«Հայ ասելով ես հասկանում եմ ՊԱՅՔԱՐ, ԼՈՒՅՍ ՈՒ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՈՒՄ »

 

    Շուշիի ազատագրման մասին իր հուշերում լեգենդար հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար և Արձախի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի նախկին գլխավոր հրամանատար , գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) առանձնահատուկ ընդգծում է մեկ անուն՝ Վարդան Ստեփանյան«Դուշման» մարտական մականունով ։

Նրա վկայությամբ՝ Շուշիի ազատագրման գործում ամենաակտիվը, ամենախիզախն ու ամենահամարձակը հենց Վարդան Ստեփանյանի ջոկատն էր։ Այդ ջոկատը առաջիններից էր, որ մտավ Շուշի։

Շուշիի գրոհի ժամանակ Վարդանի ջոկատը առաջանում էր արևելյան՝ Շոշիի ուղղությունից։ Այդ հատվածում թշնամին համառ դիմադրություն էր ցույց տալիս, սակայն դա չկանգնեցրեց հայ մարտիկներին։ Ծանր մարտերի պայմաններում Վարդան Ստեփանյանի ջոկատը շարունակեց գրոհը և առաջիններից մեկը մտավ Շուշի՝ կատարելով մարտական առաջադրանքը և նպաստելով քաղաքի ազատագրմանը։

 Վարդանը մարտի նախաձեռնողներից էր։ Նրա ջոկատը կռվեց ամենադժվարին և ամենապատասխանատու ուղղություններում՝ ժամանակին կատարելով մարտական հանձնարարությունները և մեծապես նպաստելով ադրբեջանական զավթիչներից Շուշիի ազատագրմանը։

Վարդան Ստեփանյանը Արձախի ազատագրական պայքարի զինվորն էր նրա ամենածանր օրերից սկսած։ Մինչև իր հերոսական մահը՝ 1992 թվականին, նա աննահանջ կանգնած էր պայքարի առաջնագծում։  

   Նրա մարտական փորձը ձևավորվել էր դեռևս Աֆղանստանում ծառայության տարիներին։ Խորհրդային բանակի կազմում ծառայելիս նա անցել էր պատերազմի դժվարին դպրոցը, ձեռք էր բերել մարտական փորձ, տոկունություն և հրամանատարական հմտություններ։ Այդ փորձը հետագայում մեծապես օգնեց Արձախի ազատագրական պայքարի դժվարին օրերին։

Վարդանի մասնակցությամբ իրականացվեցին մի շարք կարևոր ռազմական գործողություններ՝
Անտառուտի (Լեսնոյի), Կրկժանի, Աջաձնյակի (Մալիբեյլիի), Իվանյանի (Խոջալուի), Զառիստի (Զառիսլուի), Հին Շենի, Մեծ Շենի, Եղցահողի, Բերդաձորի (Լաչինի) և այլ բնակավայրերի ազատագրման մարտերում։

Մարտի դաշտում նրա պահվածքը օրինակ էր ընկերների համար։ Նրա խիզախությունը, վճռականությունը և պատասխանատվության զգացումը ոգեշնչում էին զինակիցներին։ Շատ մարտական ընկերներ այսօր իրենց կյանքով պարտական են Վարդան Ստեփանյանին։

Սակայն այդ հերոսական ուղու մասին մեր ժողովուրդը քիչ բան գիտի։ Ինչպես նշում էին նրա մարտական ընկերները՝ տեղի ունեցած իրադարձությունների մոտ 95 տոկոսը դեռևս անհայտ է, և միայն փոքր մասն է հասել հանրությանը։

 Շուշիի ազատագրումից հետո Վարդան Ստեփանյանը ձեռքն է վերցրել մի բուռ հող և ասել.

«Մեր Հայրենիքը՝ մեր մայր հողն է, և աշխարհում նրանից ավելի քաղցր բան չկա։
Սիրենք նրան, ինչպես սիրում ենք մեր հորն ու մորը, որովհետև մեր հողը մեր բոլորիս ծնողն է»։

Այս խոսքերը ոչ միայն մարտիկի զգացմունք էին, այլ նաև հայ զինվորի հավատամքը։

Վարդան Ստեփանյանը զոհվեց 1992 թվականի հուլիսի 3-ին, երբ իր զինվորական ընկերների՝ Արմեն Երիցյանի և Արա Ավագյանի հետ մարտական առաջադրանք էր կատարում Արձախի Հանրապետության Մոնթեբերդի (Մարտունու) շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում։

Նա ընկավ մարտի դաշտում՝ ինչպես ապրել էր՝
հայրենի հողի ազատության համար պայքարելով։  

Հավերժ փառք և խոնարհում Վարդան Ստեփանյանի հիշատակին։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»