Այսրկովկասի ադամանդն է՞ կործանվել

 

  Արձախցի զինվորի գրառումները

...1920 թվականի մարտի 13-ին ես գտնվում էի իմ զորամասում, երբ հանկարծ ինձ կանչեց գումարտակի հրամանատարը՝ շտաբս-կապիտան Գարեգինը, և հրամայեց, որ առավոտյան պատրաստ լինեմ մեկնելու տուն՝ հիվանդացած հորս տեսնելու։

   Նկարում Սուրբ Աստվածածին (Ագուլեցոց) եկեղեցին է

 Հաջորդ օրը՝ մարտի 14-ին,  իմ «Շոկոլադ» անունով ձիով ճանապարհ ընկա դեպի Շուշի։ Նույն օրվա երեկոյան հասա մեր տուն, որտեղ մեծ ցավով իմացա, որ թուրք-մուսավաթականների հետ ընդհարման ժամանակ հայրս (
Սամսոն բեկ Մելիք-Շահնազարյան-հայտնի ինժեներ, Արձախի ռազմական խորհրդի անդամ ու ինքնապաշտպանական մարտերի մասնակից-Ա.Հ.) ընկել էր թշնամու գնդացրային կրակի տակ և չորս փամփուշտով ծանր վիրավորվել էր։

Իմ հասնելու պահին հորս  վիճակն արդեն շատ վատ էր։ Վերքերն այնպիսիք էին, որ դրանց ապաքինման հույս  չկար։ Հայրս, երբ ինձ տեսավ,  մոտ կանչեց և սկսեց համբուրել։ Ապա ասաց. 

-«Կարճ ժամանակում դու կարգին տղամարդ ես դարձել։ Որդի՛ս, ահա քեզ հոր պատվիրանը՝ զենքից մի՛ բաժանվիր այնքան ժամանակ, քանի դեռ մեր Արձախում անգամ  մեկ թշնամի կմնա»։

   Հաջորդ երկու օրերը՝ մարտի 15-ը և 16-ը, ես անընդհատ , ինչպես նաև ընտանիքիս մյուս անդամները, հորս կողքին էինք։ Մարտի 17-ին նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ։ Հայրս ինձ կանչեց ու ասաց.

«Գնա և հրավիրիր հարևան Արտաշեսին՝ իր կլարնետով»։

  Ես վազեցի և կանչեցի քեռի Արտաշեսին, որը անմիջապես եկավ իր գործիքով։ Հայրս, արդեն թուլացած, խնդրեց նրան նվագել «Դլե Յաման» (հայկական ժողովրդական երգ)։ Երաժշտության հնչյունների տակ նրա դեմքը մի պահ լուսավորվեց, և նրա վրա ժպիտ հայտնվեց։ Այդ ժպիտով էլ նա ընդմիշտ հեռացավ մեզանից…

Մեր տունը սուգի մեջ ընկավ։ Մարտի 18-ին մենք հորս թաղեցինք վերին հայկական հանգստարանում: (Ռուսի աղբյուրի վերևում հին հայկական հանգստարանի մասին է խոսքը-Ա.Հ) ։ Կատարեցինք հոգեհանգիստը։ Սակայն հորս մահվան յոթերորդ օրվա հիշատակը նշել այլևս չկարողացանք, որովհետև մարտի 23-ը դարձավ շրջադարձային օր ոչ միայն մեր ճակատագրում, այլև ամբողջ Շուշի քաղաքի պատմության մեջ։        
                                                  * * *
Շուշիի կործանումից առաջ ևս մի դեպք տեղի ունեցավ, որը խորապես տպավորվել է իմ հիշողության մեջ։ Ես հանդիպեցի քաղաքի  ավելի ճիշտ՝ նրա «թաթարական» մասի կառավարիչին: 

  Խոսրով-բեկ Սուլթանով — այսպես էր կոչվում այդ չարագուշակ մարդը, (Արձախի լեռնային շրջանի գեներալ-նահանգապետն էր, նշանակված մուսավաթական կառավարության կողմից՝ անգլիացիների աջակցությամբ,  որիև, սակայն, շուշիի հայերն իրենց քաղաքի հատվածում  չէին ընդունում )— հայերի ամենադաժան թշնամիներից մեկը և մուսավաթականների ղեկավարներից մեկը (Հայկական լեռնաշխարհի-հավելումն իմ կողմից է կատարված-Ա.Հ.) Այսրրկովկասի այս շրջանում։ Սուլթանովը պատասխանատու էր Արձախի այն շրջաններում հայ խաղաղ բնակչության զանգվածային կոտորածների համար, որոնք թուրք-մուսավաթականներին հաջողվում էր թեկուզ ժամանակավորապես գրավել։ Հենց նա էր հրամաններ տալիս ծերերի, կանանց և երեխաների սպանությունների մասին։

Մոտավորապես մարտի 20-ին կամ 21-ին (հիմա արդեն ճշգրիտ չեմ հիշում) ես գնացի շուկա մածուն գնելու։ Գնված մածունը լցրի փոքր կավե սափորի մեջ և շուկայից շարժվեցի դեպի թիվ 2 դեղատան կողմը, որը գտնվում էր շուկայի ծաղկանոցի մոտ։ Այնտեղ սովորաբար մարդիկ հավաքվում էին տարբեր թեմաների շուրջ զրուցելու համար։

  Այդ օրը նույնպես շատ մարդ կար։ Բոլորը կանգնած էին ու աշխույժ խոսում էին, երբ հանկարծ ինչ-որ բան պատահեց, և բոլորը սկսեցին նայել մի կողմ։ Ես նույնպես նայեցի և տեսա, որ մի քանի մարդ զինված պահակախմբի ուղեկցությամբ անցնում էին կողքով։ Ես կանգ առա և սկսեցի դիտել։  

Բոլոր նստածները վեր կացան ոտքի վրա, միայն մեկը մնաց նույն հանգստությամբ նստած։ Ես ճանաչում էի նրան։ Նա մաուզեր կրող էր, անունը՝ Արմենակ Դովլաթյանց, կամ կարճ՝ Ամո։ Իսկ նրա մականունը «ասեղ-սանջակ ծախող» էր, այսինքն՝ «հրացանների և փամփուշտների վաճառող»։
                                  
(շարունակելի)                                     
Զարեհ Սամսոնի Մելիք-                

                                                                                          Շահնազարյանց (1903ՇուշիԵլիզավետպոլի նահանգ

                                                                                              1992ԵրևանՀայաստան),

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»