Բաքվի սադրանքների քաղաքականությունը
Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ ագրեսիվ ռեժիմները պատերազմ սկսելուց առաջ հաճախ դիմում են սադրանքների։ Այդ մեթոդը միջազգային քաղաքականության մեջ հայտնի է որպես «կեղծ դրոշի» գործողություն, երբ իշխանությունը ստեղծում է կամ օգտագործում է միջադեպ՝ այն ներկայացնելով որպես հակառակորդի հարձակում։
Այսպիսի մեթոդներով են սկսվել բազմաթիվ պատերազմներ՝ սկսած Ճապոնիայի կողմից կազմակերպված Մուկդենի միջադեպից մինչև նացիստական Գերմանիայի կազմակերպած Գլայվիցի միջադեպը։
Նման սադրանքները դարձել են ռազմական ագրեսիայի արդարացման դասական մեխանիզմ։
Սարիղամիշի մեղքը հայերի վրա բարդելու քաղաքականությունը
Այս նույն մեխանիզմը կիրառվեց նաև Օսմանյան կայսրությունում։
1914–1915 թթ. օսմանյան բանակը աղետալի պարտություն կրեց ռուսական բանակից Սարիկամիշի ճակատամարտում։
Պարտության իրական պատճառներն էին ռազմական ղեկավարության սխալները և ձմեռային պայմանների անտեսումը։ Սակայն իշխանության ղեկին գտնվող Ժեոն Թուրքական շարժումը փորձեց պարտության մեղքը բարդել հայերի վրա՝ նրանց ներկայացնելով որպես «ներքին թշնամի»։
Այս մեղադրանքը դարձավ քաղաքական պատրվակ սկսելու համար այն, ինչ համաշխարհայաին առաջադեմ մարդկությունը ճանաչեց որպես Հայկական լեռնաշխարհում ապրող բնիկ հայերի նկատամամբ եկավոր թուրքերի իրականացրած ցեղասպանություն։
Այսպիսով ռազմական պարտությունը վերածվեց ցեղասպանության արդարացման քարոզչական գործիքի։
Իվանյան (Խոջալու) 1992 թ․ դեպքերը՝ նույն մեխանիզմի կիրառումը
1992 թ. փետրվարի 25–26-ին տեղի ունեցած իրադարձությունները Իվանյանի (որը ադրբեջանական աղբյուրներում ներկայացվում է որպես Խոջալու) ազատագրումից հետո, նույնպես բազմաթիվ հետազոտողների կողմից դիտարկվում են որպես քաղաքական շահարկման օրինակ։ Այդ ժամանակ Իվանյանը լքած թուրք մեցխեթինցիները շարժվում եբ դեպի Աղդամ։ Քանի նրանք շարժվում էին հայական ԻՊՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքով, ամեն ինչ հանգիստ էր: Սակայն հենց նրանք մտան Բաքվի ռեժիմի ուժրի վերահսկողության գոտի, Աղդամի մատույցներում տեղակայված ադրբեջանական ՕՄՕՆ-ի զինված ստորաբաժանում-ների կողմից կրակ բացվեց և այս փաստը բազմիցս արձանագրվել է տարբեր աղբյուրներում, այդ թվում նաև Բաքվի բարձրադիր պաշտոնյաների և ԶԿՄ անշահախնդիր գործիչների կողմից ։
Այս հանգամանքը լուրջ հարցեր է առաջացնում այն մասին, թե ինչ դեր են ունեցել ադրբեջանական ուժերը այդ ողբերգության ձևավորման մեջ և ինչպես է այն օգտագործվել որպես լայնածավալ քարոզչական գործիք։
Նախիջևանի օդանավակայանի ասֆալտի վրա անհայտ անօդաչո սարքերի պայթյուների արձանագրումը բազմաթիվ վերլուծաբանների կողմից դիտարկվում են որպես Բաքվի ռեժիմի կողմից հնարավոր սադրանք՝ Իրանի դեմ ռազմական էսկալացիան արդարացնելու նպատակով։
Քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ պատերազմները հաճախ սկսվում են ոչ թե իրական ռազմական սպառնալիքից, այլ արհեստականորեն ստեղծված սադրանքներից, որոնց նպատակն է «ստամոքսապօաշտ»հասարակության մեջ ձևավորել վախ, ատելություն և պատերազմի պահանջ։
