Վերադարձ, թե՞ բռնի բնակեցում
Ըստ պաշտոնական Բաքվի շեփորահար Day.Az-ի հաղորդման Արձախի (զավթիչների բառապաշարում՝ Ղարաբաղ) տարածքը բռնի բնակեցվում է
( հակառակորդի մամուլը դա անվանում է վերադարձ) մեր հայրենիքի դեմ ռազմա-կան գործողությունների մասնակցած ծայրահեղականների (լրատվամիջոցը նրանց անվաանում է “հարկադրական վերաբնակներ” ) խումբը:
Բաքվի ռասիստական ռեժիմի բռնապետ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ այսպես կոչված «Մեծ վերադարձ» նախագծի շրջանակներում բռնի բնակեցնում է մեր Հայրենիքի օկուպացված տարածքները։
Ստեփանակերտ (Խանքենդի) քաղաքի Կրկժան (Կյարկիջահան) բնակավայր, ինչպես նաև Իվանյանի (Խոջալուի) շրջանի Խնուշինակ (Խանյուրդու) և Նորագյուղ (Թեզեբինե), և Մարտակերտի (Աղդերեի) շրջանի Հաթերք (Հասանառիզ) գյուղեր ուղարկվել են ընտանիքներ, որոնք նախկինում ժամանակավորապես բնակվում էին Բաքվի ռեժիմի Ադրբեջանի տարբեր շրջաններում՝ հիմնականում հանրակացարաններում, առողջարաններում և վարչական շենքերում։
* Այստեղ քարոզչությունը լռում է ամենակարևորի մասին. խոսքը ոչ թե «պատերազմից տուժած խաղաղ բնակիչների», այլ 1988–1994 թթ. Արձախի դեմ իրականացված ադրբեջանական ագրեսիայի ընթացքում գաղութաբնակ դարձած 29 ադրբեջանական ընտանիքների (մոտ 142 հոգի) մասին է, որոնք բացահայտորեն աջակցել են ռազմական և դիվերսիոն գործողություններին ինքնիշխան Արցախի Հանրապետության դեմ։
Հենց այդ պատճառով էլ նրանք արտաքսվել են Արձախից դեպի Ադրբեջան, ոչ թե որպես «փախստականներ», այլ որպես հակամարտության մեջ ներգրավված և զավթիչներին աջակցող կողմ։
Այս փուլում, ըստ Day.Az-ի Կրկժան են «վերաբնակեցվել» 5 ընտանիք (25 մարդ), Խնուշինակւ՝ 6 ընտանիք (24 մարդ), Նորագյուղ՝ 8 ընտանիք (41 մարդ), Հաթերք՝ 10 ընտանիք (52 մարդ)։
Այս թվերը բացահայտում են շոուի իրական չափերը․ շուրջ 45 տարի առաջ Բաքվի կողմից օգտագործված և «ծառայությունների դիմաց» հանրակացարաններում, առողջարաններում ու վարչական շենքերում տեղավորված նույն ընտանիքներն այսօր կրկին գործիք են դարձել։
Պատճառն առավել քան ցինիկ է․ Բաքվում այդ շենքերի տեղում այժմ իրականացվում է նոր շինարարություն, և իշխանությունը պարզապես ազատվում է անհարմար բնակիչներից՝ նրանց քշելով օկուպացված Արձախ, միաժամանակ բնակեցնելով անվանափոխված հայկական բնակավայրերում։
Գաղութարարները ինչպես սովորաբար, «շնորհակալություն են հայտնում» Բաքվի բռնապետին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային և իրենց բանակին բնիկ հայերին Մեծ Հայքի 10-րդ նահանգը հանդիսացող Արձախից բռնի տեղահանելու համար
* Սա Բաքվի ռասիստական ռեժիմի կողմից մանրակրկիտ մշակված քարոզչական պարտադիր ծես է, որի նպատակը ոչ թե սոցիալական արդարության վերականգնումն է, այլ օկուպացիայի լեգիտիմացումը՝ ներկայացված իբրև մարդասիրական գործընթաց։
Միևնույն ժամանակ, իրեն չպատկանող տարածքները յուրացնելու ձգտող Բաքուն աշխարհին ներկայանում է ավելի ագրեսիվ նախագծով՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք», այն փաթեթավորելով «Եվրասիական ինտեգրման» խոսույթով։
* Վտանգավորն այն է, որ միջազգային հանրությունը լուռ աչք է փակում իրական տնտեսական ինտեգրում ապահովող հայկական «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի վրա, որը
-
հիմնված է ինքնիշխանության հարգման վրա,
-
կարող է ապահովել տարածաշրջանային համագործակցություն առանց ուժի կիրառման,
-
բացում է ճանապարհ արևմտյան քաղաքակրթական արժեքների տարածման ու աննախադեպ տնտեսական ծրագրերի համար։
Փոխարենը երևանյան շրանակներում գովերգվող արևմուտքը ծափահարում է մի ագրեսոր պետության, որի անունն իսկ պատմականորեն հուշում է իրեն չպատկանող տարածքների նկատմամբ հավակնությունների մասին։
* Գոնե այս հանգամանքը նկատեին ագրեսոր Ալիևի պոտենցիալ նոր ագրեսիայի կիզակետում հայտնված Իրանում, որտեղ «միջանցքային» մտածողությունը վաղ թե ուշ կարող է վերածվել բացահայտ ագրեսիայի:։

Комментарии
Отправить комментарий