ՈՒղիղ սպառնալիք Հայաստանի Հանրապետության տնտեսական, էներգետիկ և ազգային անվտանգությանը։

 

Մերձավոր Արևելքում ռազմական լարվածության սրումը  և Իրանի շուրջ զարգացող իրադարձություններն արդեն իսկ բերել են նավթի համաշխարհային գների կտրուկ աճի։ Հորմուզի նեղուց-ի շուրջ ստեղծված լարվածությունը վտանգում է համաշխարհային նավթի և հեղուկ գազի մատակարարումների շուրջ մեկ հինգերորդը։

Սա հեռավոր ճգնաժամ չէ։ Սա ուղիղ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության տնտեսական, էներգետիկ և ազգային անվտանգությանը։

Այս պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունների լռությունը կամ ուշացած արձագանքը կարող են ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ։

1. Էներգետիկ անպատրաստության վտանգը

Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ էներգակիրների ներմուծումից կախյալ պետություն։ Նավթի և գազի գների աճը անխուսափելիորեն բերելու է՝

  • վառելիքի թանկացման,

  • ապրանքների գնաճի,

  • սոցիալական լարվածության,

  • դրամավարկային ճնշումների։

Պահանջվում է անհապաղ ներկայացնել հանրությանը՝

  • էներգետիկ ռիսկերի գնահատման պետական ծրագիր,

  • Իրանից գազի մատակարարումների շարունակականության երաշխիքների մասին հստակ տեղեկություն,

  • վառելիքի ռազմավարական պահուստների ծավալների վերաբերյալ հաշվետվություն։

երկարաժամկետ ծրագրեր ունեցող պետությունը պարտավոր է կանխատեսել, այլ ոչ թե արձագանքել ... ուշացած։

2. Իրանի ուղղությամբ ռազմավարական հստակություն

Իրանը Հայաստանի համար միայն հարևան չէ։ Նա Հայաստանի հարավային անվտանգության և տնտեսական կյանքի կենսական ուղին է։

ԱՄՆ–Իրան հակամարտության սրման պայմաններում Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է.

  • ապահովել հարաբերությունների ռազմավարական խորությունը,

  • բացառել որևէ գործողություն, որը կարող է վտանգել հայ-իրանական տնտեսական կապերը,

  • ամրապնդել տարանցիկ և էներգետիկ համագործակցությունը։

Չեզոքությունը չպետք է լինի անորոշություն։ Չեզոքությունը պետք է լինի հստակ հաշվարկված պետական դիրքորոշում։ 

  3. Տարանցիկ  հնարավորություն-ների օգտագործ ման բացթողումը

Եթե Հորմուզի նեղուցը երկարաժամկետ փակ մնա կամ սահմանափակ գործի, տարածաշրջանը կմտնի նոր լոգիստիկ վերադասավորման փուլ։

Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ հյուսիս–հարավ այլընտրանքային ուղի։ Բայց դրա համար անհրաժեշտ է.

  • արագացնել Հյուսիս–Հարավ մայրուղիների՝ ճեպընթաց և սովորական երկաթգուղիների և ավտոուղիներ  կառուցումը,

  • ստեղծել ներդրումային կայուն միջավայր,

  • պետական մակարդակով մշակել տարանցիկ ռազմավարություն։

Հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետությունը  կմնա դիտորդ՝ այլոց խաղադաշտում։

4. Ֆինանսական և սոցիալական անվտանգության հարցը

Նավթի գների աճը գլոբալ շուկաներում կարող է առաջացնել.

  • 1.դոլարի ամրապնդում, 2.դրամի արժեզրկման ճնշում և 3. ներմուծված գնաճ։

Պահանջվում է.

  • հանրությանը ներկայացնել հակաճգնաժամային ֆինանսական միջոցառումների թափանցիկ փաթեթ,

  • ձևավորել սոցիալական պաշտպանական բուֆերներ,

  • հրապարակել տնտեսության ճգնաժամային սցենարների գնահատում։

Ազգային անվտանգությունը միայն սահմանը չէ։ Այն նաև հանրախանութների և շուկաների գինն է։

5. Քաղաքական պատասխանատվություն 
  
Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ գլոբալ էներգետիկ ճգնաժամերը վերածվում են քաղաքական ճգնաժամերի այն երկրներում, որտեղ իշխանությունները գործում են ուշացած և անկազմակերպ։

Հայաստանի Հանրապետությունը չի կարող թույլ տալ հերթական ռազմավարական անպատրաստությունը 44 օրյա պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո։

Պահանջվում է.

  1. Ազգային անվտանգության և հանրային խորհուրդի արտահերթ նիստ։

  2. Էներգետիկ և տնտեսական ռիսկերի հրապարակային զեկույց։

  3. Իրանի ուղղությամբ հստակ պետական դիրքորոշում։

  4. Տարանցիկ և էներգետիկ ռազմավարության հրապարակում։

Պասիվությունը և  անպատրաստությունը՝ հանցավոր անփութություն է պետության շահերի նկատմամբ։

Եզրափակիչ

Այսօր աշխարհաքաղաքական ճգնաժամը վերաձևում է տարածաշրջանները։ Հարցն այն չէ, թե  Հայաստանի Հանրապետությունը կազդվի՞, թե ոչ։ Հարցն այն է՝ Հայաստանի Հանրապետությունը պատրա՞տ է, թե ոչ։

Պետական մտածողությունը չափվում է ոչ թե հայտարարություններով, այլ կանխատեսմամբ։ Ժամանակն է գործելու։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»