«Խաղաղությա՞ն խաչմերուկ»

   

       Տարածաշրջանում ձևավորվող նոր աշխար-հաքաղաքական և տրանս-պորտային նախագծերը Հայաստանի Հանրապե-տության առաջ դնում են պատմական ընտրության խնդիր։ Մասնավորապես՝ Բաքվի ռասիստական ռեժիմը շարունակում է առաջ մղել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մոտեցումը, որը պարունակում է «Թրամփի կամուրջ» նախագծի դեմ սպառնալիքներ, որովհետև Հայաստանի  Հանրապետության սուվերենու-թյան և տարածքային ամբողջականության նկատմամաբ պահանջներ է դնում ։

  Այս պայմաններում  Հայաստանի  Հանրապետությունը  

 պետական մակարդակով պետք է ակտիվորեն զարգացնի հաղորդակցային քաղաքականության բազմավեկտոր ռազմավարություն, որի առանցքային բաղադրիչներն․

  1. «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը պետք է պաշտոնական Երևանի կողմից ակտիվորն  առաջ մղվի: Այն պետք է ներկայացվի որպես տարածաշրջանային հաղորդակցությունների բացման սուվերեն և միջազ-գային իրավունքի վրա հիմնված մոդել։ Միաժամանակ նպատակա-հարմար է այն ներկայացնել որպես ներդաշնակ և փոխլրացնող նախագիծ ԱՄՆ-ի կող-մից առաջ մղվող «Թրամփի կամուրջ» ենթակառուցվածքային նախաձեռնություններին։

  2. Պարսից ծոց – Սև ծով (Հարավ–Հյուսիս) միջազգային երթուղու զարգացում
    Այս նախագիծը կարող է ներգրավել Իրանի, Հնդկաստանի, Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության և Եվրոպական միության շահերը՝ ձևավորելով տնտեսական փոխկախվածության լայն հարթակ և բարձրացնելով Հայաստանի Հանրապետության աշխարհաքաղաքական արժեքը։

  3. Բազմակողմ շահերի հավասարակշռում
    Նշված նախագծերի համատեղ առաջմղումը կարող է թույլ տալ Հայաստանի Հանրապետությանը հանդես գալ որպես համագործակցության հարթակ և ուժեղացնել հայ ազգի բանակցային դիրքերը տարածաշրջանում։

Միաժամանակ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել հետևյալ ռիսկերի կառավարմանը․

  • Հայաստանի Հանրապետության սուվերեն վերահսկողության լիարժեք պահպանություն,

  • հաղորդակցային ուղիների միջազգային իրավական երաշխիքների ապահովում,

  • ենթակառուցվածքների տնտեսական կենսունակության ապահովում,

  • տարածաշրջանային ուժերի շահերի հավասարակշռված ներգրավում։

 Վստահ ենք, որ նշված ռազմավարության հետևողական իրականացումը կարող է Հայաստանի Հանրապետությանը դարձնել տարածաշրջանային կապող առանցքային հանգույց և ապահովել երկարաժամկետ տնտեսական ու անվտանգային շահեր։

  Միաժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ նման լայնամասշտաբ նախաձեռնությունների արդյունավետությունը անմիջականորեն կախված է պետական կառավարման պրոֆեսիոնալությունից, ռազմավարական պլանավորման որակից և հետևողական իրագործումից։ Հետևաբար կարևոր է, որպեսզի գործընթացը իրականացվի առավելագույն մասնագիտական ներուժի ներգրավմամբ և ազգային շահերի հստակ պաշտպանությամբ։


Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»