վանա:
Լիճը հանդիսացել է Հայկական լեռնաշխարհի կարևոր տնտեսական, մշակութային և քաղաքական կենտրոն։
Վանա լճի շրջանում է հանդես եկել Ուրաարտու պետությունը (մ.թ.ա. IX-VI դարեր) և միավորել հայկական առանձին ցեղային միություններին ։ Վանա լճի շրջակայքում, ըստ «Շուշի» Սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոն Հ/կ այլընտրանքային և ուֆոլոգիայի բաժնի ուսումնասիրությունների, կառուցվել են 19 ամրոցներ և 20 քաղաքներ , 94 գյուղեր, 7 տաճարներ, 52 սրբավայրեր և մի քանի ջրանցքներ : Միջնադարում Վանա լճի շուրջը սփռվել էր Վասպուրականի Արծրունյաց հայկական թագավորությունը։
Տարածաշրջանը մինչև 1875թ. եղել է հայ բնակչության խոշոր կենտրոններից մեկը: Չնայած Թուրքերի կողմից 1875-1915թթ 5 000 980 հայերի սրի քաշելուն ու գնդակահարելուն, և տարածքի զավթելուն, Վանա լիճն անգամ այսօր շարունակում է կարևոր դեր ունենալ հայկական պատմամշակութային գիտակցության մեջ, քանի որ Վանա լճի շուրջը ապրում են շուրջ 6 000 000 դավանափոխ հայեր :
Վանա լճի շուրջը կան հետևյալ բնակավայրերը.
Տոզբո (Վան), Արճեշ ( մ.թ.ա. 885թ. Առճիչ անունը, 276թ. Արզասկու,), Աղնաթեն (Խլաթ - Ախլաթ), Տատվան ( Դատվան , Դադվան), Ոզթերրեմե (Գուվաջ, Գևաշ ), Գաարահամ (Քերեհան - Քյարահան ) Աղնագաբեկ (Աղրագաթեք - Ախլաքաբուք), Բամթագջէռգ (Բամդակջեռ - Բարդակչի) , Բէնքրիմէ (Բերքրինե - Մուրադիյէ), Ղանագջիջ (Ղարաքճիճ, Գարաքեշիշ), Ղոչհամէնէ (Ղուշհամենե - Գուշհանե), Մրգոգնենե (Մորգոգնոնե - ՈՒլուդարէ), Անէրէրնէմնեք (Անրերո - Ադաբաշ ), Նէրսհատել (Ներկաթ - Իրգաթ), Բաղգացան (Բաղգացան - Բաղգասան) և այլն...
(շարունակելի)
Գրականություն և հղումներ
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1_%D5%AC%D5%AB%D5%B3
Lake Van | Turkey, Map, History, & Facts | Britannica
Матвеев С.Н. Турция (Азиатская часть - Анатолия). Физико-географическое описание. Москва - Ленинград։ Издательство Академии Наук СССР, 1946.
Даркот, Бесим. География Турции. Издательство иностранной литературы, Москва, 1959
Hammer U. T. Saline lake ecosystems of the world, Dr. W. Junk Publishers, Dordrecht-Boston, 1986 ISBN 90-6193-535-0
Warren J. K. Evaporites։ Sediments, Resources and Hydrocarbons, Springer, 2006 ISBN 3-540-26011-0
Türkiye'nin En Büyük Gölü: Van Gölü
«Շուշի»
սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոն Հ/Կ արխիվ

Комментарии
Отправить комментарий