Ինչու՞ Իրանի դեմ ցամաքային ռազմագործողութուն կսկսվի Արաքսի հովտում և ոչ թե Պարսից ծոցում

 

  Մերձավոր Արևելքում աճող լարվածությունը  առաջ է բերում մի կարևոր ռազմաքաղաքական հարց․ եթե իրականում սկսվի լայնածավալ հակամարտություն Իրանի դեմ, ապա որտեղի՞ց կլինի առաջին հարվածը։

Տարածված պատկերացումն այն է, որ նման պատերազմը պետք է սկսվի Պարսից ծոցից՝ ծովային և օդային գործողություններով։ Սակայն ռազմավարական հաշվարկը ցույց է տալիս, որ իրականում առավել խոցելի ուղղությունը գտնվում է հյուսիսում՝ Արաքսի հովիտում։

Այս ուղղությունը կարող է վճռորոշ դեր խաղալ ցանկացած մեծ պատերազմի դեպքում, քանի որ այստեղ են հատվում տարածաշրջանի հիմնական աշխարհաքաղաքական շահերը։

Արաքսի հովիտը՝ Իրանի հյուսիսային ռազմավարական դարպաս

Արաքս գետը  բաժանում է Իրանը Բաքվի ռեժիմի կողմից զավթված տարածքերից :

Սա Իրանի ամենազգայուն աշխարհաքաղաքական շրջաններից մեկն է մի քանի պատճառներով։

  Առաջին՝ Իրանի հյուսիսում գտնվում է Իրանական Ադրբեջանը, որտեղ բնակվում են միլիոնավոր ազերիախոս բնակիչներ։

Երկրորդ՝ այստեղով են անցնում կարևոր տրանսպորտային և էներգետիկ ուղիները։
Երրորդ՝ տարածքը  հարմար է լայնածավալ ցամաքային գործողությունների համար։
  Չորրորդ Բաքվի ռեժիմին երեսուն տարուց ավելի զսպել էր ինքնահռչակ Արձախի Հանրապետության գործոնն, որն 2023թ. վերացվեց ծյանիների ինտերվենցիայով:

Այս հանգամանքները Արաքսի հովիտը դարձնում են այն հնարավոր ճակատը, որտեղ սիոնիստական ուժերը կարող են փորձել բացել հյուսիսային ռազմաճակատ Իրանի դեմ։

Վերջին օրերին տեղեկություններ են տարածվում, որ ամերիկյան բանակի արագ արձագանքման ուժերը՝

ԱՄՆ-ի 82-րդ օդադեսանտային դիվիզիան բարձր պատրաստության վիճակում են։

Այդպիսի ստորաբաժանումները սովորաբար օգտագործվում են օդանավակայանների արագ գրավման,ռազմավարական օբյեկտների վերահսկման և առաջին հարվածի օպերացիաների համար։

Սակայն Իրանի նման մեծ երկրի դեպքում նման գործողությունը չի կարող հաջող լինել առանց մի քանի միլիոնանոց բանակներով լայնածավալ ցամաքային ճակատի բացման։

Եթե հյուսիսից չբացվի երկրորդ ռազմաճակատ, ապա նույնիսկ հաջող օդադեսանտային գործողությունը կընկնի  արագ շրջափակման մեջ ։

Այստեղ է, որ Արաքսի հովիտը ստանում է առանցքային նշանակություն։

Եթե դիտարկենք տարածաշրջանի ռազմական հաշվեկշիռը, ապա կարևոր դեր ունի Ադրբեջանի բանակը։

  
Բաց աղբյուրներում հրապարակված տվյալների համաձայն՝

  • Բաքվի ռեժիմի զինված ուժերի անձնակազմը մոտ 65–70 հազար զինվորական է, իսկ պահեստազորը կարող է հասնել 300 հազար մարդու: Դրան գումարենք 50 հազար պակիստանյան վարձկանների առկայությունը և ռազմական հարվածային ուժը կդառնա զգալի;

