«Նավթային բազար բլոտի» լուծումը
Իսպանիայի արքայի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնած Պեդրո Սանչես Պերես-Կոստեխոնի «ոչ պատերազմին» հայտարարությունը, արժեքային քաղաքական ուղերձ է։ Դրանով նա ցույց է տալիս ,որ հավատարիմ է Իսպանիայի թագավորի և ժողովրդի շահերը պաշտպանելու իր տված երդմանը: Անշուշտ այդ հայտարարության հիմքում ընկած են Իսպանիայի տնտեսական շահերը։
Եթե Մերձավոր Արևելքում լայնածավալ ռազմական ծավալում տեղի ունենա և Հորմուզի նեղուցը փակվի կամ սահմանափակվի, աշխարհում տեղի
կունենա «նավթային բազար բլոտ»՝ նավթի և գազի գները կտրուկ կբարձրանան։
Հորմուզով է անցնում համաշխարհային նավթային առևտրի զգալի մասը։ Այդ ուղու ցանկացած խափանում ազդում է.1. Եվրոպայի էներգետիկ անվտանգության վրա, 2. Ասիայի արդյունաբերության վրա ,3. Համաշ-խարհային փոխադրումների գնի վրա և 4. Գնաճի և ֆինանսական շուկաների կայունության վրա:
Այսպիսովն՝ Իսպանիայի «ոչ պատերազմին» հայտարարությունը էներգետիկ շոկից խուսափելու տնտեսական դիրքորոշում է։
Հայաստանի Հանրապետությունը, թեև ծով չունի, սակայն անմիջականորեն սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը։
Եթե Հորմուզի ճգնաժամը սրվի, Հայկական լեռնաշխարհի Կովկասյան տա-րածշրջանը կդառնա.1․ էներգետիկ այլընտրանքային ուղիների որոնման տարածք, 2․աշխարհաքաղաքական մրցակցության գոտի, 3․լոգիստիկ վերադասավորման հանգույց
Եթե Հորմուզի նեղուցի շուրջ ռիսկերը բարձրանան, աշխարհը կփնտրի. 1․ցամաքային նոր միջանցքներ, 2․բազմազանեցված մատակարարման ուղիներ, 3․տարածաշրջանային կայուն հանգույցներ
Հայաստանի Հանրապետության կողմից առաջարկվող Հյուսիս–Հարավ «խաղաղության հանգույց»- մայրուղին կարող է դառնալ այդ ճարտարապետության մաս՝ Հայկական լեռնաշխարհի Կովկասյան տարածաշրջանին կապելով Պարսից ծոցն ու Սև ծովը։
Հյուսիս–Հարավ «խաղաղության հանգույցում» համադրվում են տարբեր դերակատարների շահերը.
Եվրոպական Միություն — էներգետիկ դիվերսիֆիկացիա
Հնդկաստան — արագացված կապ Եվրոպայի հետ
Չինաստան — «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ցանցի լրացուցիչ ճյուղ
ԱՄՆ — վերահսկելի և կայուն տարածաշրջան
Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա — ներդրումային և էներգետիկ կայունություն
Լեռնային ենթակառուցվածք՝ որպես համաշխարհային տեխնոլոգիական հարթակ
Չինաստանն արդեն ողջ աշխարհին ապացուցել է, որ լեռնային բարդ ռելիեֆը հաղթահարելի է.Ցինհայ-Տիբեթ երկաթուղի․ Գույչժոու-Գուանսի արագընթաց մայրուղի: Այս փորձը կարելի է ներգրավել Հյուսիս–Հարավ «խաղաղության հանգույցի» Հայաստանի Հանրապետության հատվածի լեռնային շրջաններում։
Էներգետիկ պատասխան Հորմուզի ռիսկին
Եթե նավթի գները բարձրանան, աշխարհը կդիմի նաև վերականգնվող էներգիայի արագացված զարգացմանը։
Ճապոնիաի ներգրավումը արևային կայանների կառուցման մեջ կարող է.
նվազեցնել Հայաստանի Հանրապետության ներմուծվող էներգակիրներից կախվածությունը, ստեղծել արտահանման պոտենցիալև բարձրացնել տարածաշրջանի էներգետիկ կայունությունը
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կարելի է ներգրավել Սինգապուրին և
Հարավային Կորեային՝ սահմանելով էլեկտրոնիկայի և արդյունաբերական արտադրության համար՝ հարկային արտոնյալ 10-ամյա ռեժիմ։
Տարածաշրջանային ամբողջականություն
Խաղաղության ճարտարապետությունը պետք է ներառի նաև Արևմուտք–Արևելք առանցքը՝ ներգրավելով. ԱՄՆ-ին,Մեծ Բրիատանիային, Թուրքիա-յին , Ադրբեջանին, Միջին Ասիային և Չինաստանին:
Երկու առանցքները հատվում են, Հայաստանի Հանրապետության տա-րածքում, դառնում խաղաղ հաղորդակցությունների հանգույց՝ բացառելով պատերազմական ճնշումների դերը ողջ տարածաշրջանում։
Ռազմավարական եզրակացություն
Իսպանիան հայտարարել է «ոչ պատերազմին», որովհետև պատերազմը սպառնում է նավթի գների շոկով։
Հայաստանի Հանրապետությունը կարող է հայտարարել. «ոչ ապակայու-նացմանը» և՝ առաջարկել «էներգետիկ և լոգիստիկ այլընտրանք, որը կնվազեցնի համաշխարհային շուկաների խոցելիությունը»։
Երբ Հորմուզի նեղուցի փակումը սպառնում է համաշխարհային տնտեսությանը, Հայաստանի Հանրապետությունը առաջարկում է «խաղաղության
հանգույցը» որպես բոլորի համար փոխշահավետ հավասարակշռություն։
Комментарии
Отправить комментарий