ՈՒժի «արդարացու՞մ»
ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սկսված ռազմական գործողությունների շրջանակում, միջազգային մամուլը և պաշտոնական հայտարարությունները շարունակում են օգտագործել «անվտանգության ապահովման» և «դյուրացնելուն ուղղված քայլերի» տրամաբանությունը։ Սակայն այն, ինչը ներկայացվում է որպես կանխարգելիչ գործողություն, ունի առավել խոր և վտանգավոր ռազմաքաղաքական իմաստ։
Մնում է անորոշ, թե ինչու՞ է ուժ կիրառվում միայն որոշ պետությունների նկատմամբ, և ինչու ոչ մյուսների, որոնք են ուղղակի և անուղղակի հետևանքները տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում: Կրկնվելու ե՞ն է «վաղեմի «լուծված» համարվող կոնֆլիկտները
Նախադեպեր՝ ուժի կիրառման արդարացումների համեմատության մեջ
2020 թվականի 44-օրյա և 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զավթիչների ինտերվենցիան Արձախ-ում ցույց տվեցին, թե ինչպես կարող է «տարածքային ամբողջականության վերականգնման» լեզվաբանությունը վերածվել լայնամասշտաբ ռազմական գործողության։ Ինքիշխան Արձախի Հանրապետության տարածք իր ներխուժումը Բաքվի ռասիստական ռեժիմը ներկայացրեց որպես միջազգային իրավունքի շրջանակում իրականացվող քայլեր, մինչդեռ փաստացի կիրառվեց ռազմական բիրտ ուժ, որն ավարտվեց բնիկ հայ բնակչության զանգվածային տեղահանությամբ։
Այստեղ նույնպես հռետորաբանությունը կառուցված էր անվտանգության և իրավականության շուրջ, սակայն հետևանքը եղավ բիրտ ուժի փաստացի հաղթանակը միջազգայնորեն ընդունված իրավական նորմերի նկատմամբ։Բաղադրիչներ, որոնք բացարձակապես հիշեցնում են այն, ինչ այսօր տեսնում ենք Մերձավոր Արևելքում․
«Արդարացված ռազմական գործողություն»՝ տեղական կարգավորման կամ անվտանգության ապահովման նշանաբանով։
Պաղեստինում տեղաբնիկների զանգվածային տեղահանություն յահուդ-սիոնիստ զավթիչների կողմից և տասնամյակների խնդիր՝ խաղաղ կարգավորման փոխարեն։
Սիոնիստ-ֆաշիստական ուժի «պաշտպանական» կամ «պատասխան գործողության» հռետորաբանությունը Պաղեստինյան թեմայում նույնպես ծառայել է ռազմական գործողությունների օրինականացման թեզերին՝ բազմաթիվ բնակավայրերի և ենթակառուցվածքների ծանր հրթիռային հարվածներով և ոչնչացումով։
Կիպրոս
1974 թվականին ֆաշիստական Թուրքիայի ռազմական ներխուժումը Կիպրոս ներկայացվեց որպես «երաշխավոր պետության պարտավորության իրականացում»։ Սակայն հետևանքը կղզու մի մասի փաստացի զավթումն է, և մինչ օրս թուրքական ուժերի դուրս բերումը զավթված տարածքներից մնում է որպես չլուծված հիմնախնդիր՝ միջազգային իրավունքի ու բիրտ ուժի հարաբերակցության օրինակ դառնալով։
Այս նախադեպերը ցույց են տալիս, որ «իրավական հիմնավորում» ունեցող ռազմական գործողությունները կարող են ստեղծել տասնամյակներով ձգվող սառեցված հակամարտություն-ներ։
Թարմ զարգացումները՝ ԱՄՆ–Իրանի առճակատման համատեքստում
Ըստ հրապարակված ռազմական ու քաղաքական տեղեկությունների՝ վերջին օրերին
ԱՄՆ-ը դեպի Մերձավոր Արևելք է ուղարկել իր ամենահզոր ռազմաօդային ուժերի՝ B-2 և այլ հարվածային ինքնաթիռների 2 լրիվ էսկադրիլիա։
Սա բարձրաստիճան ռազմական փորձագետների գնահատմամբ վկայում է ոչ միայն գործողության մասշտաբի մեծացման մասին, այլև այն մասին, որ կողմերից մեկը տեսնում է դեռևս ավելի խոշոր կոնֆլիկտային զարգացման հեռանկար։
Այս քայլը կարող է ազդել երեք ուղղությամբ՝ 1. Էսկալացիայի խորացում: Իրանը, տեսնելով ուժային մեծ կուտակում տարածաշրջանում, կարող է սկսել հակադարձ քայլեր՝ ինչն էլ կհանգեցնի հակամարտության ծավալման։ 2. Իրանի քաղաքական ու ռազմական շփումները հատկապես Մոսկվայի ու Պեկինի հետ կարող են ստիպել այդ երկներին ավելի ակտիվ դեր վերցնել։ Ռուսաստանն ունի ձեռնարկած ռազմաքաղաքական քայլեր Մերձավոր Արևելքում՝ իր ազդեցության պահպանման նպատակով։ Չինաստանը դիտարկում է տարածաշրջանը որպես գլոբալ էներգետիկ և տնտեսական կարևոր հանգույց։
