Շուշի․ քաղաքաշինությո՞ւն, թե՞ մշակութային բնաջնջման շարունակական քաղաքականություն
Pաշտոնական Բաքվի iքարոզչությունը, այդ թվում՝ AZERTAC-ը, Շուշիում իրականացվող շինարարությունը ներկայացնում է որպես «վերականգնում» և «զարգացում»։ Սակայն փաստերի սառն ու համադրական վերլուծությունը ցույց է տալիս՝ գործ ունենք ոչ թե վերակառուցման, այլ մշակութային ինքնության համակարգված վերացման և փոխարինման քաղաքականության հետ։
Շուշիի D3 և D4 բնակելի համալիրներում նախատեսվող 17 բազմաբնակարան շենքերի կառուցումը, ինչպես նաև արդեն շահագործման հանձնված 23 շենքանոց համալիրը, ուղղված են ոչ միայն ֆիզիկական տարածքի փոփոխությանը, այլ՝ ժողովրդագրական և քաղաքակրթական վերաձևմանը։
«Շուշիի ճարտարապետական ոճ»․ իրավական խեղաթյուրում Ադրբեջանական կողմը հայտարարում է, թե նոր շենքերը կառուցվում են «Շուշիի ճարտարապետական ոճին համապատասխան»։
Սակայն սա ոչ միայն պատմական կեղծիք է, այլև՝ իրավական տեսանկյունից վտանգավոր ձևակերպում։ Շուշիի իրական ճարտարապետական դիմագիծը ձևավորվել է հայկական քաղաքաշինական ավանդույթների հիման վրա՝ իր առանցքային հուշարձաններով, այդ թվում՝
-
Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց ) եկեղեցի,
-
Կանաչ ժամ եկեղեցի։
Այսինքն՝ «Շուշիի ոճ» հասկացությունը առանց հայկական բաղադրիչի պարզապես գոյություն չունի։
Այն վերաձևակերպելով և կիրառելով նոր կառուցապատման վրա՝ իրականացվում է մշակութային յուրացում (cultural appropriation) և դրա միջոցով՝ պատմական ժառանգության իրավազրկում։
Միջազգային իրավունքի տեսանկյունից
Շուշիում ընթացող գործընթացները կարող են գնահատվել մի շարք միջազգային իրավական նորմերի խախտման համատեքստում, մասնավորապես՝
-
UNESCO-ի կոնվենցիաների շրջանակում մշակութային
ժառանգության պահպանու-թյան պարտավորությունների խախտում, -
International Court of Justice-ի նախադեպային մոտեցումներում մշակութային ժառանգության ոչնչացումը որպես միջազգային իրավունքի խախտում,
-
European Court of Human Rights-ի պրակտիկայում սեփականության և մշակութային իրավունքների խախտման հարցեր։
Բացի այդ, նման քաղաքականությունը կարող է դիտարկվել որպես մշակութային ցեղասպանության տարր՝ հատկապես, երբ այն ուղեկցվում է բնակչության տեղահանմամբ և նոր բնակչության ներմուծմամբ։
Պատմական շարունակականություն․ նույն ձեռագիրը
Այս ամենը մեկուսացված երևույթ չէ։ Այն հստակ շարունակությունն է այն քաղաքականության, որը կիրառվել է հայկական պատմական տարածքներում՝ սկսած 20-րդ դարի սկզբից։
Հայոց ցեղասպանություն-ից հետո Արևմտյան Հայաստանի քաղաքներում՝
-
Կարին, Կարս, Վան, Բիթլիս, Տիգրանակերտ և հազարավոր բնիկ հայկական բնակավայրերում քեմալա-ֆաշիստական Թուրքիայի կողմից իրականացվեց նույնատիպ գործընթաց՝
-
հայկական բնակչության վերացում կամ տեղահանում,
-
եկեղեցիների, դպրոցների և մշակութային կենտրոնների ոչնչացում,
-
քաղաքների ճարտարապետական դիմագծի փոփոխություն,
-
նոր ինքնության պարտադրում։
Այս քաղաքներում հայկական հետքը կամ ամբողջությամբ վերացվեց, կամ ներկայացվեց խեղաթյուրված ձևով՝ զրկվելով իր ինքնությունից։
Շուշի՝ նույն գործընթացի նոր փուլ
Շուշիում այսօր տեղի ունեցողը նույն մեխանիզմի արդիականացված տարբերակն է․
-
նախ՝ ռազմական ճանապարհով տարածքի վերահսկում,
-
ապա՝ մշակութային շերտի «վերաձևում»,
-
և վերջապես՝ նոր բնակչության միջոցով իրականության ամրագրում։
Այսինքն՝ գործ ունենք ոչ թե շինարարության, այլ պատմության վերագրանցման պետական քաղաքականության հետ։
Եզրակացություն․
Շուշիում իրականացվող «վերականգնման» ծրագրերը, իրենց բովանդակությամբ և նպատակներով, կարող են բնութագրվել որպես՝
-
մշակութային ժառանգության խեղաթյուրում,
-
պատմական ինքնության յուրացում,
-
ժողովրդագրական ինժեներիա,
-
և միջազգային իրավունքի խախտում։
Սա պահանջում է ոչ միայն գնահատական, այլև՝ միջազգային իրավական արձագանք։
Եթե այսօր լռությամբ ընդունվում է Շուշիի վերաձևումը, ապա նույն ճակատագիրը կարող է սպասել ցանկացած պատմական քաղաքի, որի հիշողությունը չի պաշտպանվում իրավական և քաղաքական մակարդակով։
Комментарии
Отправить комментарий