  • վերջին տարիներին զգալիորեն աճել են ռազմական ծախսերը

  • զինված ուժերը համալրվել են ժամանակակից հարվածային համակարգերով

Այս ամենը նշանակում է, որ տեսականորեն Բաքվի ռեժիմը կարող է ստեղծել լուրջ ճնշում Իրանի հյուսիսային սահմանների վրա։

Առավել կարևոր է նաև Իրանական Ադրբեջանի գործոնը, որը ցանկացած արտաքին հակամարտության դեպքում կարող է դառնալ տեղեկատվական և հոգեբանական պատերազմի կարևոր տարր։

Պարսից ծոցում Իրանն ունի բավական ուժեղ պաշտպանական հնարավորություններ։

Այստեղ տեղակայված են .

հրթիռային համակարգեր,  ռազմածովային  նավատորմ  և ափամերձ պաշտպանության լայն ցանց

Ուստի ծովային ուղղությամբ լայնամասշտաբ ներխուժումը չափազանց ռիսկային կլինի։

Ի հակադրություն դրան՝ հյուսիսային ուղղությունն ունի մի քանի առավելություններ.

  1. սահմանը երկար է և դժվար վերահսկելի

  2. բնակչության էթնիկական գործոնը կարող է օգտագործվել չարիքի առանցքիի ուժերի կողմից

  3. Արաքսի հովիտը տրամաբանական ցամաքային հանգրվան է դեպի Իրանի խորքերը

Այդ պատճառով հնարավոր պատերազմի դեպքում հյուսիսային ուղղությունը կդառնա հիմնական ռազմավարական ճակատներից մեկը։

Արաքսի հովիտը առանցքային դեր ունի նաև Հայաստանի Հանրապետության համար։

Արաքսի հովիտը  Սյունիքի մարզի սահմանն է:

Եթե տարածաշրջանում սկսվեն լայնածավալ ռազմական գործողություններ, ապա ՀՀ-ն կարող է հայտնվել մեծ աշխարհաքաղաքական ճնշման կենտրոնում։

Այս պայմաններում ՀՀ-ի համար կարևոր է որդեգրել մի քանի հիմնարար ռազմավարություն։

1. Խաղաղության նախաձեռնություն  

ՀՀ-ն կարող է հանդես գալ որպես տարածաշրջանային կայունության պաշտպան՝ մշտապես կոչ անելով

  • զսպվածության

  • բանակցությունների

  • և ռազմական էսկալացիայի կանխման։

2. Հումանիտար միջանցքների ապահովում

Պատերազմի դեպքում տարածաշրջանում կարող է առաջանալ լուրջ հումանիտար ճգնաժամ։

Այդ պատճառով ՀՀ-ն կարող է առաջարկել միջազգային հանրությանը արագացնել
Հյուսիս-հարավ ավտոմայրուղիի կառուցումը՝ որպես

  • հումանիտար օգնության

  • փախստականների անվտանգ տեղափոխման

  • և տարածաշրջանային տնտեսական կապերի պահպանման ուղի։

3. Տարածաշրջանային համագործակցության նախաձեռնություն

ՀՀ-ն կարող է առաջարկել տարածաշրջանային համագործակցության ձևաչափ, որի նպատակը կլինի

  • տրանսպորտային կապերի պահպանումը

  • էներգետիկ անվտանգությունը

  • և քաղաքացիական բնակչության պաշտպանությունը։

  Եթե Իրանի դեմ սկսվի լայնածավալ  հակամարտություն, ապա ռազմավարական տրամաբանությունը հուշում է, որ այն կսկսվի ոչ թե Պարսից  ծոցից, այլև հյուսիսից՝ Արաքսի հովտի ուղղությամբ։

Այս սցենարի դեպքում հյուսիսային ճակատի դերակատարները կարող են որոշիչ ազդեցություն ունենալ պատերազմի ընթացքի վրա։

Այդ պայմաններում ՀՀ-ն առաջնային շահը պետք է լինի տարածաշրջանում խաղաղության պահպանումը և այնպիսի ենթակառուցվածքների զարգացումը, որոնք նույնիսկ ամենաբարդ իրավիճակում թույլ կտան կանխել լայնածավալ հումանիտար աղետը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»