Այս հանգամանքը մեծացնում է ռիսկը, որ կոնֆլիկտը կդառնա ոչ միայն երկու երկրների միջև, այլ առնչվի նաև առավել լայն դաշինքների ու շահերի հետ։
Արևմուտք և Արևելք պայքա՞ր
Պատկերն արդեն մի քանի տարի է, ինչ մի քանի առանցքով է զարգանում՝ քաղաքական, տնտեսական ու ռազմական մրցակցության իմաստով։ Այս կոնֆլիկտը չի բացառվում, որ խորացնի այդ տարանջատումը։
Փոքր պետությունների իրավունքներն ու պատասխանատվությունները
Ըստ երևույթին,աշխարհը կանգնել է մի հարցի առջև, որը չի վերաբերում միայն Իրանի կամ որևէ մեկ այլ երկրի գործողությանը: Արդյո՞ք փոքր պետությունները չունեն իրավունք պաշտպանել սեփական ինքնիշխանությունը՝ բացարձակ անվտանգության նկատառումներով։
Պետք է՞ արդյոք նրանք միայն հետևեն ուժի լոկալացված կիրառման տրամաբանությանը՝ հաշվի առնելով մեծ տերությունների շահերը։
Պատասխանները շրջանակվում են միջազգային իրավունքի մեկ պարզ սկզբունքով․
ՄԻԱՑՅԱՆ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ամփոփում է ինքնիշխանության հավասարության և ուժի կիրառման թույլատրելիության կանոնները։
2(4) հոդվածը արգելում է ուժի կիրառումը այլ պետության ինքնիշխան և տարածքային ամբողջականությանը՝ բացառությամբ ինքնապաշտպանության կամ ՄԱԿ Անվտանգության Խորհրդի մանդատով։
51-րդ հոդվածը ճանաչում է ինքնապաշտպանության իրավունքը՝ իրական և անվիճելի պայմաններով։
Այսինքն՝ ոչ մի պետություն, մեծ թե փոքր, չունի «ավտոմատ իրավունք» օգտվել ռազմական ուժից այլ պետության նկատմամբ, եթե դրա համար չկա իրական, հաստատված և օրիգինալ սպառնալիք, որը սպառնում է իր անվտանգությանը։
Հայաստանի հեռանկարները այս փուլում
Դեպքերի նման ընթացքը միջազգային համակարգում բացում է մի շարք ռիսկեր, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդում են նաև Հանրապետության վրա։
Արձախյան հակամարտությունն այլևս ամբողջ տարածաշրջանի այն չմարող հանգույցն է, որը վերաիմաստավորվում է գլոբալ կոնֆլիկտների լույսի ներքո։
Դեպքերի աշխարհաքաղաքական զարգացումները վերջին տարիներին Հայաստանին պահում են հավասարակշռության, ռազմավարական դիվանագիտության և տնտեսական ոչ ռազմական անվտանգության քաղաքականության վրա։
Այս համատեքստում՝ Հայաստանն ունի երեք առաքելություն՝
Պահպանել ինքնիշխանությունը՝ տարանջատելով տարածաշրջանային զարգացումները սեփական ժողովրդավարական ու անվտանգային օրակարգից։
Գլոբալ դերակատարների հետ ակտիվ, բայց ինքնիշխան դիվանագիտական քննարկումներում ապահովել ազգային շահերի պաշտպանություն։
Շարունակել երկկողմ տնտեսական, մշակութային և քաղաքացիական օրակարգերի զարգացում՝ չի բացառվում՝ նոր անվտանգության ֆորմատների մեջ։
Այսօր, երբ ռազմական գործողություններն արդարացվում են անվտանգության և կանխարգելիչ քայլերի խոսակցությամբ, կարևոր է լինել խիստ քննադատ՝ հատկապես, երբ պատմությունն մեզ տվել է մի քանի քաջ ընդգծված նախադեպեր՝ Արձախի սպառիչ բանակցությունների բացակայություն՝ ուժով փոխարինելով,Պաղեստինի երկարատև ռազմական բախումներ՝ որպես օրինաչափ «պաշտպանություն»,Կիպրոսի երկարաժամկետ «տեղաշարժված» կարգավիճակ ռազմական միջամտության պատճառով։
Այսօր աշխարհը կանգնած է մի հանգրվան՝
ոչ միայն երկու պետությունների միջև հակամարտության պատճառով, այլ նրանով, թե ինչ օրենքներով է կառուցվելու ապագա անվտանգության համակարգը։
Եթե մեզ համար անընդունելի է «միայն ուժով բանավոր հիմնավորում», ապա պետք է ավելի վճռական աջակցենք այն մոտեցումներին, որոնք կառուցված են՝ միջազգային իրավունքի,
ինքնիշխանության հավասարության, ոչ էսկալացիոն քաղաքականությունների վրա։
Комментарии
Отправить комментарий