Ինչու՞ են ուզում Իրանի դեմ բացել Արաքսի ճակատում
Պաշտոնական Թեհրանը հերքում է մեղադրանքները։ Սակայն մի շարք պետություններ՝ այդ թվում Պակիստանը, Իսրայելը,Ուկրաիանան, Վրաստանը Քուվեյթտ և Մոլդովան շտապեցին մեղադրանքներ հնչեցնել Իրանի հասցեին։
Վերոնշյալ պետությունների ղեկավարները իրենց հարց տվե՞լ են, թե ինչու՞ ի հզոր հրթիռային և անօդաչու զինանոց ունեցող Իրանը «ուղարկեց» ընդամենը երեք անօդաչու սարք՝ ասֆալտը վնասելու համար։ Եվ այդ «հարձակումն» ընդամենը երկու վիրավոր աշխատակիցների համա՞ր։ Լու՞րջ։
Բաքվի ռեժիմի ԶԼՄ-ների ներկայացվող վարկածը տարածաշրջանի ամենահզոր ռազմական պետություններից մեկին մեղադրում են ... օդանավակայանի ասֆալտը վնասելու համար։ Նման բացատրությունը ոչ միայն ռազմավարական, այլ նույնիսկ տարրական տրամաբանության տեսանկյունից դժվար է ընդունել։
Սա ավելի շատ հիշեցնում է տեղեկատվական նախապատրաստություն՝ անհրաժեշտ մեղադրանքների ֆոն ստեղծելու համար։
Տարածաշրջանային ավելի լայն հաշվարկ Վերջին տարիներին սրվել են հարաբերությունները Առաջավոր Ասիայում հեգեմոնիայի ձտող Իսրայելի և միջուկային խաղաղ ծրագրեր իրականացնող իրանի միջև։ Իսրայելական քաղաքական շրջանակներում պարբերաբար հնչում են հայտարարություններ Իրանի դեմ հնարավոր ցամաքային ռազմական գործողությունների մասին։ Հասկանալի է, որ Իրանի հետ ոչ մի սահման չունեցող Իսրայելը կարող է լրացուցիչ ճնշման ուղղություն ստեղծել Իրանի հյուսիսային սահմանների մոտ։
Այստեղ է, որ իր սև դերն է ստանձնում Բաքվի ռասիստական ռեժիմը , որը Արաքս գետով անմիջապես սահմանակից է Իրանին։
Տարածաշրջանային փորձագետների շրջանում վաղուց շրջանառվում են տեղեկություններ Պակիստանից շուրջ 50 հազար վարձկանների հնարավոր ռազմական մասնակցության վերաբերյալ։
Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ Իրանի դեմ ճնշման երկրորդ ուղղությունը Արաքսի հովիտն է։
Հատկանշական է, որ այսօր Իրանի դեմ մեղադրանքներ հնչեցնող որոշ պետություններ նախկինում նույնպես այս կամ այն կերպ ներգրավված են եղել տարածաշրջանային հակամարտություններում։ Մասնավորապես, փորձագիտական շրջանակներում բազմիցս քննարկվել է այն հանգամանքը, որ Բաքվի ռասիստական ռեժիմի կողմից 2020 թ. Արձախի ինքնիշխան Հանրապետության դեմ իրականացրած ինտերվենցիային տարբեր՝ քաղաքական, ռազմական կամ տեխնոլոգիական աջակցություն են ցուցաբերել
մեղադրանք ներկայացնող պետությունների մի մասը։
Այդ փաստն ինքնին ստիպում է առավել քննադատաբար վերաբերվել ներկայիս մեղադրանքներին։
Այս բարդ իրավիճակում Արևմտյան Հհայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Արձախի հանձնաժողովը կոչ է անում Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը որդեգրելու խիստ հաշվարկված և զգուշավոր քաղաքականություն։
Առաջին հերթին պաշտոնական Երևանը կարող է հանդես գալ որպես տարածաշրջանային կայունության կողմնակից՝ կոչ անելով չսրել իրավիճակը և թույլ չտալ Արաքսի հովտի վերածումը նոր ռազմական ճակատի։
Միաժամանակ ստեղծված իրավիճակը կարող է նաև որոշ հնարավորություն-ներ բացել պաշտոնական Երևանի համար։ Եթե տարածաշրջանում առաջանա հումանիտար կամ լոգիստիկ ճգնաժամ, ՀՀ-ն կարող է առաջարկել իր տարածքը օգտագործել մարդասիրական օգնության տեղափոխման համար դեպի Իրան։
Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն կարող է ստանալ Հյուսիս- Հհարավ մայրուղու նախագիծը, որը կարող է վերածվել տարածաշրջանային կարևոր հաղորդակցային և հումանիտար միջանցքի։
Նախիջևանի օդանավակայանի ասֆալտի ռմբահարման շուրջ առաջացած աղմուկը թերևս ավելի շատ հարցեր է առաջացնում, քան իրական պատասխաններ տալիս։
Այդուհանդերձ ակնհայտ է մեկ բան․ Արաքսի հովիտը հայտնվում է մեծ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում։
Այս պայմաններում Հայաստանի Հանրապետության հիմնական խնդիրը պետք է լինի ոչ թե ներքաշվել պատերազմական խաղերի մեջ, այլ ձևավորել այնպիսի ռազմավարություն, որը կուժեղացնի պետության միջազգային նշանակությունը՝ որպես կայունության, հաղորդակցության և մարդասիրական համագործակցության հարթակ
Комментарии
Отправить комментарий