Երեք հոգէվիճակ
Մեր հասարակությունը չի բաժանվում մարդկանց տեսակների, այլ՝ ներքին վիճակների։
Կյանքի ճանապարհին հաճախ կարելի է նկատել երեք տարբեր հոգեվիճակ։
Կան մարդիկ, որոնք փորձում են հասկանալ աշխարհը և իրենց տեղը նրա մեջ։ Նրանք հարցեր են տալիս, կասկածում են, փնտրում են։ Երբեմն նրանց թվում է, թե գտել են պատասխանները, բայց ճանապարհը շարունակվում է, որովհետև ինքնաճանաչումը վերջնակետ չունի։
Կան մարդիկ, որոնք ապրում են մի տեսակ հանգիստ մրափի մեջ։ Նրանք ապրում են սովորությունների, ընդունված կարծիքների և պատրաստի ճշմարտությունների շրջանակում։ Դա մեղադրանք չէ․ երբեմն մարդը պարզապես պատրաստ չէ ծանր հարցերի։ Բայց այդ վիճակի մեջ կա մի նուրբ վտանգ՝ երբ մարդը կարծում է, թե արդեն հասկացել է ամեն ինչ և այլևս հարցեր տալու կարիք չկա։
Եվ կան մարդիկ, որոնք ընտրում են կրավորական դիտողի դիրքը, որոնք ըստ Նժդեհի հանրության համար ամենավտնագավոր տարրն են: Նրանք տեսնում են հակասությունները, երբեմն նույնիսկ զգում են ճշմարտության շողերը, բայց նախընտրում են չմտնել բարելավման պայքարի ճանապարհի մեջ։ Երբեմն վախից , հաճախ հոգնածությունից կամ օրվա երազանքնե-րի կործանման պատճառով առաջացած հիասթափությունից։
Սակայն իրական կյանքը հաճախ փոխում է այս վիճակները։ Երբ մարդը բախվում է փորձությու-նների, կորուստների կամ ներքին ցնցումների, նրա աշխարհը սկսում է վերափոխվել։ Այդ պահերին մարդը կարող է զգալ, որ նախկին համոզմունքները փլվում են, իսկ նորերը դեռ չեն ձևավորվել։ Այդ անցումը միշտ չէ, որ հեշտ է։
դեռևս Շեքսպիրն է նկատել, որ «Մեր կասկածները դավաճաններ են և մեզ զրկում են այն բարիքներից, որոնք կարող էինք ձեռք բերել փորձելու դեպքում»։
Թերևս նույնը կարելի է ասել նաև ներքին ճանապարհի մասին։ Երբեմն մարդը վախենում է ճանաչել ինքն իրեն, որովհետև այդ ճանաչումը պահանջում է հրաժարվել հին պատրանքներից։
Մարդու հոգևոր աճը մրցույթ չէ և չունի հաղթողներ։ Դա ճանապարհ է, որտեղ յուրաքանչյուրն ունի իր ժամանակը, իր փորձությունները և իր բացահայտումները։
Գուցե կարևորագույն հարցը ոչ թե այն է՝ արդյոք մարդը «արթնացած» է, այլ՝ արդյոք նա պատրաստ է շարունակել հարցեր տալ, լսել իր ներքին ձայնը և չվախենալ փոխվելուց։
Մաղթում եմ բոլորիս՝ ներքին խաղաղություն, ուժ՝ ընդունելու հանրային օգտակարը և իմաստություն՝ հասկանալու, որ ճանապարհը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ մարդը շարունակում է որոնել։
Комментарии
Отправить комментарий