Այս մեթոդը հայտնի է որպես «կեղծ դրոշի գործողություն» , երբ իշխանությունը կազմակերպում է կամ օգտագործում է միջադեպ և այն ներկայացնում հակառակորդի հարձակման տեսքով։
Պատմությունը լի է նման օրինակներով։
Գլայվիցի սադրանքը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին
1939 թ. օգոստոսի 31-ին նացիստական Գերմանիայի հատուկ ծառայությունները հարձակվեցին ռադիոկայանի վրա Գերմանիայի Գլայվից քաղաքում՝ կրելով լեհական զինվորական համազգեստ։
Այնուհետև հայտարարեցին, թե դա լեհական հարձակում է Գերմանիայի վրա։
Հենց այս սադրանքը օգտագործվեց որպես պատրվակ հաջորդ օրը Լեհաստանի վրա հարձակվելու և Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսելու համար։
Մուկդենի միջադեպը՝ ճապոնական ագրեսիայի պատրվակը
1931 թվականին ճապոնական զինվորականները պայթեցրին Մանչուրիայում գտնվող իրենց սեփական երկաթուղու մի հատվածը և մեղադրեցին չինացիներին։
Այս սադրանքը դարձավ պատրվակ Չինաստանի Մանչուրիա տարածաշրջանը գրավելու համար։
Տոնկինի ծոցի միջադեպը
1964 թվականին հայտարարվեց, թե հյուսիսվիետնամական նավերը հարձակվել են ամերիկյան նավերի վրա։
Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ միջադեպի երկրորդ մասը իրականում տեղի չի ունեցել։ Սակայն այն արդեն օգտագործվել էր որպես պատրվակ Վիետնամի պատերազմը լայնացնելու համար։
««Շուշի» սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոն» Հ/կ-ն հրապարակայնորեն հիշեցնում է ՄԱԿ-ը, որ Միջազգային իրավունքի համաձայն՝ պետության ղեկավարության կողմից պատերազմ հրահրելը դասվում է ագրեսիայի հանցագործության շարքին։
Այդպիսի հանցագործությունների համար պատասխանատվությունը անպայման պետք է կիրառվի Թել Ավիվի և Բաքվի ռասիստական ռեժիմների ղեկավարության նկատմամբ։
Միջազգային հանրությունը պարտավոր է քննության առնել այն բոլոր դեպքերը, երբ ռազմական սադրանքները օգտագործվում են պատերազմ հրահրելու և տարածքային նվաճումներ իրականացնելու նպատակով։
Հանձնաժողովը կոչ է անում միջազգային իրավական կառույցներին ուսումնասիրել այն քաղաքական և ռազմական գործողությունները, որոնք կարող են հանդիսանալ տարածաշրջանում ագրեսիայի և պատերազմի հրահրման համակարգված քաղաքականության մաս։
Եթե ապացուցվի, որ նման գործողությունները իրականացվել են պետական մակարդակով, ապա դրանց պատասխանատուները պետք է ենթարկվեն միջազգային քրեական պատասխանատվության։
Պատմությունը մեզ սովորեցնում է մի պարզ ճշմարտություն․
երբ իշխանությունը պատերազմ սկսելու համար ստեղծում է սադրանք, այդ պատերազմը դառնում է ոչ միայն քաղաքական սխալ, այլ միջազգային հանցագործություն։
Սարիղամիշից մինչև 20-րդ դարի բազմաթիվ պատերազմներ նույն մեխանիզմը կրկնվել է բազմիցս։
Ուստի նման դեպքերը պետք է քննվեն ոչ թե քարոզչական, այլ իրավական հարթության մեջ։
Комментарии
Отправить комментарий