Ի՞նչ է թաքնված «պրագմատիզմի» դիմակի տակ
Այսօր հայ հանրությանը փորձում են համոզել, թե «իրատեսությունը» պահանջում է հրաժարվել պատմական իրավունքներից, լռել Արձախից ադրբեջանական զավթիչների դուրս բերման մասին և մոռանալ Սևրի պայմանագիրն ու Վիլսոնի իրավարար վճիռը։ Մեզ ասում են՝ ընդունեք ստեղծված ուժերի հարաբերակցությունը, համակերպվեք պարտության մտքի հետ և հաշտվեք։
Հայաստանի պարտությունը 2020 թվականին, անկասկած ազգային մեծ ողբերգություն է։ Սակայն պարտությունը երբեք չի նշանակում հրաժարում իրավունքներից։ Իսկ «պրագմատիզմը», եթե այն վերածվում է ազգային հիշողության և իրավական դիրքերից նահանջի, դառնում է ոչ թե պետական իմաստություն, այլ քաղաքական հարմարվողականություն։
Ժիրայր Լիպարիտյանի առաջ քաշած թեզերը, որոնք կոչ են անում «ընդունել իրականությունը» և հրաժարվել «անհիմն ակնկալիքներից», առաջին հայացքից թվում են սթափության կոչ։ Սակայն հարց է ծագում․ արդյո՞ք իրականությունը ընդունելը նշանակում է հրաժարվել իրավական հիմքերից։
Սևրը չի վերացել
Treaty of Sèvres-ը միջազգային պայմանագիր է։ Wilsonian Armenia arbitral award-ը իրավարար վճիռ է։
Դրանք չեն իրագործվել ամբողջությամբ՝ ուժի կիրառման պատճառով։ Բայց միջազգային իրավունքում փաստաթուղթը չի «ոչնչանում» միայն այն պատճառով, որ այն խախտվել է։
Եթե ուժը վերացնում է իրավունքը, ապա ամբողջ միջազգային իրավական համակարգը դառնում է ձևականություն։
Հետևաբար հարցը ոչ թե «իրականության ընդունումն» է, այլ՝ իրավական հիշողության պահպանումը։
Ադրբեջանական զավթիչներից Արձախի ազատագրության հարցը փակված չէ
Արձախի բռնի հայաթափումը չի կարող ներկայացվել որպես «կարգավորված հակամարտություն»։
Բռնատեղահանվածների բողոքների հիման վրա, Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանը գործեր է պաշտպանում European Court of Human Rights-ում։ Դատարանը գործում է ներկայացված իրավական հիմքերի վրա և կարևոր է հասկանալ՝ այդ գործերը գոյություն ունեն, որովհետև Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարություն, որոը չի լքել պայքարը դիրքրերը և շարունակում է փաստագրել, ներկայացնել ու պնդել։
Երբ պաշտոնական իշխանությունը նահանջում է քաղաքական հարթակում, պայքարը տեղափոխվում է իրավական դաշտ։
Իրավական շարունակականության դրոշը
Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը իր գործունեությունը հիմնավորում է Սևրի պայմանագրով և Վիլսոնի իրավարար վճռով ձևավորված իրավական հիմքերի վրա՝ ներկայացնելով իրեն որպես այդ իրավական շարունակականու-թյան կրող։
Գուցե հայ իրականության մեջ կգտնվեն Արևմտյան Հայաստանի Հանրապե-տության նրա քաղաքական կշիռը վիճարկող անարժանապատիվ վայողներ։
Բայց չանտեսենք մի կարևոր փաստ, որ այդ հարթակում պահպանվում է Արձախի բնիկ հայերի շահերի պաշտպանության իրավական օրակարգ, որը ՀՀ իշխանական վերնախավը վաղուց դուրս է մղել իր առաջնահերթություններից։
Երևանի ռեժիմի պաշտոնական գիծը ընտրել է մոռացությունը, և հայ Ազգի
համազգային պատմական իրավունքի պաշտպանությունը ստանձնել է Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
«Պրագմատիզմը» և ինքնուրացությունը
Լիպարիտյաններն ասում են՝ եթե ռեսուրս չունես, իրավունքների մասին խոսելը ինքնախաբեություն է։
Բայց պատմությունը հակառակն է ապացուցում։
Լեհաստանն անհետացավ քարտեզից ավելի քան մեկ դար։ Լիտվան, Լատվիան և Էստոնիան տասնամյակներ շարունակ իրավական տեսանկյունից չճանաչե-ցին խորհրդային օկուպացիան։
Պետությունները չեն վերականգնվում «հաշտվողական մտայնությամբ»։
Դրանք վերականգնվում են իրավական համառությամբ և համերաշխ ազգային կամքով։
Համախմբման հրամայականը
Այսօր հայությունը կանգնած է ընտրության առաջ կամ.
-
ընդունել, որ պատմական օրակարգը պետք է փակվի «խաղաղության» անունով,
-
համախմբվել այն ուժերի շուրջ, որոնք շարունակում են պայքարը իրավական և միջազգային հարթակներում։
Արձախցիների իրավունքների պաշտպանությունը, հայ ժողովրդի դեմ իր իսկ Հայրենիքում զավթիչ Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության հարցը, Սևրի իրավական ժառանգությունը - դրանք ոչ թե բանակցային ման-րադրամ են, այլ հաղթական խաղաթղթեր։ Դրանք մեր պետականության խորքային շերտերն են։
Վերջաբան
Պարտությունը կարող է լինել ռազմական։
Բայց ազգային արժանապատվության կորուստը քաղաքական ընտրություն է։
Եթե մենք հրաժարվում ենք մեր իրավունքներից՝ աշխարհը չի հիշեցնելու մեզ դրանց մասին։
Իրավունքը պահպանում է այն ժողովուրդը, որը չի համաձայնվում, որ բիրտ ուժն է ճշմարտությունը։
Комментарии
Отправить комментарий